Shogun 2: Total War
Պլատֆորմ՝ PC
Թողարկումը՝ մարտի 15
Ապագայի Ճապոնիան, իհարկե, մեր երազանքների վայրն է: Երկինքը լիքն է թռչող ռոբոտներով, փողոցները՝ ահռելի մեծ կուրծք ու մանկական դեմք ունեցող աղջիկներով, ովքեր սիրում են գզգզված ու գույնզգույն մազեր աճացնել... Սակայն միջնադարյան Ճապոնիան նույնպես հետ չի մնում: Այնտեղ սամուրայները առավոտից երեկո կատանաներով կտրատում են իրար, իսկ նինջաները աջուձախ սյուրիկեններ են շպրտում: Սակայն Sogun: Total War II-ը առաջին հերթին պիտի հետաքրքրի տակտիկական սիմուլյատորների սիրահարներին: Այստեղ մենք ղեկավարելու ենք ամբողջ բանակների և զգալու ենք մարտի դաշտի ողջ էպիկական հզորությունն ու մեծությունը: Կարելի է ասել, որ սա նույն Մել Գիբսոնի «Խիզախ սիրտն» է, ուղղակի այստեղ բոլոր ռազմիկները սուշիով են սնվում: Խաղը արդեն իսկ հասցրել է մի քանի 95/100 գնահատականներ հավաքել:
Էջանիշներ