User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Դասախոսները ստիպողաբար գիրք են վաճառում

  1. #16
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի վերնագիրն ու առաջին գրառումը կարելի ա մի փոքր խմբագրել, որտև թեմայի քննարկումները ցույց են տալիս, որ թեմայում ավելի ընդհանուր հարց ա քննարկվում: Մի բան ա ուսանողներին պարտադրել գիրքը գնել, լրիվ այլ բան ա խորհուրդ տալ գնել, սա մեկ, և երկրորդ՝ մի բան ա պատճենել հազար կամ հինգ հազար դրամանոց գիրքը, լրիվ այլ բան ա 15-20 հազար դրամանոց գիրքը պատճենելը: Դժվար ճարվող գրքերի մասին չեմ խոսում, որովհետև դրանք պատճենելը լրիվ նորմալ եմ համարում:
    Պարտադրելու մասին երկու կարծիք լինել չի կարող, դա միանշանակ սրիկայություն է: Խորհուրդ տալը նորմալ եմ համարում, եթե իհարկե գիրքն իրոք պետքական է: Եթե գրքի գինը 5000 դրամ է և հեշտ ճարվող գիրք է, և եթե այդ գիրքը պատճենելը գրքի գնին մոտ թիվ է կազմում, ապա ճիշտ եմ համարում գնել գիրքը. ի վերջո պատճենը գրքի հետ չես համեմատի: Իսկ եթե գիրքն արժի 20 հազար դրամ, բայց այն կարելի է բատճենել ընդամենը հինգ հազար դրամով, ես չեմ մեղադրի որևէ ուսանողի, ով գիրքը գնելու փոխարեն կպատճենի այն. հաշվի առեք, որ գերազանց սովորող ուսանողները ստանում են ընդամենը 5-6 հազար դրամ թոշակ, ու եթե էդ թվի կողքին դնում ենք 20 հազար դրամանոց մեկ գիրք, ստացվում է, ոչ ավել, ոչ պակաս՝ աբսուրդ:
    Գիրքն էլ պետք է խելքին մոտ գին ունենա. եթե այն տպագրված է ուսանողների համար, պետք է հաշվի առնել դա և անել այնպես, որ այն մատչելի լինի ուսանողների համար:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (03.03.2011), Chuk (03.03.2011), Ungrateful (03.03.2011), Ամպ (03.03.2011), ՆանՍ (03.03.2011), Սլիմ (03.03.2011)

  3. #17
    31337 Mench-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2006
    Հասցե
    Կոմիտաս
    Տարիք
    34
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժողովուրդ, ես խոսում եմ ոչ էն դեպքերի մասին, որոնց ձեր բոլորիդ մեծ մասն անդրադարձավ: Ես կոնկրետ խոսում եմ նրա մասին, որ ուսանողները /ավելի կոնկրոտ` ԵՊՀ ուսանողներն են բողոքել/ չեն ստանում քննությունները, կամ չափազանց խիստ վերաբերմունքի են արժանանում այն պատճառով, որ չեն գնել դասախոսի գիրքը: Սա դասախոսների բիզնեսն է, ինչը անթույլատրելի պետք է լիներ ԲՈՒՀ-երում: Ես գնացել եմ հարցման համալսարաններում: Ուսանողները հիմնականում անտարբեր հայացքով ասում են, որ նման դեպք չի պատահել իրենց հետ: Բա որտեղից նման բողոքներ: Կարծում եմ էստեղ ավելի մտահոգված երիտասարդներ կան, ովքեր կտան ինձ ավելի ստույգ պատասխաններ:
    Հեղափոխություն սկսում են ռոմանտիկները
    Իրականացնում են ֆանատիկները
    Իշխանության են գալիս տականքները

  4. #18
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք էլ առարկան սովորեք ու մի առեք գիրքը...

    Ես 3 տարի առաջ եմ ավարտել Տնտեսագիտական ֆակուլտետը ԵՊՀ-ի, մի քանի դասախոսներ կային, որ վաճառում էին իրենց գիրքը:

    Ոչ ոք չի ստիպել: Դասախոսը նշել է, որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ նյութերը առարկան սովորելու համար: Իսկ ուսանողներն իրար մեջ խոսում էին, որ եթե չառնի մեկը, հաստատ հիշելու է ու խիստ լինի, որն ընդամենը բամբասանք էր:

    Բոլորն այդ վախից ելնելով առնում են գիրքը: Բայց հաստատ դասախոզը մոտը ցուցակ չի պահելու, թե ով առավ, ով չէ... Այնպես որ, ստիպողական ոչինչ չի եղել...

    հ.գ. Հա, մոռացա ասեմ, որ հիմանակնում կուրսի 70 տոկոսը նորմալ չէր սովորում ու քննությունը պետք է «երգ ասելով» ստանար: Իսկ սովորող ուսանողները բանի տեղ չէին դնում....
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 03.03.2011, 14:58:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (03.03.2011)

  6. #19
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բրյուսովում առաջին կուրսում ռուսերենի դասախոսը համոզեց, որ իր գրած դասագիրքը առնեինք, մենք էլ հարիֆ առաջին կուրսի ուսանող էինք, առանք: Բայց ռուսերենը էդ գրքով էինք անցնում, 1000 դրամի տեղը կարայինք 5000դրամ տայինք ամբողջ գիրքը xerox անեինք, առանց էդ գրքի չէինք կարա դաս անել

    Հետո բարձր կուրսերում էլի եղան դեպքեր, երբ դասախոսները խորհուրդ էին տալիս իրենց գրքերը առնել ու գրեթե միշտ էդ գրքերը պետք էր գալիս: Օրինակ թարգմանության համար մեր դասախոսների գիրքն էր անհրաժեշտ, ամբողջ նյութը գրքի մեջ կար, գիրքն էլ շատ լավն էր, դաժե նույնիսկ մինչև Բրյուսով ընդունվելս էի առել: Մենակ մի դեպք ա եղել, որ էլի խորհուրդ են տվել գիրք առնել, նայեցինք, անկապություն էր, ամբողջ խմբով 100-ական դրամ հավաքեցինք, մի օրինակ առանք, որ իրեն շատ վատ չզգա Բայց գիրքը լրիվ անկապ էր, ընդհանրապես չօգտագործեցինք:

    Մի դասախոս էլ ունեինք, եկավ ասեց իր գիրքն ա պետք դասի համար, բայց եթե չեք ուզում առնել, կարամ բերեմ ինչ-որ մեջից պետք ա քսերոքս կանեք

    Ու մեր մոտ տենց դեպք չեղավ, որ ինչ-որ մեկը քննությունը չստացավ կամ ցածր ստացավ գիրք չառնելու պատճառով:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (03.03.2011), Ինչուիկ (03.03.2011), Հայուհի (03.03.2011)

  8. #20
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մենք մի հիանալի դասախոս ունենք, նա ոչ միայն չի ստիպում որ իր գիրքը գնենք, այլև իր գրքիր էլեկտրոնային տարբերակը տեղադրել է մեր համալսարանի կայքում, բա , ասում ենք .
    -Բա դրանից ի՞նչ օգուտ ունեք:
    Ասում է.
    -Դա, իմ գործն է, համալսարանը ինձ վճարում է հերիք է:

    Կեցցե պրն Մանուկյանը
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (24.11.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 17
    Վերջինը: 12.10.2012, 03:11
  2. Վաճառք. Վաճառում եմ C++ լեզվի գիրք
    Հեղինակ՝ Edz, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.01.2010, 09:34
  3. Վաճառում եմ dvd-ներ
    Հեղինակ՝ Nga, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 8
    Վերջինը: 16.04.2009, 23:01
  4. Ես ժպիտներ եմ վաճառում
    Հեղինակ՝ Astra, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.08.2008, 11:50
  5. վաճառում եմ նոթբուկՆԵՐ
    Հեղինակ՝ Արսեն, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.12.2007, 14:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •