Իսկ դուք գիտեի՞ք, որ էն տրանսվեստիտ ագենտը (Դենիս/Դենիզ անունով) նույն ինքը մեծն Դեյվիդ Դուխովնին ա Դեմքություն ա
Իսկ էն խուլը՝ Գորդոնը, Դեյվիդ Լինչն ա
I may be paranoid but no android!
Quyr Qery (05.01.2012), Yellow Raven (26.07.2011)
Վերջին սերիան.... Ինչ հզո՜ր էր, ինչ լա՜վն էր... Ջհանդամ, որ լիքը բան չբացահայտված կամ կիսատ մնացին, սրանից ավելի լավ ու ավելի «Լինչյան» ավարտ հնարավոր չէր պատկերացնել... Սաունդթրեքը ինչ լավն էր, երեկվանից մենակ էս մի երգն եմ լսում, լրիվ մտել ա մեջս... Black Lodge, Jimmy Scott ու սիկամորները...
I may be paranoid but no android!
Yellow Raven (04.08.2011)
Սկսեցի նայել, չեմ կարդում մեկնաբանությունները, որ հետաքրքիր լինի...արդեն իսկ սկսել եմ տարբերակներ մտածել, թե ով է մեղավոր աղջնակի սպանության մեջ ու ոնց հասկանում եմ շատ անակընկալներ են սպասվում, համ էլ հավես էր բացահայտել, որ նկարահանման վայրերը հարազատ են
Ջիջիլ չեմ գցում, ուղղակի ուզում եմ մի քանի նկար դնել, որոնք ֆիլմը նայողները հաստատ կհիշեն
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 12.12.2011, 22:08:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Yellow Raven (13.12.2011), Հայուհի (12.12.2011), Նուշություն (13.12.2011), Ռուֆուս (13.12.2011)
Կար, իսկ քեզ էդ վայրը որպես ի՞նչ ներկայացրեցին: Ասի՞ն, որ Թվին Փիքսի նկարահանման վայրն ա, թե առանց էդ էլ հայտնի տեսարժան վայր էր:
I may be paranoid but no android!
Չէ հա որ ասեին, այդքան չէի զարմանա ֆիլմը նայելիս... Ինձ այդտեղ տարան ամերիկացի մամաս ու պապաս, ասեցին, որ տանում են մի սիրուն ջրվեժ ցույց տան, որի կողքը գտնվող հյուրանոցում անցկացրել են իրենց ամուսնության առաջին շաբաթը Հետո արդեն անունը ասեցին՝ Snoqualimie Falls, իսկ կոճղը գտնվում էր գնացնքերի բացօդյա թանգարանում, ինչքան հիշում եմ անունը այսպես էր՝Northwest Railway Museum.
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Yellow Raven (13.12.2011), Ռուֆուս (15.12.2011)
Ուֆ...Հուսով եմ Կուպերին չսպանեցին, ասենք բրոնյա ժիլետ կար հագը, կամ նման այլ իրավիճակ, իսկ եթե սպանեցին
Լավ, էլ չեմ դիմանում ավարտին, մինչեւ այդ նայածս հատվածներից տպավորությունը ուզում եմ գրել: Ուրեմն մանկուց շատ եմ սիրել հետաքննական թեմատիկայով նման սերիալները, ու սա իմ տեսած ամենահետաքրքիր սերիալների թվին եմ դասում արդեն: Բայց էստեղ մի ուրիշ հավես բան էլ կա՝ ոչ իրական իրավիճակների առկայությունը ավելի հետաքրքիր է դարձնում ֆիլմը իմ նման մարդու համար: Հատկապես հավեսն էր Կուպերի երազի պահը, որը ոնց որ Բուլգակովի <<Վարպետն ու Մարգարիտայից>> վերցրած հատված լիներ՝ թզուկը սատանան էր, դե աղջնակն էլ Մարգարիտայից տարբերվում էր միայն նրանով, որ մերկ չէր
Audrey հերիք չի շատ սիրուն դերասանուհի է, նաեւ աճող ու հետաքրքիր կերպար է: Սկզբում ինձ թվում էր, թե իրան էլ կարելի է կասկածել, բայց հետագայում հասկացա, որ ինքը շատ մռութն է, հուսով եմ այդպես էլ կշարունակվի, ու ես սխալված չեմ լինի: Իսկ Կուպերը եթե մահանա, էս աղջնակը մեղք է, չնայած հետո կարող է ինքը բացահայտի ամեն ինչ, տեսնենք Լրիվ հակառակ տպավորություն ստացա ընթացքում բնականաբար գործարանի երիտասարդ տիրուհուց՝ <<ստերվայի մեկն է>>, չնայած որպես կերպար, ինքն էլ է հետաքրքիր
Հա մեկ էլ ռեժիսուրայի առումով շատ բաներ եմ հավանում ու շատ հավես է, որ հին սերիալ է, քանի որ էրոտիկ տեսարաններով չեն լցրել ֆիլմը: Սպանության վայրում այդ մեծ կոճղի առկայությունը, այն դեպքում, երբ դա մի գյուղ է, որտեղ հենց փայտի գործով են զբաղվում, սպանված աղջնակի հոր ողբերգության պատկերման ձեւը՝ այն հատվածը երբ նա լացելով պարում է, իսկ հյուրանոցի անկապ հյուրերը նրա շարժումները պարի շարժումների տեղ են դնում, այդ հատվածը շատ հզոր ու ազդեցիկ էր, հուզվեցի...
Բա երաժշտության մասին մոռացա, շատ անուշն է
Բա էն ցանցառ քարտուղարուհին, չնայած սատանան ասում է, որ այդ աղջնակը լավ էլ հանդարտ գետ է, էն խեղճ տղուն ոնց հիասթափացրեց՝ ասելով, որ հղի է
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 15.12.2011, 11:24:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Yellow Raven (15.12.2011), Ռուֆուս (15.12.2011)
Կար ջան, ցավակցում եմ, որովհետև շուտով կիմանաս, թե Լորային ով ա սպանել ու սերիալը կդառնա «B» կարգի սերիալ, մինչև ամենավերջերը, երբ էլի կսկսի հետաքրքրանալ:
Օդրին լրիվ սեր ա, սկզբում իրեն հեչ չէի սիրում, բայց ինքը թերևս միակ կերպարն ա, ով սերիալի ընթացքում անընդհատ աճում է ու ի տարբերություն մյուսների երբեք չի դեգրադանում ու ընդհակառակը ավելի խորն ու լավն ա դառնում:
Թվին Փիքսում ամենադժվարը գուշակություններ կատարելն ա, Լինչը միշտ շատ անսպասելի հանգուցալուծումներ է առաջարկում, չնայած եթե ուշադիր նայես ու մանր դետալներին ուշադրություն դարձնես, ինքդ էլ կկարողանաս գուշակել, թե ինչ է կատարվելու:
I may be paranoid but no android!
Claudia Mori (15.12.2011)
Էն օրը սաունթրեքն էի լսում, նոստալգիայի մեջ ընկա
Վերջին խմբագրող՝ Chuk: 06.01.2012, 01:06:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ստորագրությունիցս երևի պարզ ա որ ֆիլմը նայել եմ ու նաև սիրել:
Կուպերի կերպարն եմ շատ սիրել, թեև "Sex and the city" -ի նույն դերասանի կերպարն էր ամեն անգամ միտս ընկնում ու բացում էր
Լավ ֆիլմ ա, նայվում ա հավեսով, չնայած շատ հին ա: Երկրորդ սեզոնի վերջին սերիան չեմ նայել...վերջին բանը որ տեսել եմ, երբ Կուպերի յանը Բլեք Լոջից դուրս գալուց հետո տանում ա: Դրանից հետո էլ չուզեցի նայեմ:
Լեոյին էի շատ սիրում, էն որ պառալիչի մեջ նստած էր՝ քամակը բազկաթոռին սվառկա էղած, բայց մեկ ա վախենալու էր Էն որ մռնչում էր, զառզանդում էի
Claudia Mori (07.01.2012), Yellow Raven (07.01.2012), Ռուֆուս (06.01.2012)
Ռուֆ, դու որ Fire Walk With Me-ն մինչև սերիալն արդեն նայել էիր, ո՞նց էիր առաջին սեզոնը տենց հետաքրքրությամբ նայում Նիուժելի ոչ մի բան չէիր հիշում
Ամեն անգամ էս թեման մտնելուց մոռանում էի հարցնեի, բայց մտքիս էր
I may be paranoid but no android!
Yellow Raven (30.01.2012)
Ռուֆուս (19.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ