User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Արտ հաուս / Art House

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արտ հաուս / Art House

    Արտ հաուս (անգլ. Art house, տառացի. «արվեստի տուն», նաև կոչվում է «art cinema», «art movie» կամ «art film») - նշանակում է ֆիլմ, որը նախատեսված չէ մասսայական լսարանի համար: Ֆիլմերի այդ կատեգորիան հաճախ ներառում է ոչ կոմերցիոն, ինքնուրույն նկարահանած ֆիլմեր, ինչպես նաև ֆիլմեր, որոնք նկարահանվել են փոքրիկ կինոստուդիաներում: Կինոքննադատները հաճախ հակադրում են այս կատեգորիան այսպես կոչված «հոլիվուդյան ֆիլմերին»` որպես տարբերություն նշելով` սոցիալական ռեալիզմը, կերպարի մտքերի ու զգացողությունների, այլ ոչ թե սյուժետային շրջադարձերի վրա կենտրոնացումը:

    Արտ հաուսը համարվում է կինոյի ինքնուրույն ժանր` իր ուրույն պահանջներով:

    Արտ հաուս հասկացությունը սկիզբ առավ 1940-ականներին` ԱՄՆ-ում, ուր արտհաուս սկսեցին անվանել այն կինոթատրոնները, որոնք մասնագիտացել էին մինչպատերազմական դասական հոլիվուդյան ֆիլմերի, ինչպես նաև արտասահմանյան (այսինքն ոչ ամերիկյան) և տեղական անկախ ստուդիաների արտադրանքի ցուցադրման մեջ:

    Սովորաբար նման ֆիլմերում կինեմատոգրաֆիստները փորձում են գտնել գեղարվեստական արտահայտչականության նոր ուղիներ: Նման ֆիլմերի դիտումը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն պատկերցում ֆիլմի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ունեն համապատասխան կրթվածության մակարդակ: Ֆիլմերի բյուջեն նույնպես փոքր է լինում և հաճախ չկա հնարավորություն` վարձելու հանրաճանաչ դերասանների, ինչի պատճառով ֆիլմի հեղինակները ստիպված են լինում գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Դա է որ առանձնացնում է արտ հաուսային ֆիլմը սովորական «մեյնսթրիմային» ֆիլմերից, որտեղ հիմնականում օգտագործվում են շաբլոնային սյուժետային գծեր և կերպարներ:

    Արտ-ֆիլմերում պատմությունը բաժանված է մի քանի էպիզոդների, որոնց արանքում թույլ է կամ բացակայում է պատճառա-ժամանակային կապը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում կերպարի ներքին դրամային` նրա ինքնահաստատմանը, ժառանգած սոցիալական կամ սեքսուալ կոնֆլիկտներին, բարոյական դիլեմային կամ անձնային ճգնաժամին:
    Մեյնսթրիմային ֆիլմերում նույնպես ուշադրություն է դարձվում բարոյական դիլեմային և անձնային ճգնաժամերին, սակայն, որպես կանոն, ֆիլմի վերջում դրանք լուծում են գտնում: Արտ հաուսային ֆիլմերում այդ բարդ խնդիրները միայն հետազոտվում են, բայց դրանց լուծում չի տրվում:

    Արտ-ֆիլմում, որպես կանոն, չկա հստակ տարբերակում «լավի» ու «վատի» միջև, դրա փոխարեն դիտողին է առաջարկվում գտնել պատասխաններ «ինչպես և ինչու հենց այդ ոճով է ներկայացվում պատմությունը» հարցերին:

    25 լավագույն արտհաուսային ֆիլմերն ըստ Amazon.com-ի` http://www.amazon.com/25-Great-Artho...m/X3TAIJ83D1K5

    կարճամետրաժ մի ֆիլմ, որ ես շատ եմ հավանել
    http://www.youtube.com/watch?v=y4VGmyUo5-Q

    տեսահոլովակ, էլի շատ լավն է

    http://www.youtube.com/watch?v=2_HXUhShhmY

    և, իմ սիրելի Տոմեկ Բագինսկին` իր անիմացիոն ֆիլմերով

    http://www.youtube.com/watch?v=mT_4jd2tv3Y
    http://www.youtube.com/watch?v=F7HMz1WKkso
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.04.2015), EgoBrain (25.03.2011), Freeman (13.03.2011), Jarre (21.07.2018), Katka (19.03.2011), Lusina (26.04.2015), Malxas (28.04.2015), matlev (13.03.2011), Srtik (27.04.2015), Yellow Raven (13.03.2011), Աթեիստ (14.01.2016), Հայկօ (13.03.2011), Ռուֆուս (14.03.2011)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, շնորհակալություն թեմայի համար

    «Վերնաշապիկը» շատ լավն էր, տեսահոլովակն էլ էր շատ հետաքրքիր սարքած, դե իսկ Բագինսկին անկրկնելի է

    Ամազոնի լիստը հետաքրքիր էր, մեջը լիքը կինոներ կային, որոնց մասին ընդհանրապես չէի էլ լսել, բայց ամենակայֆն էն ա, որ ցուցակի առաջին (The Sweet Hereafter) ու երրորդ (Exotica) տեղերը գրավում է Ատոմ Էգոյանը: Լավ ա, որ ցուցակում Արանոֆսկի, Սոֆիա Կոպպոլա կա, ափսոս Դեյվիդ Լինչ չեն ներառել Բայց էսօրվա տեսածս Taschen-ի գրքի ցուցակը շատ ավելի լավն էր, քան Ամազոնինը

    Հ.Գ. Երբ որ հրաշք կորեական կամ ճապոնական արտ հաուս ֆիլմի մասին ֆորումում գրում եմ, որոշ մարդիկ ինձ ձեռ են առնում
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (14.03.2011), matlev (14.03.2011)

  5. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Երբ որ հրաշք կորեական կամ ճապոնական արտ հաուս ֆիլմի մասին ֆորումում գրում եմ, որոշ մարդիկ ինձ ձեռ են առնում
    Ինձ մի երկու հատ ճապոնական արտ հաուս կասե՞ս:
    i wanted to destroy something beautiful

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի երկու հատ ճապոնական արտ հաուս կասե՞ս:
    Departures (Okuribito)
    Confessions (Kokuhaku)

    Հներից ճապոնական կինոմատոգրաֆի գլուխգործոց համարվող Tokyo Story
    Կուրոսավայի կինոները, հետո էլի բան հիշեմ կգրեմ
    I may be paranoid but no android!

  7. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Departures (Okuribito)
    Confessions (Kokuhaku)

    Հներից ճապոնական կինոմատոգրաֆի գլուխգործոց համարվող Tokyo Story
    Կուրոսավայի կինոները, հետո էլի բան հիշեմ կգրեմ
    Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
    Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն:
    i wanted to destroy something beautiful

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
    Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն:
    Չէ, Dolls-ը քանի տարի ա ուզում եմ նայել, բայց չի հարմարվում: Մի օր կնայեմ, կասեմ կարծիքս
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարիօ (27.04.2015)

  10. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
    Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն:
    «Բանզայ, ռեժիսորն» եմ նայել վերջինը, ճիշտ կինո ա, եթե գիտես՝ ինչի մասին ա:
    DIXI
    carpe noctem

  11. #8
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Բանզայ, ռեժիսորն» եմ նայել վերջինը, ճիշտ կինո ա, եթե գիտես՝ ինչի մասին ա:
    Իրենից հինգ ֆիլմ նայել եմ ու մտածում եմ, որ ճիշտ ռեժիսոր ա, դրա համար հարցրի : Հատկապես Dolls-ը շատ եմ հավանել:
    i wanted to destroy something beautiful

  12. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սիրած ժանրերից է, մի ֆիլմ էլ ես առաջարկեմ, որն ինձ շատ է դուր եկել:

    Լյուկ Բեսսան - Վերջին Ճակատամարտը/ Le Dernier combat 1983 թ.
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  13. #10
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2016
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ingmar Bergman _ "Summer with Monika" (Ամառը Մոնիկայի հետ), 1953
    Ֆիլմի երկրորդ անունն է Monika, the Story of a Bad Girl
    Ինգմար Բերգմանը շվեդ հանճարեղ ռեժիսոր է, սա իր լավ վաճառված ֆիլմերից է, որը Waiting Women ֆիլմի շարունակությունն է կարելի է ասել: Մի տղայի և մի աղջկա պատմություն. Հարրին ու Մոնիկան սիրահարվում են, միասին փախչում են բոլորից ու ամառը միասին են անցկացնում ծովափին: Ամեն ինչ հրաշալի է, բայց երբ արդեն ցրտում է, ուտելու բան չկա ու ամառը վերջանում է, իրականությունն է գալիս ու վերադառնում են մարդկանց աշխարհ: Մոնիկան արդեն հղի է, Հարրին աշխատում է և շարունակում է ուսումը, աղջիկ է ծնվում, ամեն ինչ լավ է կարծես: Ուղղակի Մոնիկային էս ամեն ինչը քիչ է կամ չի ուզում էդ ամեն ինչը. ոչ աղջկան, ոչ էլ ամուսնուն, ոչ էլ էդ կյանքը: Չի խնամում աղջկան, ոչ էլ կին է դառնում:
    Ո՞վ է դիտել ֆիլմը: Մոնիկան մեղավո՞ր է: Թե՞ հիմար է պարզապես:
    https://www.youtube.com/watch?v=Ds2D0C2TWgI

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. House of Cards
    Հեղինակ՝ Life, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 03.06.2017, 19:09
  2. Ֆուլ հաուս/Full House
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 20.04.2016, 14:31
  3. Բժիշկ Հաուս / House M.D. / Доктор Хаус
    Հեղինակ՝ Tyler, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 17.06.2014, 10:10
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 27.06.2008, 12:37
  5. Գրառումներ: 11
    Վերջինը: 22.03.2008, 19:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •