User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: անվերնագիր...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    անվերնագիր...

    Հինգերորդ երեխան էր Քնարը: Թամարն ու Թորոսը մի րոպե չմտածեցին` ունենալ, թե չէ,չնայած ընտրության հնարավորություն էլ չկար:

    Թորսը պատշար էր,աշխատանքի պակաս չուներ,Թամարն էլ անգործ չէր մնում: Գյուղում բոլորը գիտեին Թորոսի տունը: Դպրոցում հինգն էլ գերազանց էին սովորում: Անգրագետ ծնողների համար ամենամեծ պարգևը դասատուների գովասանքն էր: Թորոսի միակ նպատակը երեխաներին ուսման տալն էր:

    Քնարի ծիծաղը լցնում էր ողջ տունը,տան ուրախությունն էր: Արդեն ութերորդ դասարան էր Քնարը: Թամարը օրեցօր զգում էր, որ Քնարը փոխվում է. դպրոցից տուն էր գալիս մի տեսակ հոգնած, մթնած, գիշերները չէր կարողանում քնել, սկսել էր դասերն աչքաթող անել… Թորոսը մի օր տարավ քաղաք, ընկավ բժիշկների, պրոֆեսորների դուռը, բայց ոչինիչ անել չէին կարող. Քնարը գլխում ուռուցք ուներ: Բերեցին տուն:

    Մի օր դասընկերները հավաքվեցին ու եկան այցելության:Այդ օրը Քնարը կարծես վերակենդանացավ, տունը լցվեց ծիծաղով, նստեց դասերը սովորեց, որ դպրոց գնա. խոստացել էր դասընկերնեին` մանավանդ Արսենին: Չգնաց: Դասերից հետո Արսենը, դաշտային մի փունջ ծաղիկներ ձեռքը, եկավ Քնարի մոտ: Այդպես ամեն օր Արսենը գալիս էր, պատմում, թե ինչ էր դպրոցում կատարվում:Այդ մի քանի ժամը Քնարն ապրում էր:

    Մի օր էլ Արսենը եկավ, բայց Քնարին չտեսավ:

    Թորոսենք, իրենց սուգը միշտ իրենց հետ, շարունակեցին ապրել: Թամարի մտամոլոր քայլերը միշտ մի տեղ էին տանում ու միշտ մի փունջ դաշտային ծաղիկներ էր գտնում Քնարի շիրիմին:

    Հինգ տարի հետո Արսենի մոտ արյան վարակ հայտնաբերեցին, մահացավ:

    Թամարն ու Հրանուշը դարձան իրար ցավը կիսող անբաժան ընկերներ:

    Մի օր Թամարը երազում առաջին անգամ Քնարին տեսավ այնքան լուսավոր, այնքան ուրախ, նայեց, նայեց ու Թամարին ասեց, որ իր մոտ ամեն ինչ լավ է:Թամարն առավոտ շուտ վեր կացավ ու գնաց եկեղեցի:Հրանուշին ճանապարհին տեսավ, ու լուռ քայլեցին իրենց ճամփով:

    Վերադարձին Հրանուշն ասաց.

    -Թամար, գիտե՞ս, որ մենք խնամի ենք:
    -Հա Հրանուշ, մեր էն Նանին ձեր հարսն է, չէ՞:
    -Թամար, էսօր երազիս Արսենիս եմ տեսել, էնքա՜ն լուսավոր էր, էնքա՜ն պայծառ էր երեխուս դեմքը, ասեց` մամ ջան էստեղ շատ լավ է, Թորոսի Քնարին եմ առել մամ ջան, լավ ենք…


    հ.գ. վերնագիր որոշելը մի տեսակ դժվար եղավ ...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (08.03.2011), Kita (07.03.2011), Lem (07.03.2011), Mark Pauler (07.03.2011), Moonwalker (07.03.2011), My World My Space (06.03.2011), Nare-M (07.03.2011), Sambitbaba (06.03.2011), Sona_Yar (07.03.2011), Tig (09.03.2011), Արևածագ (07.03.2011), Գեա (07.03.2011), Էլիզե (06.03.2011), Ինչուիկ (07.03.2011), Մանուլ (06.03.2011), Մարկիզ (06.03.2011), Նաիրուհի (07.03.2011), Սլիմ (09.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Անվերնագիր....
    Հեղինակ՝ Alex-Grig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 26.11.2016, 21:27
  2. Անվերնագիր
    Հեղինակ՝ delicate, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2015, 20:43
  3. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 28.08.2012, 12:51
  4. Պոեզիա. Անվերնագիր
    Հեղինակ՝ Marii, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.06.2010, 21:30
  5. Արձակ. Անվերնագիր
    Հեղինակ՝ Sandarameth, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.05.2009, 01:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •