User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: ՀՀ Կարմիր գիրք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #32
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկական իժ կամ Ռադդեի իժ
    Vipera (Montivipera) raddei Boettger

    Կատեգորիա. VU

    Հայկական բարձրավանդակի էնդեմիկ խոցելի տեսակ է: Հայաստանում տարանջատված պոպուլյացիաները կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Հանդիպում է նաև Արևելյան Անդրկովկասում և Թուրքիայի ու Իրանի հարակից շրջաններում: Բնակվում է լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, ծ.մ. 1300-1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500-2700 մ: Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում: Ակտիվ է ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Բազմացման ակտիվ շրջանը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Ձվակենդանածին է: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Վտանգման հիմնական գործոնները. բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու, լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում անասուններ արածեցնելու հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը: Տեսակի արեալի որոշ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետարգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 15.03.2011, 19:40:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.03.2011), Freeman (18.03.2011), Gayl (20.03.2011), Moonwalker (15.03.2011), Safaryan (15.03.2011), Tig (23.03.2011), Դատարկություն (20.03.2011), Նաիրուհի (18.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կարմիր խնձորիկ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 299
    Վերջինը: 26.03.2019, 09:24
  2. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  3. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  4. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23
  5. Սև և կարմիր քառակուսիներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 517
    Վերջինը: 11.09.2009, 01:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •