Վարդատերեփուկ թուրանական
(Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae)
Amberboa turanica Iljin
Կատեգորիա. EN
Վտանգված տեսակ է: Հայտնի է միայն Արարատի (Խոր Վիրապի շրջակայքից) և Սյունիքի (Կարչևան, Ագարակ) մարզերից: Բացի Հայաստանից տեսակը հանդիպում է Հարավային և Արևելյան Անդրկովկասում, Ռուսաստանում, Իրանում, Կենտրոնական և Միջին Ասիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Առևմտյան Սիբիրում: Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ μարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատային μուսականության կազմում: Չի պահպանվում:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 04.03.2011, 22:44:
Գազ թավոտ
Astragalus eriopodus Boiss
Կատեգորիա. EN
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Արարատի մարզից (լեռնագագաթ Երանոս, Լանջազատ գյուղի շրջակայք): Հայաստանից բացի հանդիպում է Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների
վրա. գիպսակիր լանջերին, ինչպես նաև տափաստանում: Հիմնականում չի պահպանվում:
Հիրիկ նրբագեղ
Iris elegantissima Sosn
Կատեգորիա. EN
Վտանգված տեսակ է: Հայաստանում տարածված է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում (Մակու): Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, օշինդրային կիսաանապատում, լեռնային տափաստանում: Հիմնական պոպուլյացիան գտնվում է Երևանի շրջակայքում, որի մի մասը արդեն ընդգրկվել է քաղաքի սահմանների մեջ և անհետացել: Աճում է «Սևան»
ազգային պարկի, «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 05.03.2011, 13:55:
Freeman (05.03.2011)
Բոգաչևի սևամարմին
Ectromopsis bogatchevi
Կատեգորիա. CR
Կրիտիկական վիճակում գտնվող Հայաստանի համար էնդեմիկ տեսակ է: Հայտնի է միայն Երևանի շրջակայքից` «Էրեբունի» պետական արգելոցից և Նուբարաշեն ավանի մոտակայքից: Բնակվում է կարմիր կավահողերին բնորոշ յուրահատուկ կիսաանապատային էկոհամակարգում: Սահմանափակող գործոններ տեսակի համար. ծայրահեղ սահմանափակ արեալ, ապրելավայրերի բարձր խոցելիությունը` քաղաքային ենթակառուցվածքի զարգացման, տարածքների գյուղատնտեսական յուրացման հետևանքով:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 06.03.2011, 22:45:
Երևանյան գիշաճանճ
Machimus erevanensis
Կատեգորիա. EN
Վտանգված տեսակ է: Նկարագրված է Երևանից (Արեշ), սակայն այստեղ հավանաբար անհետացել է: Հայտնի է նաև Արարատ (Արարատի մարզ) և Մեղրի (Սյունիքի մարզ) քաղաքների մոտակայքից: Ապրում է Արաքս գետի հովտում: Հայաստանից բացի հանդիպում է նաև Վրաստանում և Ադրբեջանում: Ակտիվ գիշատիչ է, որսում է ճանճեր, ոչ խոշոր բզեզներ, մեղուներ և այլն: Հազվադեպ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կրճատման միտում: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Հարկավոր է նաև Արարատյան հարթավայրի անապատային հատվածներում ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածք:
Երկարաոտ սցինկ
Eumeces schneideri
Կատեգորիա. VU
Խոցելի տեսակ է: Հայտնի է Արարատյան հարթավայրից, Արփա գետի կիրճից, Արաքս գետի հովտից և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններից: Հայստանից դուրս հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայից և Առաջավոր Ասիայից մինչև Միջին Ասիա և Արևմտյան Հնդկաստան: Հանդիպում է ծ.մ. 400-1500 մ բարձրության վրա: Սնվում է տարբեր անողնաշար կենդանիներով, առավելապես` միջատներով, ինչպես նաև պտուղներով, սերմերով: Ձվադրում է հուլիսի վերջին-օգոստոսի սկզμին: Չնայած լայն տարածմանը Հայաստանի սահմաններում արեալի մեծ մասում թվաքանակը բավականին փոքր է: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետարգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:
Այս հատվածում մի քանի տեսակներ արիդային (չոր) նոսրանտառներից:
Արիդային նոսրանտառները Հայաստանում իրենցից ներկայացնում են էկոհամակարգերի համալիր, խիստ տարբերվող ինչպես բուսակազմով, այնպես էլ տարբեր բարձունքային գոտիների պայմաններին հարմարավելու ունակությամբ: Լայնատերև արիդային նոսրանտառները (կաղնու, պիստակենու) հարմարված են հիմնականում ստորին, երբեմն նաև միջին լեռնային գոտուն: Այդ բարձրություններում հանդիպում են նաև թփուտային համակեցություններ, որն ընդունված է անվանել «շիբլյակ»: Գիհու նոսրանտառներն ունեն ավելի մեծ տարածվածություն` ստորինից մինչև վերին լեռնային գոտիները (2200 մ-ից բարձր): Այդ էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությունը համեմատաμար թույլ է արտահայտված` բացի բնակչության կողմից բնափայտի մթերումից (առավել մեծ վտանգ է սպառնում գիհուտներին) և անասունների գերարածեցումից, երբեմն տեղի է ունենում այդ տարածքների յուրացում գյուղատնտեսական նպատակներով:
Moonwalker (13.03.2011), Safaryan (12.03.2011)
Քաջվարդ նեղատերև
Paeonia tenuifolia
Կատեգորիա. CR
98.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հանդիպում է միայն Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում (Կապանի շրջակայք): Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, ընդ որում Նախակովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին, Արևելյան Եվրոպայի հարավային մասը, Փոքր Ասիան և Հյուսիս-Արևմտյան Իրանը: Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տարածքում լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ: Օժտված է գեղազարդային բարձր 14 արժանիքներով: Գրեթե չի պահպանվում:
ars83 (15.03.2011), Gayl (20.03.2011), Lianik (14.03.2011), Moonwalker (13.03.2011), Safaryan (12.03.2011)
Մկնասոխ Միսչենկոյի
Scilla mischtschenkoana Grossh
Կատեգորիա. EN
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Սյունիքի մարզից (Կարչևան, Լեհվազ, Նյուվադի): Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում: Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա: Սահմանափակող գործոններ տեսակի համար. սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ, դեգրադացիա` կապված հողերի յուրացման և ճանապարհաշինության հետ: Գեղազարդային բույս է: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:
Ստեվենիելա սատիրանման
Steveniella satyrioides. Schult
Կատեգորիա. EN
Խոցելի, շատ հազվագյուտ տեսակ է Հանդիպում է Տավուշի (Աղայա լեռնագագաթ) և Սյունիքի (Կապանի շրջակայք) մարզերում: Հայաստանից բացի հանդիպում է համարյա ամբողջ Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա: Գեղազարդային բույս է: Սահմանափակող գործոններ տեսակի համար. սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ, դեգրադացիա` անտառտնտեսական միջոցառումների հետևանքով: Չի պահպանվում:
Վերջին խմբագրող՝ yerevanci: 13.03.2011, 17:57:
Աղաբաբյանի երկարաբեղիկ
Asias aghababiani Danilevsky
Կատեգորիա. CR
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է, հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից` Արծվաքար կիրճից (Սյունիքի մարզ), հանդիպում է նուշի գերակայությամբ վարդազգիների և գիհու ընդգրկմամբ չոր նոսրանտառներում: Բզեզները հանդիպում են հունիսի երկրորդ կեսին-հուլիսի սկզբին, նստում են տափաստանամորու փշերի վրա, որի բներում էլ զարգանում է թրթուրը: Զարգացումը հավանաբար ընթանում է մեկ տարի: Վտանգման հիմնական գործոնները. անասունների, հատկապես` այծերի չկարգավորված արածեցում, տեսակի տարածման վայրերի որպես պոչամբարների օգտագործում: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում, որի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերը անհրաժեշտ է ընդգրկել արգելոցային գոտու մեջ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ