User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Դասախոսները ստիպողաբար գիրք են վաճառում

  1. #1
    31337 Mench-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2006
    Հասցե
    Կոմիտաս
    Տարիք
    33
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դասախոսները ստիպողաբար գիրք են վաճառում

    Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
    Հեղափոխություն սկսում են ռոմանտիկները
    Իրականացնում են ֆանատիկները
    Իշխանության են գալիս տականքները

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2011)

  3. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ վերցրել ու համապատասխան վերաբերմունք եմ ցույց տվել:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (02.03.2011), Սլիմ (03.03.2011)

  5. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mench-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
    Իհարկե վերաբերմունքս միայն բացասական կարող է լինել, չեմ կարծում այստեղ որևէ դրական բան կա:

  6. #4
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mench-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
    Չեն ուզում թող չառնեն :

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (02.03.2011), Skeptic (02.03.2011), VisTolog (02.03.2011)

  8. #5
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդպիսի բան անող դասախոսը շատ լավ հասկանում ա, որ իր մասնագիտական "գլուխգործոցը" ստիպողաբար ծախելով, գրքի հետ նաև իր վրա մունաթի իրավունքն ա փոխանցում ուսանողին: Ընտրության հարց ա: Եթե վստահ ես ուժերիդ ու գիտես, որ քննությունը կարաս հանձնես, գիրքը մի գնի, իսկ եթե հավես չունես սովորելու ու կաշառք տալու հարմար առիթ ես փնտրում, դրանից հեշտ ձև չկա:
    Սա նորություն չի: Խորհրդային վերջին տարիներից ժառանգված ձև ա:
    Հիմա բուհերի կրթական համակարգում ավելի ահավոր անբարոյականություններ են տեղի ունենում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  9. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտա սա տգեղ երևույթա, բայց մեր օրերի իրականություննա. բա որ գնելու հետ միասին մակագրում են, մթոմ թե նվիրում եմ իմ սիրելի ուսանողին կամ ուսանողուհուն երևույթը փոխել դեռ հնարավոր չի, բայց հարցի շեշտադրման մեջ համաձայն չեմ, որովհետև դա պարտադիր լինել չի կարող, եթե վսատհ ես ուժերիդ վրա, ուրեմն ոչ ոք չի կարա ինչ որ գրքի համար քեն պահի

  10. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասախոսները ստիպողաբար գիրք են վաճառում
    Գլուխները պատով են տալիս: Ես էլ եմ տենց դասախոսներ ունեցել, կյանքում դասախոսից գիրք չեմ առել, իսկ ով ստիպված առել ա, ծիծաղացել եմ վրեն, մեղմ ասած:
    Ու թող ոչ ոք չնվնվա, որտև էդ ուսանողից ա գալիս, թույլ չտաս, քո հանդեպ չի կարա տենց ղալաթ անի ոչ մի դասախոս: Հլը աղջիկների նեղվելը էս հարցով միքիչ կարելի ա հասկանալ, որտև ոչ բոլոր աղջիկներն են կարող դասախոսի հետ, կոպիտ ասած, քյալա տալ, բայց տղեքի դեպքում ծիծաղս գալիս ա, ստիպողաբար առևտրի պարտադրելը ո՞րն ա
    Վերջին խմբագրող՝ Kuk: 02.03.2011, 23:17:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ungrateful (03.03.2011), ՆանՍ (03.03.2011), Սլիմ (03.03.2011)

  12. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասախոսներին էլ կարելի է հասկանալ: Հաճախ գիրքը գնելու փոխարեն դա ամբողջական պատճենահանում են ուսանողները (ինչն, ի դեպ, հեղինակային իրավունքների խախտում է), որովհետև այդպես ավելի էժան է: Բա մարդիկ ահագին գիտելիքներ, ժամանակ ու փող են ներդրել գիրքը գրելու համար: Այնպես որ, եթե պետքական գիրք է, իսկապես ավելի ճիշտ կլինի գնելը:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայուհի (03.03.2011), Նաիրուհի (02.03.2011)

  14. #9
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ տենց դասախոս դեռ չի հանդիպել: Գիրքը կգնեմ, եթե պետք ա, իսկ եթե պետք չի, ոչ ոք չի կարող ստիպել, որ գնեմ:
    Համալսարանում ամեն ինչ շատ ավելի ազատ ա, այ էն դպրոցում, որտեղ սովորել եմ, ստիպողաբար տետրեր (ու հիմա էլի չգիտեմ՝ ինչեր) են վաճառում : 25 դրամանոց տետրը վաճառում են 70 դրամով (եթե չի թանկացել), ինչ ա թե դպրոցի համարը վրան գրված ա: Ու հանարավոր չի, որ դասարանում ինչ-որ մեկի տետրը ուրիշ լինի:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  15. #10
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ տենց դասախոս դեռ չի հանդիպել: Գիրքը կգնեմ, եթե պետք ա, իսկ եթե պետք չի, ոչ ոք չի կարող ստիպել, որ գնեմ:
    Համալսարանում ամեն ինչ շատ ավելի ազատ ա, այ էն դպրոցում, որտեղ սովորել եմ, ստիպողաբար տետրեր (ու հիմա էլի չգիտեմ՝ ինչեր) են վաճառում : 25 դրամանոց տետրը վաճառում են 70 դրամով (եթե չի թանկացել), ինչ ա թե դպրոցի համարը վրան գրված ա: Ու հանարավոր չի, որ դասարանում ինչ-որ մեկի տետրը ուրիշ լինի:
    Ինձ էլ չի հանդիպել համալսարանում՝ անկեղծ ասած: Մի անգամ դասախոսներից մեկը բողոքում էր, որ իր համահեղինակած գիրքը (շատ կարևոր ու չափերով էլ խիստ ծավալուն գիրք էր, ի դեպ) ոչ թե գնում են, այլ բոլորը պատճենահանում են: Շատ արդարացված եմ համարում բողոքը, լրիվ տեղ ունի: Հանդիպել է նաև, որ առաջարկեն, ասեն լավ կլինի, որ ինչ-որ գիրք գնենք՝ «Եթե ուզում եք, կարող եմ ինքս բերել» տարբերակով և այլն, բայց որ ստիպեն, երբեք:

    Մի քիչ էլ ուսանողները թող աշխատեն ամեն ինչ էդքան հիվանդագին չընդունել: Ստացած ցածր գնահատականը մեկ-մեկ էլ անբավարար գիտելիքների մասին ա խոսում:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 02.03.2011, 23:41:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայուհի (03.03.2011), Մանուլ (02.03.2011), Նաիրուհի (02.03.2011)

  17. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բուհում մի դասախոս տենց բաներ էր անում: Շուխուռ բարձրացավ: Սա մի նոր գիրք տպեց, սաղին ձրի բաժանեց: Հիմա էդ մարդը մեռել ա, բայց ձրի գրքերը դառ կան:

    Մի ուրիշ տենց դասախոս էլ կար: Էրեխեքը ռեկտորի հետ հանդիպման ժամանակ ասեցին: Էդ դասախոսին պաշտոնից հանեցին:

  18. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ստիպողական որևէ բան չի կարող դրական լինել:

    Բայց դասախոսների գրքեր գնելը հաճախ շատ էլ ճիշտ ու լավ բան է, հաճախ մեր ուսանողի համար առավել մատչելի ու լավ ձևով նյութը ներկայացված է լինում: Ու ինձ թվում է, որ այս թեմայում մի տեսակ թացը չորի հետ է խառնվում: Ես իմ որոշ դասախոսների դասագրքեր գնել եմ՝ առանց ստիպելու, որովհետև իմ համար դրանք եկել են խիստ պետքական ու կարևոր: Ու հաճախ այո, հենց էդ դասախոսներն էլ առաջարկել են գնել, չպարտադրելով, այլ առաջարկելով սովորել այդ գրքերով, ու դրանում ոչ մի վատ բան, բացարձակապես, չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (03.03.2011), Աբելյան (03.03.2011), Դարք (03.03.2011), Հայկօ (03.03.2011)

  20. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ կուրսում երբ բուհս փոխեցի, մի հատ հայոց լեզվի դասախոս ռաստ եկավ, որը էլի տենց գիրք էր ծախում, ընդ որում նենց գիրք, որը անձամբ ինձ 1000 տարի պետք չէր, առավել եւս երբ որ հաշվի էի առնում էդ դասախոսի գիտելիքների մակարդակը: Ասում էին, որ ով գիրքը չառնի, ահավոր խիստ ա քննելու ու նման բաներ, բայց բախտս բերեց, քանի որ նախորդ բուհում պետք եղած կուրսն անցել էի, դասերից ազատեցին: Նենց էլ հակակրելի մարդ էր, դրան ամեն անգամ տեսնելուց «Կովկասի գերուհու» մեջի տավարիշ Սաախովին էի հիշում:

    Ունեինք նաեւ այլ դասախոս, ով գիրք էր գրել, ու բոլորիս առաջարկում էր գնել, բայց սա լրիվ այլ դեպք էր ու բնավ կապ չուներ քննության արդյունքի հետ: Ես էդ գիրքը` «Ճարտարապետական պետկերազարդ բառարան» գնել եմ, ու չեմ զղջում: Համ էլ լավ մարդ էր Արշավիր Թորամանյանը, մեզ դասավանդելու հաջորդ տարին մահացավ…

  21. #14
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր մեր դասախոսներից մեկի հետ էս հարցն էինք քննարկում:
    Դասախոսը տպագրության է տալիս իր գիտական աշխատանքները, գրքերը տպվում են, բայց այն պայմանով, եթե հենց այդ նույն դասախոսը գնի իր իսկ գրքի 5-ական օրինակ: Կատարյալ հիմարություն. խոսք չկա: Տպագրվելուց հետո գրքերը վաճառում են այն համալսարանների գրախանութներին, որտեղ աշխատում է տվյալ դասախոսը, բայց , բնականաբար, խանութն էլ իր գինն է դնում, դե "մեր անճար դասախոսները" ստիպված տպարանից են գնում իրենց իսկ գրքերը , որպեսզի վաճառեն ուսանողներին ավելի հարմար գներով:
    Բայց եկե՛ք խոստովանենք. եթե հեղինակը համարձակվել է տպման տալ իր աշխատանքը, ուրեմն , իրո՛ք, մի բան արժե: Իսկ ուսանողներին, ոնց էլ լինի, այդ գրքերը պետք կգան:
    Բարեբախտաբար, ես նման դեպքի հետ չեմ առընչվել:

    Հ.Գ. Վերջերս մեր հայերենի դասախոսը մի գիրք բերեց, որտեղ տարբեր հեղինակների հոդվածներ կային, հեղինակները մեր համալսարանից էին: Բայց ցավալին այն էր, որ մի հոդված տպելու համար ստիպված էին 12.000 դրամ վճարել... Աբսուրդ է:

  22. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, մի օրինակ:

    Հայրս դասախոս է: Հեղինակած տարբեր մասնագիտական գրքեր ունի, բայց էս պահին կխոսեմ մի գրքի մասին, որը եթե ճիշտ եմ հիշում 3 տարի առաջ իր կոլեգաներից մեկի հետ են գրել, իրենց անձնական միջոցներով հրատարակել: Գիրքը հաստատված ուսումնական պրոցեսում կիրառելու համար, ուսանողներին խիստ պետքական է: վաճառվում է 700 կամ 800 դրամով, հաստատ չեմ հիշում: Հայրս ու իր կոլեգան գրքի վաճառքից որևէ շահ չունեն, հակառակը, իրենք են գումար ներդրել հրատարակելու համար:

    Ուսանողները գիրքը չեն գնում, չնայած այդ առարկայի համար իրենց հաց ու ջրի պես պետք է: Փոխարենը պատճենահանում են, պատճենահանման վրա ծախսելով այդ գրքի վաճառքի գնի չափ գումար, գուցե մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Իրականում ուղղակի աբսուրդային իրավիճակ է:

    Ու երբ նման բաներ ես տեսնում, ինչ-որ տեղ հասկանում ես «պարտադրող» դասախոսներին: Չնայած պարտադրելն էսպես թե էնպես սխալ է: Իրականում մենք, մեր հասարակությունը դեռևս չի կարողանում գնահատել աշխատանքը ու նպաստել էդ աշխատանքի շարունակականությունը: Սա ցավալի իրողություն է:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.03.2011, 01:25:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 12.10.2012, 03:11
  2. Վաճառք. Վաճառում եմ C++ լեզվի գիրք
    Հեղինակ՝ Edz, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.01.2010, 09:34
  3. Վաճառում եմ dvd-ներ
    Հեղինակ՝ Nga, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 8
    Վերջինը: 16.04.2009, 23:01
  4. Ես ժպիտներ եմ վաճառում
    Հեղինակ՝ Astra, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.08.2008, 11:50
  5. վաճառում եմ նոթբուկՆԵՐ
    Հեղինակ՝ Արսեն, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.12.2007, 14:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •