User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Գասպաչո / Gazpacho

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գասպաչո / Gazpacho

    Ուշադրություն, ծանոթացեք երաժշտության ասպարեզում ամենամեծ անարդարություններից հետ Գրեթե անհայտ խումբ, որը սակայն արժանացել է երկրպագուների շատ փոքրաթիվ, բայց չափից դուրս նվիրված բանակի ու քննադատների ամենաբարձր գնահատականների:

    Gazpacho



    Երկիրը՝ Նորվեգիա
    Ժանրը՝ Արտ ռոք, նեոպրոգրեսիվ ռոք
    Ակտիվ են 1996թ-ից
    Անդամներ՝ Jan Henrik Ohme
    Jon-Arne Vilbo
    Thomas Andersen
    Mikael Krømer
    Lars Erik Asp
    Kristian Torp


    Թողարկել են յոթ ալբոմ.
    It While It's Cold (37°C) (2002)
    Bravo (2003)
    When Earth Lets Go (2004)
    Firebird (2005)
    Night (2007)
    Tick Tock (2009)
    Missa Atropos (2010)


    Ալբոմները գրեթե անհնար են ճարել, բայց Rutracker-ում կա
    http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3136714
    http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2200823

    Երաժշտական քննադատներից մեկը Գասպաչոյի երաժշտությունը նկարագրել է այսպես. դասական պոստ-ամբիենտ նոկտուրնային ատմոսֆերային նեո-պրոգրեսիվ ֆոլկ ռոք, իսկ իրականում Գասպաչոյի օրիգինալ երաժշտությունը լրիվ վերացնում է երաժշտական ոճ հասկացությունը: Գասպաչոյին նույնիսկ կոչել են լավագույն ինդի խումբը:

    Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք Գասպաչոյի մասին, պատկերացրեք հետևյալը.

    Վերցնում ենք Dream Theater, OSI, Chroma Key խմբերի անդամ Kevin Moore-ի կամ Japan և Porcupine Tree խմբերի անդամ Richard Barbieri-ի զգացմունքային ստեղնաշարայինները, ավելացնում հրաշալի ջութակային վիրտուոզի (բայց ոչ այնքան ագրեսիվ, ինչքան King Crimson խմբի David Cross-ն է), հետո բաղադրությանը ավելացնում ռիթմիկ սեկցիա, եթերային կիթառներ (մոտավորապես Marillion խմբի Steve Rothery-ի, Porcupine TreeSteve Wilson-ի և Sigur RosJon Thor Birgisson-ի կարգի), հետո ավելացնում ենք Jan Henrik Ohme-ի հիպնոսացնող ձայնը (պատկերացրեք ինչ կստացվեր Japan խմբի David Sylvain-ի, RadioheadThom Yorke-ի ու MarillionSteve Hogarth-ի ձայների համատեղությունից) և ամենավերջում այս ամենին ավելացնում ենք սեմփլների, սուլոցների, բանջոյի, ակորդեոնի, մանդոլինի ու այլ գործիքների ատմոսֆերային հատվածներ: Արդյունքում ստանում ենք չափից դուրս գեղեցիկ ու խիստ զգացմունքային ամբողջականություն...

    Իսկ ավելի կարճ ու կոնկրետ՝ Գասպաչոյին շատ են նմանացնում a-ha, Radiohead, Marillion և Porcupine Tree խմբերին, որոշ չափով նաև Mike Oldfield-ին, Roger Waters-ին, Pink Floyd-ին և Muse-ին:

    Գասպաչոյի տղաներն ունեն մշտական աշխատանք ու միայն ազատ ժամանակ են զբաղվում երաժշտությամբ, մի քանի տարին մեկ նոր ալբոմ գրում ու սեփական ուժերով թողարկում, համերգային շրջագայություններ կատարում ու կրկին վերադառնում իրենց աշխատանքին: Երևի իրենց համեստության պատճառով է, որ մինչև հիմա նրանք չեն արժանացել այն փառքին ու ճանաչմանը, ինչին որ իրոք արժանի են: 2004-2005թթ Marillion խմբի հետ շրջագայելիս նրանք վերջապես արժանացան մի շարք քննադատների ուշադրությանը, ովքեր չխնայեցին գովեստի ու հիացմունքի խոսքեր արտահայտել խմբի հասցեին:

    Չնայած խմբի բոլոր ալբոմները հոյակապ լավն են, ու ամեն անգամ իրենք նշաձողը էլ ավելի են բարձրացնում, սակայն խմբի իսկական գլուխգործոցը 2007թ-ին թողարկված Night ալբոմն է՝ բաղկացած 5 երգից (ընդհանուր 53 րոպե տևողությամբ), որոնք բոլորն իրար հետ մեկ ամբողջականություն են կազմում: Night ալբոմը իսկական կոնցեպտուալ ալբոմ է, որը բացահայտում է գիշերային երազների ու իրականության աշխարհները...

    Մի խոսքով, լսեք ու վայելեք


    Հ.Գ. Մի անգամ մեր օֆիսի «Արմենչիկ, Կիրկորով, Ալեգրովա, Թաթա և այլն լսող» ժողովրդի համար Gazpacho միացրեցի, էնքան հիացած էին, որ հերթով եկան, բոլոր ալբոմները տարան
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (12.03.2011), EgoBrain (12.03.2011), Sagittarius (13.03.2011), Yellow Raven (12.03.2011), Ամպ (12.03.2011), Ֆոտոն (08.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •