Գիտե՞ք ինչից եմ շատ նեղվումԵրբ տաղանդավոր ու յուրօրինակ երաժշտի կամ խմբի եմ հայտնաբերում ու պարզում եմ, որ իրենք դժբախտաբար չեն արժանացել են փառքին ու ճանաչմանը, ինչին որ արժանի են
Բրիտանական Elbow խումբը հենց էսպիսին ա... Եվ այսպես.
Elbow
Երկիրը՝ Մանչեստր, Մեծ Բրիտանիա
Ժանրը՝ Արտ ռոք, ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, բրիթփոփ, պոստ-բրիթփոփ, պրոգրեսիվ ռոք, նեոպրոգրեսիվ ռոք, դրիմ փոփ
Ակտիվ են 1997թ-ից
Անդամներ՝ Գայ Գարվի, Մարք Փոթթեր, Քրեյգ Փոթթեր, Փիթ Թըրներ, Ռիչարդ Ջուպպ
Թողարկել են չորս ալբոմ.
Asleep In The Dark - 2001
Cast Of Thousand - 2003
Leaders Of The Free World - 2005
The Seldom Seen Kid - 2008
Հինգերորդ ալբոմը՝ Build A Rocket Boys! կթողարկվի 2011թ-ի մարտի 7-ին:
Խումբը իր գործունեության ընթացքում թողարկել է 10 սինգլ, որոնք ընդգրկվել բրիտանական երաժշտական չարթերի լավագույն 50-ում, 2008թ-ին The Seldom Seen Kid ալբոմը արժանացել է Մերկուրի մրցանակի:
Խմբի մասին շատ բարձր կարծիք են հայտնել այնպիսի աշխարհահռչակ խմբեր, ինչպիսիք են Radiohead-ը, Coldplay-ը, Blur-ը, R.E.M.-ը և U2-ն ու էսքանից հետո խումբը իրենց համեստության պատճառով ձեռք չի բերել այնպիսի փառք ու ճանաչում, ինչին որ իրոք արժանի է:
Խմբի վրա շատ մեծ ազդեցություն են թողել Peter Gabriel-ի շրջանի Genesis խումբը (ում հետ հաճախ համեմատում են Գայ Գարվիին ու իրոք վոկալ առումով նմանությունները շատ են), բրիտանական new wave/post-rock ոճում ստեղծագործող Talk Talk խումբը և Radiohead-ը: Ըստ Գայ Գարվիի խոսքերի՝ առանց Ռադիոհեդի Elbow գոյություն չէր ունենա
Elbow-ին հայտնագործել եմ Peter Gabriel-ի շնորհիվ, ով 2009թ-ին Scratch My Back ալբոմում քավր էր արել Elbow-ի Mirrorball երգը: Երգը դուրս շատ եկավ, սկսեցի հետաքրքրվել խմբով ու օ՜ զարմանք, պարզվեց ես Elbow-ի One Day Like This երգը նախկինում լսել էի ու շատ էի հավանել
Հետո սկսեցի մյուս ալբոմներն ու երգերը փորփրել ու լիքը գանձեր գտա... Ու ամենակարևորը իրենք իրենց յուրահատուկ ոճը ունեն՝ շատ գեղեցիկ գործիքավորում, Գայ Գարվիի գեղեցկագույն վոկալ, ու շատ ինտելեկտուալ, խելացի, նույնիսկ կասեի պոետիկ երգերի խոսքեր...
Գնահատեք (երգերից մի քանիսը կենդանի համերգից են BBC-ի համերգային նվագախմբի հետ)
Grounds For Divorce
The Bones Of You
Mirrorball
Leaders Of The Free World
Powder Blue էս երգից պարզապես խելագարվել կարելի ա....
The Loneliness of a Tower Crane Driver
Մի խոսքով, լսեք, վայելեք ու գնահատեք
Սա էլ իրենց նոր ալբոմից է, որը դեռ չի թողարկվել.
Lippy Kids
Էջանիշներ