կյանքի իմաստի մասին խնդիրներ միշտ կան, պետք չի դրան տենց ծաղրանքով նայել, հարգելի ակումբցիներ, Բայ, քո ձեռքի բուտերբրոտն էլ կյանքի մի մասն ա

նման խնդիրներ էտ տարիքում նորմալ երևույթ ա, մանավանդ, որ մի հատ էլ էտ ամեն ինչի վրա կա աղանդավորության գործոնը ու ինքնութույնությունից վախի գործոնը (վերջինը մի քիչ սուր ենթադրություն ա գուցե): Ուղղակի, որ մարդու կյանքում պիտի անցում լինի, մարդն ընկնում ա նման ճգնաժամերի մեջ: lushak ջան, քեզ մի բան կարամ ասեմ, բոլոր մարդիկ ինդիվիդուալ են, ու էս բոլոր մարդկանց կարծիքները իրանց ներքին ճանապարհներն են նման վիճակներից դուրս գալու: Դու կգտնես քոնը, տենց չի լինում, որ չեն գտնում, ես գիտեմ, հիմա քո համար կարող ա անհավատալի ա, բայց տենց ա: Ու ինչը ամենակարևորն ա, յուրաքանչյուր ճգնաժամիվ դուրս ես գալիս ավելի կոփված ու անձնային աճով: Նենց որ շնորհավորում եմ, ճգնաժամը լավ բան ա

Էջանիշներ