«Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը կազմակերպում է 5-օրյա դասընթաց, որն ուղղված է 18–25 տարեկան երիտասարդներին՝ լրատվակայքերի լրագրողների, Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի։
Վայրը՝ Երևան
Տևողությունը՝ մարտի 15 — մարտի 19, 2011
Եթե ուզում եք մասնակցել, շտապե´ք։ Դիմելու համար մեկ օրից էլ քիչ ժամանակ ունեք։ Լրացված դիմումն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 14, ժ. 18:00։
Մասնակիցները կստանան տեղեկություններ հետևյալ թեմաներով.
1. Արցախյան պատերազմի ժամանակագրություն, 1987–1994 թթ.
2. Կինոդիտում. պատերազմական խրոնիկա. եզակի արխիվային կադրեր։
3. Արցախի ռազմավարական աշխարհագրություն
4. Ադրբեջանական քարոզչության թեզերը
5. + Անակնկալ
Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային սկզբունքով՝ ներկայացված դիմումի հիման վրա։ Լրացված դիմումները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով։
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Առաջին հանդիպումը՝ երեքշաբթի, մարտի 15, ժ. 19:00 «Միտք» վերլուծական կենտրոնի դահլիճում։
Մասնակցությունը՝ Ֆեյսբուքում ու լրատվակայքերում իմացած-սովորածի ակտիվ լուսաբանման պայմանով![]()
Դիմումի ձևը կարող եք ներբեռնել «Ժառանգ»-ի կայքից
![]()
Էջանիշներ