Chuk-ի խոսքերից
Արթ ջան, քո տեսակետը հասկանալով հանդերձ հետդ համաձայն չեմ:
Եթե ես առնում եմ Շակիռայի համերգի տոմս, հետո ինձ ասում են «Էդ չեղավ, հիմա Արմենչիկն ա», էդ լրիվ ուրիշ խնդիր ա:
Ինչո՞վ ա ուրիշ:
Շատ պարզ:
Կոնկրետ էս նախագծում մարդիկ հստակ շարադրել են բոլոր պայմանները, երբ ես փող եմ տալիս, ես գիտեմ, որ էսինչ պայմանի դեպքում կարող ա և չլինի էդ ծառայությունը, տեղն ուրիշը լինի: Ես ինքս իմ համար որոշում եմ էդ ռիսկին գնալ:
Օրինակ հենց էս ակցիայի համար ուզում էի գնալ էդ ռիսկին, ինձ հետաքրքրել էր, բայց չհասցրի: Ոչինչ, հուսով եմ դեռ էլի նման բան կլինի, ինձ ձեռնտու կլինի, կօգտվեմ:
Իսկ եթե դու կամ որևէ մեկ ուրիշը էդ պայմանները նպատակահարմար չեն համարում, է թող չօգտվեն: Ի վերջո սա էնքանով ա ազնիվ, որ քեզ ի սկզբանե զգուշացնում ա նման հնարավորության մասին: Ասածս ինչ ա, եկեք էս թեման չվերածեք բանավեճի, թե ինչքանով ա մեզնից ամեն մեկի համար նպատակահարմար տվյալ ծառայությունից օգտվելը: Սա հայտարարությունների թեմա ա: Արվել ա հայտարարություն, ներկայացվել են ծառայության պատվերները, ուզում ենք օգտվել՝ օգտվենք, չէ՝ չէ:
Ես անկեղծորեն ուրախ եմ, որ Հայաստանում արդեն նման ծառայություն ա գործում: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կտեսնենք, որ ծառայությունը լավ ա մատուցվում ու ավելի ինտենսիվ կօգտվենք: Ինչպես նաև հուսով եմ, որ նախաձեռնության հեղինակներն այն ավելի կկատարելագործեն ու ավելի ու ավելի լավ պայմաններ մեզ կառաջարկեն՝ ժամանակի ընթացքում:
Էջանիշներ