User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 105 հատից

Թեմա: Լակոնիկ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լակոնիկ...

    Հոգնեց գրիչը արձանագրել միայն սպասելին, ցանկալին, պատվիրվողն ու վճարվողը ու հոգոց հանեց ՝ հասկանալով, որ վաղուց չէր զգացել իր հոգին… ու երբ փորձեց արձանագրել այն, ինչ զգացել էր, դեռ մանկուց, պարզ դարձավ, որ թանաքն ավարտվել է, իսկ հոգոցի արդյունքում առաջացած հետքերն այսքանն էին միայն…
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.06.2011), aragats (07.04.2011), Lusinamara (10.03.2011), My World My Space (09.03.2011), Nare-M (11.03.2011), Quyr Qery (11.04.2011), Ruby Rue (08.08.2012), Smokie (07.12.2011), Yellow Raven (15.03.2011), Կարնո Սոսե (03.10.2011), Ռուֆուս (09.03.2011), Սլիմ (10.03.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարմնիդ ամեն մի բջիջը ու սրտիդ ամեն մի կտորն իր մեջ պարունակող պարտված իրականությունը ասում են ճղիր ու դեն նետիր կյանքիդ գրքից, բայց երբ հայտնվում են գրադարանում գիրք ընտրելու ընտրության առջեւ, իհարկե ընտրում են այն գրքերը, ում տերերը չեն համաձայնվել նրանց հորդորներին թերթահան անել իրենց կյանքը…ու եթե անգամ այդ գիրքն անհետաքրքիր է լինում, վերջում ասում են՝ գիտե՞ս ինչ հաստափոր, պլպլան կազմով գիրք եմ կարդացել, դու էլ անպայման կարդա…
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2011), E-la Via (14.09.2011), Lusinamara (10.03.2011), Nare-M (11.03.2011), Safaryan (12.03.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանր ու հավերժ ասեղնագործվող թափանցիկությունը աչքերը փակեց ու հայտնվեց Գառնո սարերում` գարնանը ջրի փոքրիկ կտորի վրա հավերժացող կապույտ, մեկ-մեկ ճերմակ, փոքրիկ թիթեռների կողքին, հետո մի պահ սրտանց ուզեց գրկել հովիկին ու թռավ Գառնու լեռների մի ծաղկից մյուսին, այնքան ընդարձակվեց, որ ձորերում սինֆոնիա լսի, հանգիստ ու ինքնավստահ գամփռի կողքին նստեց մի պահ, որ շունչ քաշի և եկեղեցու զանգի ձայները լսելուն պես երգի`
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2011), E-la Via (14.09.2011), Nare-M (11.03.2011), Quyr Qery (11.04.2011), Shah (10.03.2011), Հարդ (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խավարի ձգտող լույսը ծալեց իր վերջին շողերը ու, հասնելով իր նպատակին, ուրախացավ, բայց մութը ընդամենը մի պահ տևեց, քանի որ ուրախությունը ազատ արձակեց բոլոր կալանավորված շողերը եւ արևը երևաց...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2011), E-la Via (14.09.2011), Inna (11.03.2011), Lusinamara (11.03.2011), Nare-M (11.03.2011), Quyr Qery (11.04.2011), Կարնո Սոսե (03.10.2011), Ռուֆուս (11.03.2011), Սլիմ (12.03.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս անգամ էլ ստեղծեց նոր աչքեր, քիթ, բերան եւ ունքեր ու մարդկանց մեջ արտացոլվելով ինքնահաստատվեց…այս անգամ էլ վարվեց նապաստակի պես, որը գայլից մի կերպ պոկվելով մի ծառի հետեւում նստած շնչակտուր է լինում…այս անգամ էլ բարձրացավ ճահճե պատվանդանին եւ «միռաժներից» կազմված առաջին նշանը կրող մեդալով պարգեւատրվեց եւ հաջորդ օրը նախորդ օրվա պես ապրեց…
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.03.2011), E-la Via (14.09.2011), Նաիրուհի (30.03.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծայրահեղությունից ծայրահեղություն, ինչպես ծովից ծով Հայաստան ապրում են այդ տխուր աչուկներով քարերը, բայց, երբ լսում են զուռնայի ու դհոլի ձայնը, մեծ ու փոքր քարերը Մշուխըռ են բռնում երկրագնդի զարկերակին համապատասխան՝ մեկ-երկու, մեկ-երկու, մեկ, մեկ-երկու-երեք, մեկ-երկու, մեկ-երկու, մեկ, մեկ-երկու-երեք...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2011), E-la Via (14.09.2011), Nare-M (18.03.2011), Quyr Qery (11.04.2011), Նաիրուհի (30.03.2011), Նիկեա (11.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •