Dragon Age II
Պլատֆորմ՝ PS3, 360, PC
Թողարկումը՝ մարտի 8
Առաջին Dragon Age-ը BioWare-ին հնարավորություն տվեց իր ուժերը փորձելու իրենց համար նոր սեթթինգում՝ բարձր ֆենտզիի աշխարհում: Խաղը հրաշալի մշակված պատմություն ուներ ու փայլուն կերպարներ: Dragon Age II-ով ստուդիան շատ ավելի է խորացնում իր հաջողությունները: Խաղի ընդհանուր բանաձևը ավելի է հղկվում. մարտերը առավել սահուն ու ագրեսիվ են դարձել, պատմությունը և պատմելու ոճը խորացել են, իսկ գլխավոր հերոսը ավելի ամուր է կապված խաղի ընդհանուր մթնոլորտին: Դասական RPG-ի բոլոր սիրահարները մարտի 11-ը պիտի կարմիր մարկերով նշեն իրենց օրացույցների վրա:
Էջանիշներ