Մի քանի նախադասությամբ նկարագրեմ կայքը:
Կայքը իրականում շատ պարզ է: Աշխատել ենք չթողնել ոչ մի ավելորդ բան: Հայտարարություններ ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Գրանցվելու գործընթացը արագ է կատարվում: Գրանցման տվյալներում պարտադիր դաշտերի քանակը բերել ենք նվազագույնին:
Կայքի գլխավոր էջում երևացող հայտարարություններն ընտրվում են պատահական կարգով: Այսինքն, բոլոր հայտարարություններն ունեն հավասար հնարավորություններ և ոչ մի հայտարարություն չի կարող անընդհատ "թաքնված" մնալ: Յուրաքանչյուր հայտարարություն ցանկացած պահի կարող է հայտնվել գլխավոր էջում:
Գործում է որոնման ընդլայնված համակարգ: Այսինքն, կայքում դուք կարող եք որոնել ըստ առաջարկվող նմուշի (գործարքի տիպը, տեսակը, քաղաքը, գինը, մակերեսը, ..), ցանկացած բանալիային բառով կամ արտահայտությամբ (դա կարող է լինել փողոցը, թաղամասը կամ կամայական այլ տվյալ, որն առկա է հայտարարության մեջ) և արագ որոնման հղումներով: Արել ենք այնպես, որպեսզի որոնումը հնարավոր լինի և՛ հայերեն և՛ անգլերեն տառերով:
Կայքում գործում է անշարժ գույքի վիճակագրություն: Այսինքն, մեր բազայում առկա հայտարարությունների հիման վրա համակարգը հաշվում է բնակարանների միջին գներն ըստ Երևանի համայնքների, ՀՀ մարզերի և քաղաքների: Նշված են նաև վիճակագրական այլ տվյալներ:
Համացանցում առկա են Հայաստանում անշարժ գույքի հայտարարությունների բազմաթիվ այլ կայքեր: Ձեր հայտարարությունը մարդկանց հնարավորինս հասանելի դարձնելու համար ցանկալի է, որ այն ավելացնեք հնարավորին չափ շատ կայքերում: Դրանով դուք մի քանի անգամ կմեծացնեք ձեր հայտարարության որոնման և գտնման հավանականությունը որոնողական համակարգերում: Իսկ հայկական տիրույթում անշարժ գույքի կայքեր կարող եք գտնել "անշարժ գույքի կայքերի" մեր ցանկում: Նոր կայք հայտնաբերելուն պես այդ ցանկն անընդհատ թարմացվում է:
Յուրաքանչյուր պահին դուք կարող եք հիշել ցանկացած հայտարարություն և միայն վերջում դիտարկել բոլոր հիշված հայտարարությունները: Դա կարող է լինել օրինակ հայտարարություններ որոնելիս, երբ որոնման արդյունքում հայտարարությունների քանակը մեծ է:
Կարող եք օգտվել արագ ընտրության հնարավորությունից` ընտրացանկի "Անշարժ գույք" բաժնից ընտրելով անշարժ գույքի հայտարարությունների ենթաբաժիններ ըստ գույքի տեսակի, Երևանի համայնքների և այլ լրացուցիչ հատկանիշների:
Կայքում կարող եք ավելացնել, խմբագրել և ջնջել անսահմանափակ թվով հայտարարություններ: Կարող եք խմբագրել ձեր անձնական տվյալները և ցանկության դեպքում ընդհանրապես ջնջել ձեր մասնակցային հաշիվը RealtyFinder-ից:
Հայտարարություն ավելացնելու նմուշը պարզ է, ճկուն և ձեզ մտածելու տեղիք չի տա:
Կայքում որևէ խնդիր ունենալու դեպքում դուք կարող եք, առանց էլեկտրոնային նամակ գրելու, "Օգնություն" բաժնի միջոցով շատ արագ տեղեկացնել մեզ դրա մասին և մենք հնարավորինս շուտ կարձագանքենք ձեր հարցմանը:
Այսքանը![]()
Էջանիշներ