User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ակտիվ լսողություն

  1. #1
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակտիվ լսողություն

    Ունակություններ կան, որ շատ կարևոր են, բայց մեզ չեն սովորեցնում կամ մենք ենք անտարբեր: Թեման ակտիվ լսողության ունակության մասին է, նյութի աղբյուր(անգլերեն), թարագմանույթունը՝ իմ: Թարգմանչական անփորձությանս համար ներողություն եմ խնդրում նախօրոք, պատրաստ եմ լսել կարծիքներ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), Moonwalker (03.03.2011)

  3. #2
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին մաս

    Լսիր՝ ինչ են իսկապես ասում մարդիկ

    Լսելն ամենակարևոր ունակություններից է, որ կարող ես ունենալ: Լավ լսելը մեծ ազդեցություն ունի աշխատանքի արդյունավետության վրա և այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների որակի վրա:

    Մենք լսում ենք տեղեկություն ստանալու համար:

    Մենք լսում ենք հասկանալու համար:

    Մենք լսում ենք հաճույք ստանալու համար:

    Մենք լսում ենք սովորելու համար:

    Թվում է, եթե այս բոլոր նպատակներով մենք լսում ենք, ուրեմն լավ լսող ենք: Իրականում մեզնից շատերն այդպիսին չեն: Կախված այն բանից, թե ինչ ենք լսում, մենք հիշում ենք դրա 25-ից 50 տոկոսը: Դա նշանակում է, որ երբ խոսում ես տնօրենիդ, գործընկերներիդ, հաճախորդների կամ ամուսնու հետ, նրանք ուշադրություն են դարձնում խոսակցության կեսից պակասին: Սա վշտալի է:

    Փաստորեն, երբ ինչ-որ բան են քեզ ներկայացնում կամ ուղղություն են տալիս, դու ևս ամբողջ ասելիքը չես լսում: Հույսդ այն բանի վրա է, որ կարևոր մասերը ներառված են ասվածի 25-50 տոկոսում: Իսկ եթե այդպես չէ՞:

    Հստակ լսելը հմտություն է, որը զարգացնելով բոլորս կշահենք: Լավ լսող դառնալով՝ դու կբարելավես ինչպես քո աշխատանքային արդյունավետությունը, այնպես էլ ազդելու, համոզելու և բանակցելու հմտությունները: Կխուսափես ընդհարումներից և թյուրիմացություններից: Այս բոլորը անհրաժեշտ են աշխատավայրում հաջողությունների հասնելու համար:

    Ավելի լավ լսող դառնալու ճանապարհը ակտիվ լսողությունը գործի դնելն է: Դու գիտակցաբար ջանում ես լսել ոչ միայն բառերը, որ ասվում են, այլ, որն ավելի կարևոր է, փորձում ես հասկանալ ամբողջական ասելիքը: Սա անելու համար դու պետք է շատ ուշադրություն դարձնես խոսողին:

    Չպետք է քեզ թույլ տաս շեղվել շուրջը տեղի ունեցող որևԷ բանով կամ հակառակ փաստարկներ կազմելով: Դա պետք է անել, երբ խոսողը ավարտի խոսքը: Չպետք է նաև քեզ թույլ տաս, որ ձանձրանաս կամ որ ասելիքից ուշադրությունդ շեղվի: Այս բոլորը խանգարում են լավ լսելուն և հասկանալուն:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), einnA (02.03.2011), Gayl (02.03.2011), Lianik (02.03.2011), Lusina (02.03.2011), Moonwalker (03.03.2011), murmushka (02.03.2011), Tig (02.03.2011), Դեկադա (04.03.2011), Մանուլ (02.03.2011), Ռուֆուս (02.03.2011), Սլիմ (04.03.2011)

  5. #3
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդ մաս

    Ակնարկ: Եթե շատ ես դժվարանում կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է խոսողն ասում, փորձիր մտքում կրկնել նրա ասած բառերը: Սա կուժեղացնի նրա ասելիքը և կօգնի կենտրոնացած մնալ:

    Խոսողին ցույց տուր, որ լսում ես, թե ինչ է ասում: Սրա կարևորությունը հասկանալու համար ինքդ քեզ հարցրու, թե չի՞ պատահել, որ զրույցի ժամանակ մտածեիր՝ արդյո՞ք քեզ լսում էր խոսակիցը: Դու մտածում էիր, որ խոսքդ օդո՞վ է անցնում, եթե նույնիսկ շարունակում ես ուշադրության արժանի թեմայի շուրջ խոսել: Զգացողությունն այնպիսին է, որ պատի հետ ես խոսում, ու սա մի բան է, որից կուզես խուսափել:

    Հասկանալու հաստատումը կարող է լինել այնքան պարզ, ինչքան գլխի շարժումը կամ սովորական «ահա, ըհը»-ն: Պարտադիր չէ, որ դա համաձայնություն նշանակի, դու պարզապես ցույց ես տալիս, որ լսում ես: Լսելը հաստատլելու համար մարմնի լեզուն և այլ նշաններ օգտագործելով՝ դու նաև հիշեցնում ես ինքդ քեզ ուշադրությունդ չկորցնել և մտքերով չտարվել:

    Դու պետք է փորձես նաև պատասխանել խոսողին՝ խրախուսելով, որ շարունակի խոսելը, որպեսզի դու կարողանաս ստանալ քեզ համար անհրաժեշտ ինֆորմացիան: Գլխի շարժումը և «ահա, ուհու»-ն ցույց են տալիս, որ դու հետաքրքրված ես: Հազվադեպ տրվող ամփոփիչ հարցը կամ մեկնաբանությունը ասվածի մասին, հաղորդում է, որ ասելիքը ճիշտ ես ընկալել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), einnA (02.03.2011), Gayl (02.03.2011), Lianik (02.03.2011), Lusina (02.03.2011), Moonwalker (03.03.2011), murmushka (02.03.2011), Մանուլ (02.03.2011), Ռուֆուս (02.03.2011), Սլիմ (04.03.2011)

  7. #4
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդ մաս

    Ակտիվ լսող դառնալու ճանապարհին

    Ակտիվ լսելու հինգ կարևոր բաղադրիչներ կան: Դրանք բոլորն օգնում են երաշխավորելու, որ դու լսում ես խոսողին, և որ խոսողը գիտի այդ մասին:

    1. Ուշադրություն դարձրու
    Խոսողին անընդհատական ուշադրություն ցույց տուր, ընկալիր նրա ասելիքը: Ընդունիր, որ ժեստերը ևս «բարձրաձայն են խոսում»:

    • Ուղիղ նայիր խոսողին:
    • Մի կողմ վանիր ուշադրությունը շեղող մտքերը: Մտովի մի՛ պատրաստվիր հակահարվածի:
    • Միջավայրի գործոններով տարվելուց խուսափիր:
    • «Լսիր» խոսողի մարմնի լեզուն:
    • Խմբակային քննարկման ժամանակ լսելիս քեզ ետ պահիր կողքի խոսակցություններից:

    2. Ցույց տուր, որ լսում ես:

    • Քո մարմնի և ժեստերի լեզվով ուշադրություն ցույց տուր:
    • Հաճախակի արա գլխի շարժում:
    • Ժպտա և դեմքի այլ արտահայտություներից օգտվիր:
    • Հետևիր մարմնիդ կեցվածքին, որ բաց և հյուրընկալ լինի:
    • Խրախուսիր խոսողին իր խոսքը շարունակել փոքրիկ մեկնաբանություններով, ինչպես օրինակ՝ «ահա, այո, ըհը»:

    3. Հետադարձ կապ տուր
    Մեր անձնական ֆիլտրերը, եզրակացությունները, քննադատումները և հավատքները կարող են աղավաղել մեր լսածը: Որպես լսող մեր դերը հասկանալն է, թե ինչ է ասվում: Սա կարող է պահանջել քեզնից արտահայտել, թե ինչ է ասվել և հարցեր տալ:

    • Արտահայտիր ասվածը՝ սկսելով հետևյալ նախադասությամբ: «Դուք ասում եք, որ ...»:
    • Որոշ կետեր ճշտելու համար հարցեր տուր: «Ի՞նչ նկատի ունեիր, երբ ասացիր, որ ...»: «Սա՞ նկատի ունես»:
    • ժամանակ առ ժամանակ խոսողի մեկնաբանություններն ամփոփիր:
    Ակնարկ: Եթե պատասխանդ զգացմունքային է ստացվում, ավելին հարցնելով պատասխանիր: «Կարող է ես ճիշտ չհասկացա, ձեր ասածը անձնական ընդունեցի: Կարծում եմ, դուք ասացիք, որ ...: Դա՞ նկատի ունեիք»:

    4. Հետաձգիր մեղադրելը
    Խանգարելը ժամանակի անիմաստ վատնում է: Այն կջախջախի խոսողին և կսահմանափակի ասելիքը լիովին հասկանալը:

    • Թույլ տուր խոսողն ավարտի խոսքը,
    • Մի՛ ընդհատիր հակադիր փաստարկներով:

    5. Համապատասխան ձևով արձագանքիր
    Ակտիվ լսողությունը հարգանքի և ըմբռնման մոդել է: Դու ստանում ես ինֆորմացիա և հեռանկար: Հարձակվելով խոսողի վրա՝ ոչինչ չես ավելացնում բացի նրան ճնշելուց:

    • Անկեղծ, բաց և անաչառ եղիր արձագանքելիս:
    • Հարգանքով պաշտպանիր տեսակետներդ:
    • Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես ինքը կուզեր, որ իր հետ վարվեին:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), einnA (02.03.2011), Gayl (02.03.2011), Lianik (02.03.2011), Lusina (02.03.2011), Moonwalker (03.03.2011), murmushka (02.03.2011), Ռուֆուս (02.03.2011), Սլիմ (04.03.2011)

  9. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորրորդ և վերջին մաս

    Ամփոփում


    Ակտիվ լսելը պահանջում է կենտրոնացվածություն և վճռականություն: Հին սովորությունները դժվար է կոտրել: Եվ եթե լսողական սովորություններդ այնքան վատն են, որքան շատ մարդկանց մոտ է, ապա լիքը անելիք ունես:

    Շրջահայաց եղիր լսածիդ հանդեպ և հաճախ հիշեցրու ինքդ քեզ, որ քո նպատակը իսկապես լսելն է, թե ինչ է ասվում: Մի կողմ թող բոլոր այլ մտքերն ու շրջապատում կատարվողը, կենտրոնացիր ասելիքի վրա: Հարցեր տուր, արձագանքիր լսածին համոզվելու համար, որ հասկանում ես ասելիքը: Երբ չես հասկանում, կպարզես, որ այն, ինչն ասվում է քեզ և այն, ինչը լսում ես, կարող են զարմանալիորեն տարբերվել:

    Ավելի մարդամոտ ու ավելի լավ հաղորդակցվող դառնալու համար սկսիր օգտագործել ակտիվ լսողությունն այսօր: Քո աշխատանքային արդյունավետությունը բարելավիր և զարգացրու ավելի լավ փոխհարաբերություններ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), Lusina (02.03.2011), Moonwalker (03.03.2011), murmushka (02.03.2011), Արշակ (03.03.2011)

  11. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի դեռ կարծիք չկա, ես իմ տպավորություններով կիսվեմ:

    • Երբ կարդացի, հասկացա, որ շատ պարազ բան է դա, բայց արի ու տես, որ լիքը դեպքեր են եղել, որ կարելի էր կիրառել ակտիվ լսողությունը, իսկ ես մտքովս էլ չեմ անցկացրել:

    • Միանգամից թարագմանելու ու տարածելու ցանկություն առաջացավ, քանի որ մեր շրջապատում շա՜տ-շատերը դրա կարիքն ունեն, իրենք էլ տեղյակ չեն:

    • Այնպես որ, ես ուզում եմ կիրառել, սովորել սա, փորձում եմ, հաճախ մոռանում , ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնալով հմտություններս կշատացնեմ: Իսկ հաջորդ աշխատանքին դիմելիս էլ կնշեմ իմ հմտությունների ցանկում:

    Բոլորին ցանկանում եմ այս գիտելիքը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), Lusina (02.03.2011), Նաիրուհի (02.03.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ կարծիք չկա, ես իմ տպավորություններով կիսվեմ:

    • Երբ կարդացի, հասկացա, որ շատ պարազ բան է դա, բայց արի ու տես, որ լիքը դեպքեր են եղել, որ կարելի էր կիրառել ակտիվ լսողությունը, իսկ ես մտքովս էլ չեմ անցկացրել:

    • Միանգամից թարագմանելու ու տարածելու ցանկություն առաջացավ, քանի որ մեր շրջապատում շա՜տ-շատերը դրա կարիքն ունեն, իրենք էլ տեղյակ չեն:

    • Այնպես որ, ես ուզում եմ կիրառել, սովորել սա, փորձում եմ, հաճախ մոռանում , ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնալով հմտություններս կշատացնեմ: Իսկ հաջորդ աշխատանքին դիմելիս էլ կնշեմ իմ հմտությունների ցանկում:

    Բոլորին ցանկանում եմ այս գիտելիքը:
    Իսկ ես շուտվանից եմ մոտս հայտնաբերել, երբ ինձ թվում էր, որ ամեն ինչ պարզ է և կարելի է այլևս չլսել ու պարզվում էր, որ ոչինչ էլ չես հասկացել , բայց հիմա մոտս ոնց որ ստացվում է, չնայած մեկ-մեկ շեղվում եմ ու մեկ րոպե հետո հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկացել
    Կարծում եմ այս կանոնները այնքան տարրական են, որ ցանկացած հասուն մարդ պետք արդեն գիտակցած լիներ :

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (10.03.2015)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես շուտվանից եմ մոտս հայտնաբերել, երբ ինձ թվում էր, որ ամեն ինչ պարզ է և կարելի է այլևս չլսել ու պարզվում էր, որ ոչինչ էլ չես հասկացել , բայց հիմա մոտս ոնց որ ստացվում է, չնայած մեկ-մեկ շեղվում եմ ու մեկ րոպե հետո հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկացել
    Կարծում եմ այս կանոնները այնքան տարրական են, որ ցանկացած հասուն մարդ պետք արդեն գիտակցած լիներ :
    Գիտակցելը բոլորն էլ գիտակցում են, բայց լսելիս շատ հաճախ մոռանում ես դրա մասին
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (03.03.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտակցելը բոլորն էլ գիտակցում են, բայց լսելիս շատ հաճախ մոռանում ես դրա մասին
    Եթե գիտակցում ես դա արդեն լավ է, մարդ կա էտ էլ չի անում , արդեն կսկսես ինքդ քո վրա աշխատել, մի քիչ դժվար ա բայց մանր-մանր կստացվի:

  18. #10
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարդացի ու միանգամից տնօրենիս խոսքերը հիշեցի

    մինչև խոսելը միշտ նախապես ասում է` ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում, կեսից չասեք, թե հասկացաք, վերջում եմ ասելու ինչ եմ ուզում

    հիմա բոլորս սովորել ենք. անգամ եթե նոր մարդ է գալիս, խոսում է, մենք մինչև վերջ լսում ենք, էս խեղճերն էլ զարմացած նայում են` հասկացաք, թե չէ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (10.03.2015)

  20. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ EQ-ն ձգտում ա 0-ի, էս իմ էմոցիաների բանը չի

  21. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իսկապես պարզ բան է, բայց ինչպես շատերը, էմոցիաներին տրվելով՝ մոռանում են, թե ինչի համար են լսում:


    Նկատել ե՞ք, թե ինչ տպավորություն են ձեզ վրա թողնում այն մարդիկ, որոնք ձեզ ուշադիր լսում են, համբերատար են ու հակված են ձեզ օգնելուն: Ամենայն հավանակաությամբ հարգանքով ու սիրալիրությամբ կլցվեք նման մարդկանց հանդեպ, դեռ մի տեղ էլ կասեք, որ շատ կիրթ ու բարեհամբույր էր: Մանավանդ ծառայություն մատուցող կազմակերպությունների աշխատողները, մարդկանց լայն շերտերի հետ հարաբերվողպաշտոններում այս կանոնները հատկապես կարևոր են:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, գիտեմ, որ շատերի համար սա նույնիսկ անընդունելի ա դժվարության պատճառով, բայց մյուս կողմից գիտեմ, որ նման վերաբերմունքի արժանանալ համարյա բոլորն են ուզում ու նաև պահանջում: Իսկ ինչի՞ եք հիմա դիմադրում այս գիտելիքին, ինչու՞ չեք սկսում կիրառելը:

    Քաղաքացիական հասարակություն, օրենքներ, հարգանք, պատիվ... էս բոլորը սկսվում են էսքան պարզ բաներից. իրար քաղաքավարի լսելուց ու հասկանալուց:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՔԱՔ կուսակցություն (Քաղաքացիական ակտիվ քայլ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 22.12.2016, 02:03
  2. Պասիվ և Ակտիվ FTP
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.06.2011, 10:41
  3. Ակտիվ հանգիստ Ծաղկաձորում
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.01.2008, 22:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •