Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
Ո՞վ գրի, Մեֆ ջան, Աշոծյա՞նը։ Էդ կարգի լուրջ հրատարակությունները 100 տեսակի ինստանցիաներ պիտի անցնեն ու հավանության արժանանան։ Էսօր ինչքան հիմար կա առանց որևէ արգելքի գիրք ա հրատարակում, ու ոչ մեկ նրա ձեռքը չի բռնում, չի ասում՝ այ ապուշ, էս ինչեր ես գրել գրքի մեջ։ Էս պայմաններում էդ ո՞ր մի ձեռնարկը պիտի ընդունելի լինի։ Էն տպավորությւն ա մոտս, որ էս իշխանությունը ինչ ասի, չասի՝ լավ, վատ, ավելի վատ, մեկա, քո համար աչքի փուշ ա երևում։ Մեֆ ջան, ցանկացած դեպքում պիտի աշխատենք օբյեկտիվությունը չկորցնել։ Եթե Հ1-ով ուսանելի բան են ցույց տալիս (չնայած վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ Հ1-ով նորմալ հաղորդում նայել), պիտի փաստենք որ լավ բանա։
մի երիտասարդ անաչառ լրագրող… որն այդ 5-օրյա դասընթացները չի անցել այլ նվիրվել է այդ գործին որպես իսկական պրոֆեսիոնալ, ոչ թե պրոպագանդայի գործիք…



Մեֆ, Արցախյան պատերազմը ամբողջությամբ դպրոցական ծրագրի մեջ ներառելը իմ կարծիքով սխալ ա։ Դպրոցական երեխեն չի կարա մարսի էդ ամբողջը։ Իսկ երեխեքը չգիտեն էդ պատմությունը, որովհետև շատ մարդկանց ձեռք չի պալիս որ իմանան, թե չէ նոր էին հատորներով աշխատություններ գրել ու 100-ավոր սերիաներով հաստավավերագրական կինոներ նկարել։ Էս տեսակետից, ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված ա պատերազմի ԱՆԿՈՄՆԱԿԱԼ լուսաբանմանը, պիտի ողջունվի։[/QUOTE]

ինչի՞ ա սխալ Դավ ջան, Արցախյան պատերազմը մեր պատմության մաս չի կազմու՞մ, և հետո դա նորագույն պատմության մեջ է մտնում ու դասավանդվում է 10-12-րդ դասարաններյում… էդ երբվանի՞ց… ես հասկանում եմ ինչ ես ասում Դավ ջան, էդ դեպքում չես կարծում որ պետք ա լծվեք հենց էդ գործին… որպեսզի Արցախյան պատերազմն իր տեղը գտնի մեր պատմության մեջ ու չդառնա քաղաքական ինտրիգների ու շահարկման առարկա… սա միայն դուք կարող եք անել Դավ ջան, սա է ձեր միսսիան այլ ոչ թե հնգօրյա դասընթացներում "սերտածը" ինտերնետներում տեղադրելը…

… իսկապես ցավում եմ… բայց ոչինչ անել չեմ կարող… ամեն ինչ ձեզնից է կախված