չէ, ուղեղների լվացում ա բնականաբար, ցանկացած պատեարազմ ենթադրում է ուղեղների լվացում, իսկ մենք տեղեկատվական պատերազմում ենք:
Ո՞վ է թիրախը. իմ կարծիքով միջազգային հանրությունը: Ի՞նչ ենք մենք անում. հակադարձում ենք ադերբեջանական հայատյաց քաղաքականությանը նմանատիպ քարոզչությամբ. դրա արդյուքնում՝
-մենք աշխարհի առաջ լավամարդ երբեք դուրս չենք գա:
-կամրապնդենք ժողովրդների մեջ ատելության հիմքերը, որը կհեշտացնի սեփական ժողովրդին պատերազմի նետելու իրենց ղեկավարների գործը՝ ժողովրդները պատերազմում են, միայն եթե պատերազմելու ցանկություն ունեն: Իսկ համաձայնեք, որ մենք մեր հասանելիքը ստացել ենք արդեն, և նոր պատերազմը մեր շահերից չի:
-ավելի կմեծացնենք ադրբեջանական քարոզչության նկատմամբ ուշադրությունը.
Իմ կարծիքով պետք է ավելի կնետրորնանալ անցյալի մշակույթի և ասյօրվա Ղարաբաղի ժողովրդի վրա, այդ երկուսը ներկայացնենք աշխարհին: Այլ ոչ թե կենտրոնանալ պատերազմի վրա: Նաև պետք է թափանցել ադրբեջանցիների գիտակցության մեջ:
Բայց քանի որ, ես ընդամենը կոմենտներ եմ անում և ոչ մի լուրջ քայլ այդ ուղղությամբ, իսկ մարդիկ լուրջ քայլեր են կատարում՝ երկրի ապագայի մասին մտահոգված, ապա կասեմ՝ Շնորհակալություն նախաձեռնության համար:
Եվ միայն կհուսամ, որ որոշակի փոփոխություներ կմտցվեն մեր տեղեկատվական պայքարում. իհակե, միայն եթե իմ մտավախություները ճիշտ են:
Էջանիշներ