Fire Walk With Me-ն նայեցի մի երկու օր առաջ։ Ահավոր լավ կինո էր, սերիալը ղալաթ ա արել մոտը։
Fire Walk With Me-ն նայեցի մի երկու օր առաջ։ Ահավոր լավ կինո էր, սերիալը ղալաթ ա արել մոտը։
Jarre (24.04.2017)
Երրորդ սեզոնը սկսվեց Ո՞վ ա նայում
Ես, բայց կսպասեմ մի քանի սերիա դուրս գա, նոր կսկսեմ
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Առաջին երկու սերիան ահավոր լավն էին, հետո գնալով սկսեց անտանելի դառնալ, 9-րդ սերիայում էլի հետաքրքրացավ, բայց դրանից հետո նորից չկարողացավ թափը պահպանել: Հասել եմ 11-րդ սերիային ու հավեսս փախել ա մի քիչ: Դագգիի դրվագները մի այլ կարգի ներվերիս ազդում են, ես էն եմ հասկացել, որ էս նոր սերիալի մեջ ինձ մենակ սյուռռեալիստական, երազային դրվագներն են հետաքրքիր, մնացածը անկապ նկարած էժանագին soap ա:
I may be paranoid but no android!
Ռուֆուս (18.09.2017)
Ես երկորդ սեզոնը մինչև վերջ նայել չկարողացա: Առաջինը շատ լավն էր ու մեծ սպասելիքներ առաջացնող, դրանից հետո երկրորդը ժամանակ սպանել էր:
Ահա, ես էլ առաջինից հետո երկրորդի մենակ առաջին սերիան եմ տեսել, մեկ էլ խառը հատվածներ էլի երկրորդ սեզոնից, որ երրորդը հասկանամ: Բայց դե պարզվում ա՝ երրորդը հասկանալու համար պետք ա ոչ միայն առաջին ու երկրորդ սեզոնները տեսած լինես, այլև անգիր հիշես, դրան գումարած էլ տեսած լինես ու անգիր արած լինես նաև Fire Walk With Me-ն ու կարդացած լինես գիրքը:
Twin Peaks-ը լրիվ նա լյուբիծելյա սերիալա։ Եթե օբյեկտիվ նայես՝ Ռուֆուսի ասած սովորական soap-ա + Լինչի երազներից որոշ հատվածներ կտրած-կպցրած իրար։ 2-րդ սեզոնի մեջտեղները ես էլ էի ժամանակին հազիվ նայում էնքան ձանձրալի էր։ Բայց անկեղծ ասած 3-րդ սեզոնի որոշ սերիաներից աննկարագրելի հաճույք եմ ստացել՝ Լինչ ձյան սենց լրիվ մնում-մնում կրակում էր, մի քանի անգամ նոստալգիայից փշաքաղվել եմ դաժե։ Էլի արանքում ֆիլլեր սերիաներ կային, բայց դաժե դրանք վերջում Roadhouse-ում ինչ-որ լավ կատարումով ուտվում էին։ Նենց որ մենակ կարամ ասեմ մերսի Լինչին էդ ամեն ինչի համար՝ մենակ ինքը կարար սենց բան նկարեր։
Jarre (30.01.2018)
Չէ, իրոք անտանելի ա, 6 սերիա ա մնացել, չգիտեմ ոնց մինչև վերջ ձգեմ
I may be paranoid but no android!
Անվերնագիր (01.10.2017)
Իսկ իմ համար Թվին Փիքսի առաջին սեզոնն ա ընտիր։ Կատարյալ գործ է։ իմ գնահատականն է 10/10
Երկրորդում շատ եմ հավանում 1, 2, 7 և 22 սերինաները։ Գնահատակնս 8/10
Երրորդը առաջին երկուսից միլիարդ գլուխ լավն ա։
Իսկական արվեստի գործ։ Իսկ ութերորդ սերիայից, ի դեպ ուղղակի հավատս չի գալիս որ էս սերիայի մասին չեք գրել, ես ուղղակի ապշած եմ մինչև էսօր։
Եթե հավես ու ժամանակ ունեք կարդացեք երկու գիրք որոնք ահագին լիքը բան կասեն էս ֆիլմի մասին։ Այո, սա սերալ չի, սա ՖԻԼՄ է։ Ու ոչ թե մեծատառով Ֆիլմ, այլ լրիվ մեծատառներով ՝ Ֆ Ի Լ Մ ))))
1. Catching the Big Fish
2. Твин Пикс. беседы журналиста Брэда Дьюкса с создателями сериала
Էս գրքերում լիքը հետաքրքիր տեղեկություններ են տրվում Թվին Փիքսի մասին։ Իսկ առաջինը շատ հասարակ գրված գիրք է։ Հեղինակը հենց Լինչլն է։ Ու ինքը լրիվ այլ թեմաներ շոշափելուց օրինակներ ա բերում Թվին Փիքսից ու իրա այլ ֆիլմերից ու էնքան հետաքրքիր նյուանսներ ես իմանում։ Անպայման կարդացեք։ Հետաքրքիր ա։
Էս էլ ութերորդ սերիայից մի քանի հատվածներ։
https://youtu.be/wDIlFWOXoJI?t=1m44s
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ