User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Դասընթաց. հայ-ադրբեջանական հակամարտություն. պատերազմից մինչև քարոզչություն

  1. #1
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դասընթաց. հայ-ադրբեջանական հակամարտություն. պատերազմից մինչև քարոզչություն

    «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպում է 5-օրյա դասընթաց, որն ուղղված է 18–25 տարեկան երիտասարդներին՝ լրատվակայքերի լրագրողների, Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի։

    Վայրը՝ Երևան
    Տևողությունը՝ մարտի 15 — մարտի 19, 2011

    Եթե ուզում եք մասնակցել, շտապե´ք։ Դիմելու համար մեկ օրից էլ քիչ ժամանակ ունեք։ Լրացված դիմումն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 14, ժ. 18:00։

    Մասնակիցները կստանան տեղեկություններ հետևյալ թեմաներով.

    1. Արցախյան պատերազմի ժամանակագրություն, 1987–1994 թթ.
    2. Կինոդիտում. պատերազմական խրոնիկա. եզակի արխիվային կադրեր։
    3. Արցախի ռազմավարական աշխարհագրություն
    4. Ադրբեջանական քարոզչության թեզերը
    5. + Անակնկալ

    Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային սկզբունքով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Լրացված դիմումները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով։

    ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

    Առաջին հանդիպումը՝ երեքշաբթի, մարտի 15, ժ. 19:00 «Միտք» վերլուծական կենտրոնի դահլիճում։

    Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով

    Դիմումի ձևը կարող եք ներբեռնել «Ժառանգ»-ի կայքից

    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 14.03.2011, 00:48:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (14.03.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուղեղների լվացման կենտրոն… անվճար

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.03.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղեղների լվացման կենտրոն… անվճար
    1. Արցախյան պատերազմի ժամանակագրություն, 1987–1994 թթ.
    2. Կինոդիտում. պատերազմական խրոնիկա. եզակի արխիվային կադրեր։
    3. Արցախի ռազմավարական աշխարհագրություն
    4. Ադրբեջանական քարոզչության թեզերը

    Ո՞ր մի կետն էր ուղեղի լվացումը ստեղ

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (14.03.2011), Gayl (14.03.2011), Lion (14.03.2011), Moonwalker (14.03.2011), Tig (14.03.2011), Դարք (14.03.2011), Նաիրուհի (14.03.2011), Պանդուխտ (14.03.2011), Ռուֆուս (14.03.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ուղեղների լվացման կենտրոն… անվճար
    Մեֆ, ընենց մի հատ հավեսով կկարմրացնեի...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.03.2011)

  9. #5
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չէ, ուղեղների լվացում ա բնականաբար, ցանկացած պատեարազմ ենթադրում է ուղեղների լվացում, իսկ մենք տեղեկատվական պատերազմում ենք:

    Ո՞վ է թիրախը. իմ կարծիքով միջազգային հանրությունը: Ի՞նչ ենք մենք անում. հակադարձում ենք ադերբեջանական հայատյաց քաղաքականությանը նմանատիպ քարոզչությամբ. դրա արդյուքնում՝
    -մենք աշխարհի առաջ լավամարդ երբեք դուրս չենք գա:
    -կամրապնդենք ժողովրդների մեջ ատելության հիմքերը, որը կհեշտացնի սեփական ժողովրդին պատերազմի նետելու իրենց ղեկավարների գործը՝ ժողովրդները պատերազմում են, միայն եթե պատերազմելու ցանկություն ունեն: Իսկ համաձայնեք, որ մենք մեր հասանելիքը ստացել ենք արդեն, և նոր պատերազմը մեր շահերից չի:
    -ավելի կմեծացնենք ադրբեջանական քարոզչության նկատմամբ ուշադրությունը.

    Իմ կարծիքով պետք է ավելի կնետրորնանալ անցյալի մշակույթի և ասյօրվա Ղարաբաղի ժողովրդի վրա, այդ երկուսը ներկայացնենք աշխարհին: Այլ ոչ թե կենտրոնանալ պատերազմի վրա: Նաև պետք է թափանցել ադրբեջանցիների գիտակցության մեջ:

    Բայց քանի որ, ես ընդամենը կոմենտներ եմ անում և ոչ մի լուրջ քայլ այդ ուղղությամբ, իսկ մարդիկ լուրջ քայլեր են կատարում՝ երկրի ապագայի մասին մտահոգված, ապա կասեմ՝ Շնորհակալություն նախաձեռնության համար:

    Եվ միայն կհուսամ, որ որոշակի փոփոխություներ կմտցվեն մեր տեղեկատվական պայքարում. իհակե, միայն եթե իմ մտավախություները ճիշտ են:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.03.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Արցախյան պատերազմի ժամանակագրություն, 1987–1994 թթ.
    2. Կինոդիտում. պատերազմական խրոնիկա. եզակի արխիվային կադրեր։
    3. Արցախի ռազմավարական աշխարհագրություն
    4. Ադրբեջանական քարոզչության թեզերը

    Ո՞ր մի կետն էր ուղեղի լվացումը ստեղ
    բոլոր կետերը… էդ ինֆորմացիան պետք ա մատչելի լինի առանց դասընթացների,ու բոլորին անկախ ազգությունից ու քաղաքացիությունից, դրանք պետք է լինեն զուտ ինֆորմացիաներ… իսկ երբ որ մարդկանց "դասընթացների" ես հրավիրում այն էլ անվճար, ապա դա հստակ նպատակներ ա հետապնդում ու սովորաբար այնպիսին որի համար դու ուրիշ ձև ես վճարելու…

    ադրբեջանական քարոզչության թեզերն էլ իմ լամպուչկին չի… դրանով թող ԱԱԾ-ն զբաղվի… ես որպես քաղաքացի պրոպագանդայի մեքենայի շուռուպ չեմ լինի…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2011), Դարք (14.03.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, ընենց մի հատ հավեսով կկարմրացնեի...
    ապեր տուր թող սիրտդ հանգստանա… չեմ նեղանա… բայց տալուց առաջ մի րոպե խորը մտածի ին եմ ասում… ես գիտեմ ինչ եմ ասում Դավ ջան… դրանով ջահելության ուղեղները հատկապես 18-25 տարեկան (պատահակն չեն ուզում այդ տարիքի երեխեք, նրանք շուտ բռնկվող էնտուզիաստ տարիքում են) լվանում են շեղելով այսօրվա ամենաակտուլ հարցերից և նրանց պոտենցիալը ուղղում լրիվ ուրիշ կողմ … դեպի ադրբեջան, ըստ էության ոչ մի տեղ…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2011), Դարք (14.03.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, ուղեղների լվացում ա բնականաբար, ցանկացած պատեարազմ ենթադրում է ուղեղների լվացում, իսկ մենք տեղեկատվական պատերազմում ենք:

    Ո՞վ է թիրախը. իմ կարծիքով միջազգային հանրությունը: Ի՞նչ ենք մենք անում. հակադարձում ենք ադերբեջանական հայատյաց քաղաքականությանը նմանատիպ քարոզչությամբ. դրա արդյուքնում՝
    -մենք աշխարհի առաջ լավամարդ երբեք դուրս չենք գա:
    -կամրապնդենք ժողովրդների մեջ ատելության հիմքերը, որը կհեշտացնի սեփական ժողովրդին պատերազմի նետելու իրենց ղեկավարների գործը՝ ժողովրդները պատերազմում են, միայն եթե պատերազմելու ցանկություն ունեն: Իսկ համաձայնեք, որ մենք մեր հասանելիքը ստացել ենք արդեն, և նոր պատերազմը մեր շահերից չի:
    -ավելի կմեծացնենք ադրբեջանական քարոզչության նկատմամբ ուշադրությունը.

    Իմ կարծիքով պետք է ավելի կնետրորնանալ անցյալի մշակույթի և ասյօրվա Ղարաբաղի ժողովրդի վրա, այդ երկուսը ներկայացնենք աշխարհին: Այլ ոչ թե կենտրոնանալ պատերազմի վրա: Նաև պետք է թափանցել ադրբեջանցիների գիտակցության մեջ:

    Բայց քանի որ, ես ընդամենը կոմենտներ եմ անում և ոչ մի լուրջ քայլ այդ ուղղությամբ, իսկ մարդիկ լուրջ քայլեր են կատարում՝ երկրի ապագայի մասին մտահոգված, ապա կասեմ՝ Շնորհակալություն նախաձեռնության համար:

    Եվ միայն կհուսամ, որ որոշակի փոփոխություներ կմտցվեն մեր տեղեկատվական պայքարում. իհակե, միայն եթե իմ մտավախություները ճիշտ են:
    Sagittarius ջան, տեղեկատվական պայքարը դա սովորական ժողովրդի, քաղաքացու ոչ խնդիրն ա, ոչ էլ պարտականությունը, դրա համար դուք հարկեր եք վճարում… ես երբեք դրա մասը չէի կազմի…

    առաջին հայացքից շատ հայրենանվեր բան են անում, բայց խորքում հեռուն գնացող նպատակներ ունեն…

    Թող էդ դասընթացները արտասահմանում, օտարների համար անցկացնեն…


    խաբում են ձեզ

  16. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր տուր թող սիրտդ հանգստանա… չեմ նեղանա… բայց տալուց առաջ մի րոպե խորը մտածի ին եմ ասում… ես գիտեմ ինչ եմ ասում Դավ ջան… դրանով ջահելության ուղեղները հատկապես 18-25 տարեկան (պատահակն չեն ուզում այդ տարիքի երեխեք, նրանք շուտ բռնկվող էնտուզիաստ տարիքում են) լվանում են շեղելով այսօրվա ամենաակտուլ հարցերից և նրանց պոտենցիալը ուղղում լրիվ ուրիշ կողմ … դեպի ադրբեջան, ըստ էության ոչ մի տեղ…
    Մեֆ ջան, ախր բերածդ հիմնավորումը շատ թույլ ա: Ինչ կապ ունեն էսօրվա հիմնախնդիրները նրա հետ, որ հենց հատկապես 18-25 տարեկան երեխեքն են, որ կատարելապես գաղափար չունեն Ղարաբաղյան պատերազմից: Բա ու՞մ համար կազմակերպեն էդ դասընթացներք: Քո՞ տարիքի մարդկանց համար, ովքեր կռվել են Ղարաբաղում, թե 12 տարեկան երեխու համար, որին բացի իրա iPod-ի մեջ երգ լցելուց ուրիշ բան չի հետաքրքրում: Կամ որտեղի՞ց իմանան, դասագրքի՞ց: Թե հեռուստատեսությունի՞ց: Որ հեռուստացույցով ցույց տային, համոզված եմ, էլի առաջինն էիր ասելու, որ ուղեղ են լվանում: Բա լավ Մեֆ ջան, էդ երեխեքին ո՞վ կամ ո՞նց պիտի ծանոթացնեն պատերազմի տարեգրությանը: Թե մի հատ հեղափոխություն անենք, նոր հետո կերևա, արժի՞ հիշել պատերազմի մասին, թե՞ չէ: Պիտի անպայման քո համար ընդունելի՞ քաղաքական գործիչ կամ կազմակերպություն ասի, որ ընդունես:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.03.2011), Tig (14.03.2011), Նաիրուհի (14.03.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ջան, ախր բերածդ հիմնավորումը շատ թույլ ա: Ինչ կապ ունեն էսօրվա հիմնախնդիրները նրա հետ, որ հենց հատկապես 18-25 տարեկան երեխեքն են, որ կատարելապես գաղափար չունեն Ղարաբաղյան պատերազմից: Բա ու՞մ համար կազմակերպեն էդ դասընթացներք: Քո՞ տարիքի մարդկանց համար, ովքեր կռվել են Ղարաբաղում, թե 12 տարեկան երեխու համար, որին բացի իրա iPod-ի մեջ երգ լցելուց ուրիշ բան չի հետաքրքրում: Կամ որտեղի՞ց իմանան, դասագրքի՞ց: Թե հեռուստատեսությունի՞ց: Որ հեռուստացույցով ցույց տային, համոզված եմ, էլի առաջինն էիր ասելու, որ ուղեղ են լվանում: Բա լավ Մեֆ ջան, էդ երեխեքին ո՞վ կամ ո՞նց պիտի ծանոթացնեն պատերազմի տարեգրությանը: Թե մի հատ հեղափոխություն անենք, նոր հետո կերևա, արժի՞ հիշել պատերազմի մասին, թե՞ չէ: Պիտի անպայման քո համար ընդունելի՞ քաղաքական գործիչ կամ կազմակերպություն ասի, որ ընդունես:
    ինչպես բոլոր տարեգրություններն ու պատմական դեպքերը, դա էլ պատմության գրքերից ու ձեռնարկներից… հեռուստատեսությամբ էլ կարող են ցույց տալ… դրանում վատ բան չեմ տեսնում… բայց "երիտասարդ լրագրողներ ու ֆեյսբուքականներ" հավաքագրելը կեղտոտ գործարք ա… նպատակը նրանց "օգտագործելն" ա… ռեժիմը վերջին արաբական իրադարձություններից "դասեր" ա քաղել…

    Ապեր արցախյան պատերազմը վերջին 1000 տարվա մեջ մեր ամենալուսավոր էջերից ա ու տարօրինակ չի թվու՞մ որ դրա մասին տեղեկությունը տենց կցկտուր ու պրոբլեմատիկ ա ու էսօր հանկարծ պայծառացել են ու որոշել են 18-25 տարեկաններին "տեղեկացված" դարձնել ու որն էլ ամենանողկալին է պրոպոգանդական ուղղվածությամբ… պրոպագանդան սովորաբար մեղմ ասած գովազդ ա…

  19. #11
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նույն կազմակերպիչների նախաձեռնած դասընթացներից մեկին մասնակցել եմ 2008-ին, երբ 19 տարեկան էի ու հաստատ իմ հասակակիցների մեջ ամենահիմարներից չէի, բայց Արցախի, պատերազմի ու նույնիսկ ԼՂՀ ներկա սահմանների մասին գրեթե պատկերացում չունեի։
    Հիմա բավական շատ բան գիտեմ, իմ իմանալուն զուգահեռ ընկերներիցս շատերն էլ են սովորել, վա՞տ է։ Ես դրանից ավելի կամ պակաս այլատյաց չեմ դարձել, մինչ այդ ինձ հուզած այլ խնդիրներից ուշադրությունս չեմ շեղել, իսկ թե ինչքան բան եմ ստացել նույնիսկ սահմանել չեմ կարող։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ակտիվության ոլորտը։ Ում կհետաքրքրի՝ կմտնի, իսկ ով նման բաների վրա թքած ունի, իսկի ուշադրություն էլ չի դարձնի։ Ջուրն իր ճամփան գտնում է։
    Ինչո՞ւ պետք է հազար ու մի «ակտուալ» հարցերով զբաղվող հ.կ.-ներ ակտիվ երիտասարդության ուշադրությունը շեղեն կարմիր խնձորի թաղումներով ու «գենդերային անհավասարության դեմ պայքարի» անվան տակ ուղեղ լվանալով, իսկ սեփական երկիրն ու նրա խնդիրները ճանաչելու հնարավորություն ընձեռող մարդիկ որակվեն «ուղեղ լվացողներ» ու դուրս մղվեն ասպարեզից։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 14.03.2011, 02:42:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (14.03.2011), Lianik (14.03.2011), Tig (14.03.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես բոլոր տարեգրություններն ու պատմական դեպքերը, դա էլ պատմության գրքերից ու ձեռնարկներից… հեռուստատեսությամբ էլ կարող են ցույց տալ… դրանում վատ բան չեմ տեսնում… բայց "երիտասարդ լրագրողներ ու ֆեյսբուքականներ" հավաքագրելը կեղտոտ գործարք ա… նպատակը նրանց "օգտագործելն" ա… ռեժիմը վերջին արաբական իրադարձություններից "դասեր" ա քաղել…
    Մեֆ, կարո՞ղ ես ձևի համար մի հատ վստահելի տարեգրության վերնագիր ասես: Հեռուստատեսության մասին էլ տենց մի ասա էլի, որ Հ1-ով ցույց տային, հաստատ էլի կեղտ էիր բռնելու: Մենակ չասես, որ տենց չի էլի: Մեկ ա, չեմ հավատա:

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր արցախյան պատերազմը վերջին 1000 տարվա մեջ մեր ամենալուսավոր էջերից ա ու տարօրինակ չի թվու՞մ որ դրա մասին տեղեկությունը տենց կցկտուր ու պրոբլեմատիկ ա ու էսօր հանկարծ պայծառացել են ու որոշել են 18-25 տարեկաններին "տեղեկացված" դարձնել ու որն էլ ամենանողկալին է պրոպոգանդական ուղղվածությամբ… պրոպագանդան սովորաբար մեղմ ասած գովազդ ա…
    Մեֆ, ժամանակին խնդում էին էն մարդկանց վրա, ովքեր համաշխարհային դավադրություններ էին տեսնում մասոնների ձեռքով կազմակերպված՝ ի վնաս Հայաստանի: Խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի ընկի էդ վիճակի մեջ էլի: Դավադրություններ ման մի արի չեղած տեղը:

    Երբ խոսում էինք Լեզվի մասին օրենքի՝ շեղող հանգամանք լինելու մասին, ես էլ մեծապես հակված էի դրան, որ իսկականից ուզում են շեղեն, բայց բանից պարզվեց համ շեղեցին, համ էլ իրանց ուզածը արեցին: Հիմա էս տեղեկատվական բնույթ կրող նախաձեռնությունը ընդհանրապես էդ տպավորությունը չի թողնում: Սրա ի՞նչն ա հանրորեն վտանգավոր: Ինչի՞ց պիտի շեղեն: Եթե մի բան ծրագրել են անելու, հաստատ կանեն, իմ ու քո դեմ լինելուն չեն նայի, կամ ոչ էլ կարան ինձ ու քեզ համոզեն, իրենց ազդեցության տակ քցեն: Ով էսօր իշխանությունից բողոքում ա, էդ մարդը միևնույնն ա, շարունակելու ա բողոքել: Դե եթե էս մարդկանց չեն կարողանալու համոզեն, էլ ում համար են քարոզ կարդում: Իրանց համար անվտանգ մասսայի: Չհավատացի մի տեսակ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (14.03.2011)

  23. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նույն կազմակերպիչների նախաձեռնած դասընթացներից մեկին մասնակցել եմ 2008-ին, երբ 19 տարեկան էի ու հաստատ իմ հասակակիցների մեջ ամենահիմարներից չէի, բայց Արցախի, պատերազմի ու նույնիսկ ԼՂՀ ներկա սահմանների մասին գրեթե պատկերացում չունեի։
    Հիմա բավական շատ բան գիտեմ, իմ իմանալուն զուգահեռ ընկերներիցս շատերն էլ են սովորել, վա՞տ է։ Ես դրանից ավելի կամ պակաս այլատյաց չեմ դարձել, մինչ այդ ինձ հուզած այլ խնդիրներից ուշադրությունս չեմ շեղել, իսկ թե ինչքան բան եմ ստացել նույնիսկ սահմանել չեմ կարող։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ակտիվության ոլորտը։ Ում կհետաքրքրի՝ կմտնի, իսկ ով նման բաների վրա թքած ունի, իսկի ուշադրություն էլ չի դարձնի։ Ջուրն իր ճամփան գտնում է։
    Ինչո՞ւ պետք է հազար ու մի «ակտուալ» հարցերով զբաղվող հ.կ.-ներ ակտիվ երիտասարդության ուշադրությունը շեղեն կարմիր խնձորի թաղումներով ու «գենդերային անհավասարության դեմ պայքարի» անվան տակ ուղեղ լվանալով, իսկ սեփական երկիրն ու նրա խնդիրները ճանաչելու հնարավորություն ընձեռող մարդիկ որոկվեն «ուղեղ լվացողներ» ու դուրս մղվեն ասպարեզից։
    դժբախտությունը գիտե՞ս որն ա Նաիրուհի ջան, էն որ էս բոլդով նշածները հ.կ.-ներից չի որ պետք ա իմանաս…հ.կ.-ների գործունեությունը սովորաբար ուղղված ա լինում որոշակի շահերի …

  24. #14
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2011
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի երեկո, ավելի ճիշտ գիշեր

    Այս դասընթացը ես եմ կազմակերպում։ Ուրախացրեց, որ նույնիսկ այս ուշ ժամին, այսքան արձագանքներ եղան /նույնիսկ դժգոհ ու քննադատական/։

    Mephistopheles-ի այն կարծիքի հետ, որ դասընթացն իր մեջ պարունակում է նաև քարոզչական տարր, ընդհանուր առմամբ համաձայն եմ. ցանկացած կոմունիկացիա՝ լինի դա նորություն, գիտա-հանրամատչելի նյութ, զվարճանք, նույնիսկ կրթություն, էլի իր մեջ քարոզչություն (կամ հակաքարոզչություն) պարունակում է։ Դա կարող են պատվերով փոխանցվող գաղափարներ, ուղերձներ լինել, կամ էլ հաղորդագրության հեղինակի համոզմունքները փոխանցող ուղերձներ, բայց գաղափարախոսություններից լրիվ զերծ կոմունիկացիաներ ուղղակի գոյություն չունեն։

    Օրինակ՝ նույն Mephistopheles-ի հաղորդագրությունները՝ քարոզչական են։ Ջոն Լենոնի դիմանկարով ավատարը՝ նույնպես քարոզչություն է իր մեջ պարունակում, որովհետև Լենոնի կերպարը միանգամից կապվում է խաղաղասիրության հետ. Imagine there's no countries // It isn't hard to do // Nothing to kill or die for // And no religion too // Imagine all the people // Living life in peace

    Ընդհանրապես, այնպիսի լուրջ թեմաներ են բարձրացված այս մի քանի մեկնաբանություններում, որ այսօր արդեն ֆիզիկապես ի վիճակի չեմ պատասխանել, կփորձեմ վաղվա ընթացքում գոնե մասամաբ դա անել։

    Հարգանքներիս հավաստիքը,
    groul

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (14.03.2011), Lion (14.03.2011), Sagittarius (14.03.2011), Tig (14.03.2011), Նաիրուհի (14.03.2011), Վիշապ (14.03.2011)

  26. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, կարո՞ղ ես ձևի համար մի հատ վստահելի տարեգրության վերնագիր ասես: Հեռուստատեսության մասին էլ տենց մի ասա էլի, որ Հ1-ով ցույց տային, հաստատ էլի կեղտ էիր բռնելու: Մենակ չասես, որ տենց չի էլի: Մեկ ա, չեմ հավատա:
    Դավ, եթե ձառնարկ չակ դասագրքեր չկան, նշանակում ա պետք ա գրել, սրանք պրոպագանդայի նյութ չեն… իսկ Հ1-ն ինքն ա իրան որակազրկել ու հեղինակազրկել ու դրա համար էլ մարդիկ նրան լուրջ չեն ընդունում… դրանում ես մեղավոր չեմ…



    Մեֆ, ժամանակին խնդում էին էն մարդկանց վրա, ովքեր համաշխարհային դավադրություններ էին տեսնում մասոնների ձեռքով կազմակերպված՝ ի վնաս Հայաստանի: Խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի ընկի էդ վիճակի մեջ էլի: Դավադրություններ ման մի արի չեղած տեղը:

    Երբ խոսում էինք Լեզվի մասին օրենքի՝ շեղող հանգամանք լինելու մասին, ես էլ մեծապես հակված էի դրան, որ իսկականից ուզում են շեղեն, բայց բանից պարզվեց համ շեղեցին, համ էլ իրանց ուզածը արեցին: Հիմա էս տեղեկատվական բնույթ կրող նախաձեռնությունը ընդհանրապես էդ տպավորությունը չի թողնում: Սրա ի՞նչն ա հանրորեն վտանգավոր: Ինչի՞ց պիտի շեղեն: Եթե մի բան ծրագրել են անելու, հաստատ կանեն, իմ ու քո դեմ լինելուն չեն նայի, կամ ոչ էլ կարան ինձ ու քեզ համոզեն, իրենց ազդեցության տակ քցեն: Ով էսօր իշխանությունից բողոքում ա, էդ մարդը միևնույնն ա, շարունակելու ա բողոքել: Դե եթե էս մարդկանց չեն կարողանալու համոզեն, էլ ում համար են քարոզ կարդում: Իրանց համար անվտանգ մասսայի: Չհավատացի մի տեսակ:
    Դավ, երեխեքին ինֆորմացիա են տալիս "կրթում" ու հատուկ ֆեյսբուքի վրա աշխատողների են ուզում հավաքագրել… սա զուտ պրոպագանդական պատերազմի մեջ են քաշում երիտասարդներին… էն երիտասարդը որը ներքաշված ա պրապագանդական պատերազմի մեջ, այն էլ կամովի՝ ես միանշանակ կարամ ասեմ, ուղեղը լվացած ա…

    արցախյան պատերազմը դա պետք ա լինի դպրոցական ծրագրի մի մասը և եթե Ժառանգը ուզում ա լավ գործ անի, թո Աշոտյանին ստիպի որ դա լինի ծարգրի մի մասը… ամոթ ա որ 15 տարվա պատմությունը էսօր երեխեքը չգիտեն…

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը ադրբեջանական ֆորումներում
    Հեղինակ՝ Մանանա, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 28.10.2010, 16:01
  2. Հակահայկական քարոզչություն Անգլերեն Վիքիփեդիայում
    Հեղինակ՝ kevork, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 13.10.2010, 13:41
  3. Երևանը ադրբեջանական քաղա՞ք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2010, 09:28
  4. ադրբեջանական զրպարտումներ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Վեբ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.03.2008, 19:26
  5. Լրատվություն ու քարոզչություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.01.2008, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •