Գիտեմ, որ դու չես բնակարան ցանկացողը։ Դու հարցրեցիր 20 000-ով որտե՞ղ կարելի ա գնել, ես էլ պատասխանեցի։ Կոնկրետ 46 քմ/մ էրեբունի մասիվում, 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, չեխական նախագիծ, մշտական ջուր, կանգառին մոտիկ։ Առաջարկեցին, ես չուզեցի։
20 000 -ի օգնության էֆեկտը չգիտեմ ինչքան կլինի։ Ես դրա պատասխանը իհարկե չունեմ։
էսպես չի մնա
Tig (03.03.2011)
Ավելի օգտակար ու շահավետ կլինի, եթե որևէ անշարժ գույք ունի իր անունով (թեկուզ համասեփականատեր), բանկում գրավ դնի, էդ փողը ավելացնի իր ունեցածին ու տունը ապառիկով գնի, քան ավանդ-ավանդ խաղա: Ի միջի այլոց եթե մի մի քիչ սպասի, տների գները կարծում եմ կընկնեն, որովհետև արտագաղթը մեծանումա, երկրի նկատմամբ վստահությունը անհետանում (վարչապետ պրիվետ), իսկ նման պայմաններում անշարժ գույքի արժեքը ընկնումա:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Իմիջայլոց ճիշտ է եթե 50 տոկոսն ունի հիպոթեքով շատ էլ հարմար կլինի, տոկոսներն էլ այնքան չի նստի 20 հազարի համար որ չկարողանա տակից դուրս գա, վարձով ապրելու գնին կլինի: Մանավանդ հիմա 7.5 տոկոսով են տալիս երիտասարդ ընտանիքներին:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Չես կարա ասես՝ կէժանանան, թե կթանկանան... Նայի Ռւոսաստանում ինչ ա կատարվում... իմ ծանոթներից ահագին մարդիկ որոշել էին, որ գարնանը հավաքվելու են ու հետ գան Հայաստան, էդ ազգայնականների սպանությունների պատճառով..
ասում են, ընդհանուր հայերի նկատմամբ վերաբերմունքը վատացել է. այնպես որ, եթե պահանջարկը աճեց, գներն էլ են աճելու...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վազգ, մեկ ա՝ էդքան չի անում:
ВТБ-ն 12%-ով կուտակային դրամային ավանդներ ա ընդունում: Բավականին հարմար պայմաններ են, մեր մեջ ասած:
DIXIcarpe noctem
Ստացվում է, որ պետք է ապացուցես, որ էս տարբերակը քո համար ամենահարմարն ա, լրիվ հիմնավորումներն ու հաշվարկները բերես, որ գումարով համաձայնեն օգնել, թե չէ անհույս բանի ա նմանվում:![]()
Adriano (03.03.2011)
Հայկ, մի քիչ զարմացած եմ քո քաջությամբ (լավ իմաստով): Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի մոտդ: Եթե հաշվեհամար տաս, կփոխանցեմ 20 000 դրամին համարժեք եվրո:
Եթե այդպիսի տարբերակ ես ընտրել, կարելի էր խնդրել ոչ թե 20,000, այլ ասենք 200 դրամ. ավելի շատ կամավորներ կլինեին, ու ավելի արագ գուցե հավաքեիր, ու պարտքը վերադարձնելու անհրաժեշտություն էլ չէր լինի: Շատերը հաճույքով կնվիրեին 200 դրամը:
ես էլ եմ գտնում, որ 36,500 կամավոր գտնելը ավելի հեշտ է 200-ի տարբերակում...
Երանի ձեզ, եթե 36.500 ծանոթ ունեք...
Վերջին խմբագրող՝ ivy: 04.03.2011, 09:40:
Kita (05.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ