Կարծում են, բոլորս գիտենք, որ ԱԺ-ում <<բաց դասեր>> են անցկացվում: Աշակերտները գալիս են, կարծիքներ արտահայտում, հարցեր տալիս: Ինչպես եք վերաբերվում դրան?
Դրական
Բացասական
Անտարբեր եմ
Հիմարություն է
Կարծում են, բոլորս գիտենք, որ ԱԺ-ում <<բաց դասեր>> են անցկացվում: Աշակերտները գալիս են, կարծիքներ արտահայտում, հարցեր տալիս: Ինչպես եք վերաբերվում դրան?
Խիստ դրական եմ վերաբերվում, բոլոր նորմալ երկրներում դա կա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես Արշակ Սադոյանի դռան դիմաց նկարված ֆոտո ունեմ։2005-ին էր։
Mephistopheles (04.03.2011)
Խնդրում եմ զվարճանքի չվերածել: Այդ դասերի հետ Սադոյան Արշակը կապ չունի: Դասերը անձամբ Հովիկ Աբրահամյանն է անցկացնում, իսկ տես, թե նա ինչ հարուստ կենսագրություն, փորձ ունի.
Ես միայն զարմանում եմ, որ նա դեռևս ակադեմիկոս չի: Թե՞ ես տեղյակ չեմ:Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:
Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:
1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:
1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:
1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:
2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:
2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:
2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:
2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ է:
Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա եւ հինգ թոռնիկ:
Պատկերացրեք, թե աշակերտների համար ինչ բացառիկ հնարավորություն է կրթվելու, գիտելիքներ ստանալու, փորձի փոխանակման համար:
Ափսո՜ս, որ իմ աշակերտական տարիներին նման պրակտիկա չկար... չնայած որ լիներ ինչ... էն ժամանակ Բաբկեն Արարքցյանն էր ԱԺ նախագահ...
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (29.03.2011)
Գտնում եմ, որ դա հիմարությունա… Անիմաստ, անկապ բան… Իսկ մեր մոտ եթե դասատուն մուկը լինի էդ երեխեն ինչ պետքա շահի…Իսկ դասեր երեխան պետք է ստանա դպրոցում:
Պարզապես երազանք...
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (29.03.2011), Mephistopheles (04.03.2011)
Kuk (29.03.2011)
Adriano (04.03.2011)
Հապա տեսեք այդ «Չորրորդ իշխանությունն» ինչպես է չարախոսում... չեն էլ ամաչում...
Աղբյուր՝ ՉԻԲԱՑ ԴԱՍԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
Արդեն մի քանի քառօրյա է, ինչ տարբեր դպրոցների աշակերտներ առավոտյան 30 րոպե մասնակցում են ԱԺ աշխատանքներին` մոտիկից ծանոթանալով հայ ազգընտիրների գործունեությանը: Երեկ եւս դպրոցականները կոկիկ հագնված նստել էին դահլիճում եւ լսում էին, թե ինչպես են օրենսդիրները քննարկում եւ քվեարկում տարաբնույթ օրինագծեր: Ու հենց քվեարկությունների ավարտին շատախոս պատգամավորների պահվածքից զայրացած, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսափողները մի կողմ բրդեց եւ բարկացավ, թե «արա դե հերիք ա խոսաք, ամոթ ա էլի»: ԱԺ նախագահին թվաց, թե բացի «արա»-ներից որեւէ մեկը չլսեց իր խոսքերը, բայց ավաղ, աշակերտների համար եւս լսելի էր: Սա նշանակում է, որ դպրոցականները Ազգային ժողովի նախագահից սովորեցին, թե ինչպես է կարելի խոսել պատգամավորների հետ:
Բայց սրանից հետո Հովիկ Աբրահամյանը, արդեն ավանդույթի համաձայն, բաց դաս անցկացրեց դպրոցականների հետ 334 սենյակում: Թե ինչ խորհուրդներ տվեց երեխաներին, մենք չլսեցինք, քանի որ «բաց դասը» լրագրողների համար «փակ էր»: «Միայն հեռուստաընկերության լրագրողները կարող են ներս մտնել», ասացին ԱԺ լրատվական ծառայությունից: Իսկ թե որ չափանիշներով էր կատարվել այդ ընտրությունը, անհասկանալի մնաց: Ավելի ուշ ինքը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դասը բաց է բոլորի համար` տարակուսելով, թե ինչու են արգելել լրագրողների մուտքը: Նա նաեւ խոստացավ, որ հաջորդ բաց դասին նաեւ մամուլի ներկայացուցիչները կարող են հետեւել, բայց մենք հեռու ենք այն մտքից, որ լրատվական ծառայությունն ինքնակամ էր որոշել արգելել «փիս-փիս բաներ գրող» լրագրողների մուտքը: Այդպիսի հարցերը, որպես ավանդույթ, մեր երկրում լուծվում են «վերեւներում»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
«Բաց դասերը» դառնում են իսկապես բաց, այն արդեն վարում է ոչ միայն ԱԺ նախագահը, այլև ԱԺ այլ պատգամավորներ.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Gayl (29.03.2011), Mephistopheles (29.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ