Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան: Իմ ախպեր: Սա ի՞նչ երկակի ստանդարտներ են: Հաճախ հակալևոնական հոդված է մեյդան ընկնում ու մի քանի հոգի առանց քննարկման նշույլի ընկնում են ծիծաղի պոռթկման մեջ դրանք համարելով զառանցանքներ, իսկ այստեղ կարծես թե լավ էլ քննարկում է, որը քեզ հեչ քննարկում չի թվում: Մեֆը նախապես կանխորոշում է, որ ջահելների ուղեղներ են լվալու ու ինչքան ես հասկանում եմ, նկատի ունի դեզինֆորմացիա, ապակողմնորոշում հրահրում, դրդում-բրթում... Իսկ դու համաձայնվելով Մեֆի հետ ասում ես թող միանգամից ասեն, որ ինտերնետային զինվորներ են հավաքագրում: Դու պատկերացնում ե՞ս, այդպես միանգամից ասելը: Թե թող ընդդիմությունը միանգամից ասի, որ իշխանության է ուզում գալ, ու դրա համար պահանջվում է կես միլիոն ներկա Մաշտոցի պողոտայում, ոչ թե սարեր-ձորեր ընկնի՝ Ղարաբաղ, 200 դոլար աշխատավարձ, ֆլան-ֆստան... ի՞նչ տարբերություն: Թե՞ գիշերներն էլ չեն քնում ժողովդրի մասին մտածմունքներից, ի սեր լիբերալ արժեքների, ազատ շուկայական հարաբերությունների ու հարևաների հետ մեձեցման, ոնց որ պրոպագանդվում է պրոպագանդայի դեմ հանդես եկողներիդ կողմից:
Իմ թշվառ կարծիքով, օբյեկտիվությունից հեռանում ենք, սիրելի իմ եղբայր:
Վիշ ջան, ես շատ վաղուց եմ դադարել եմ հասկանալ քո գրառումների պատճառահետևանքային կապերը՝ դրանց բացակայության պատճառով: Մանավանդ որ դու ոչ մի խոսակցության մեջ չես կարողանում չխառնել Լևոնին: Ինչ արած, դու էլ դրանով ես տարված, դրանից այն կողմ բան չես տեսնում, մարդուն դատում ես ու նրա ամեն ինչը պայմանավորում ես դրանով, որովհետև ինքդ ես էդպիսին, երևի:

Հիմա գանք կոնկրետ դեպքին: Քննարկում, որպես էդպիսին չկա: Կա Մեֆի վրա «հարձակման» փորձ, որովհետև, այսպես ասենք, նրա համարձակ դատողությունները շատերի ազգային ինքնասիրությանը կպան, մինչդեռ Մեֆը ազգայինի հարց չէր էլ քննարկել, Արցախյան ազատամարտի մասին իմանալու կարևորությունը չէր էլ վիճարկել ու ես դրա մասին էի խոսում ու կոչ անում լսել, թե մարդն ինչ ա ասում:

Ինչ վերաբերվում ա քո նշած տիպի հոդվածներին, ապա ասեմ (քանի որ մեկը ինձ ես ակնարկում), որ ոչ մի հոդվածի վրա առանց դիտարկելու ու քննելու չեմ ծիծաղում, ի տարբերություն, թերևս, քեզ, որ առանց կարդալու թե ինչ է գրված կամ ինչ է ասվել, զուտ նայելով թե ով է ասել, միանգամից գրառում ես անում, պատճառահետևանքային կապերի իսպառ բացակայությամբ, կեղծ թեզի վրա դատողությունների իբր շարք կառուցելով՝ ալյա Թևոյի պատվավոր աշակերտ: