VisTolog (05.03.2011), xaladilnick (05.03.2011)
Փաստորեն որ մեր ԿԲ-ն գնաց Դիլիջան, Դիլիջանը համաշխարհային ֆինանսական կենտրոն ա դառնալու: Որ տենց ա, ես ուզում եմ մեր ԿԲ-ն մնա Երևանում, թող Երևանը դառնա համաշխարհաին ֆինասական կենտրոն:
Երիցյանի Գյումրին դարձնենք տեխնոքաղաք ռազմավարությունը կարդացե՞լ ես: SWOT են արել: Գյումրին տեխնոքաղաքա դարձնելու ուժեղ կոմերից երկուսը 1. կա կոնսերվատորիա 2. կա ռուսական ռազմական բազա
Անիկո, եթե սա դեբիլի գրած չի, ինչի՞ գրած ա:
davidus (05.03.2011), Mephistopheles (05.03.2011), ministr (11.03.2011), Sagittarius (05.03.2011)
Ժողովուրդ էդ միգրացիոն կազմակերպությունների պաշտոնական կայքերը, կամ կոնտակտները ո՞րտեղից գտնեմ:
էսպես չի մնա
Էլմո Զանգի 26-00-15
Հա, ուր էինք հասել ...... արտադրությունը թանկ ա, ծառայություններ մատռուցենք: Մնում ա պարզենք, թե ինչ ծառայություններ ենք մատուցելու: Խոսքի տռուրիզմ ....
ՀԱՅԱՍՏԱՆՆ 90-ՐԴՆ Է
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2011թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որն աշխարհի 139 երկրների զբոսաշրջության ոլորտների մրցունակության մանրակրկիտ վերլուծություն է: Հայաստանն ըստ «2011թ. Զբոսաշրջության մրցունակության զեկույցի», զբոսաշրջության մրցունակությամբ 90-րդն է 139 երկրների շարքում:
Գրող, հրապարակախոս, 1993 թ.-ից Հայաստանից վտարանդի, այժմ` փարիզաբնակ Կարեն Ա. ՍիմոնյանԵթէ Հայը մի քիչ ուշադիր լինէր ու մի քիչ էլ հայերէն գիտենար, ապա այս ցուցանակը անպայման պէտք է հանել տար հէնց նոյն օրը եւ սերժական տիրակալներից պահանջեր դուրս քշել երկրից այդ ծառայութիւնը։ Քանի որ «միգրացիա» նշանակում է ազգաբնակչութեան տեղաշարժտեղահանութիւնը նոյն երկրի ներսը։ Իսկ երբ խօսքը վերաբերում է օտար մի երկրի, ապա այդ երեւոյթը նոյնքան օտարամուտ եզրաբառով կոչւում է «էմիգրացիա եւ իմիգրացիա»։ Այս հանգամանքը, որ ռուսական ծառայութիւնը կոչւում է «միգրացիայի ծառայութիւն», ամէնից առաջ նշանակում է, որ Ռուսաստանը պաշտօնապէս իր գաղութն է համարում Հայաստանը։ 1828-ից ի վեր Հայաստանը Ռուսաստանի կողմից մէկ ընդ միշտ նուաճուած երկիր է մնում։ Եւ հայերը դեռեւս շարունակում են հպարտանալ իրենց «դարաւոր եւ հաւատարիմ բարեկամութեամբ»։ Եւ լռութիւն է տիրում Հայաստան աշխարով մէկ… Լռում է Տէր-Պետրոսեանը իր «ազգային կոնգրեսով» հանդերձ, լռում են երկու սարգսեանները իրենց ստեղծած ու իրենց պատկանող «հայրենատէրերով», «հայրենասէրներով», «նժդեհական 135»-ով հանդերձ, լռում է «առիւծասիրտ» Քոչարեանը, լռում են «Հայաստանի Հանրապետութիւն», «Ազգ», «Երկիր» «Մասիս», «Նոր Օր», «Նոր Յառաջ» եւ սրանց նման «հայրենասիրութեամբ» տապակուող գրեթէ մնացեալ պարբերականները Հայաստանի եւ Տարաշխարհի մէջ, լռում են «սփիւռքի բոլշեւիկեան կադրեր» յարութ-տէր-դավւթեանները, փիլիկեանները, ստեփան պողոսեանները, պապուխեանները, ռամկավարական ու հնչակեան ջոջերը, ովքեր անպայման ակնկալում են հայազերծուած Հայաստանի ծերակոյտի անդամ նշանակուել… Այսօր, այս պահին այդ ո՞ր «հայրենասէրն» է համարձակուելու ժխտել, թէ Մոսկովեան բանտի մէջ հաւագրուած Տէր Պետրոսեանը, Ղարաբաղի կոմկուսի մարզկոմից ելած Քոչարեանը. ԿԳԲի դարբնոցի մէջ սովետական չեկիստի երդում տուած Սերժ Սարգսեանը իրենց բոլոր վարչապետների հետ չեն իրականացրել առաջնային պարտաւորութիւնը՝ առանց Հայի Հայաստանը Ռուսաստանին մատուցելու համար։ Եւ դեռ ի՞նչ է անհրաժեշտ, որ ըմբռնենք, թէ 1915-ի թուրքահայաստանի մէջ տեղի ունեցած ողբերգութիւնը կրկնւում է ռուսահայաստանի մէջ։ Յիրաւի, իրականութիւն է դառնում իմ հէքիաթը երկու շների մասին։ Շներից մէկի տէրը շատ դաժան էր եւ պոչը կտրեց մէկ հարուածով։ Միւս շան տէրը բարի էր ու սիրառատ եւ իր շան պոչը կտրում էր ամէն օր փոքրփոքր հատածներով… Եւ ամէն անգամ մի նոր հատած կտրելուց պահանջում էր, որ շունը երախտագիտօրէն լիզի տիրոջ ձեռքը։ Նա՝ այդ շունը, փառք կը տար նաեւ իր աստծուն, եթէ վաղուց հրաժարուած չլինէր եւ բարի տիրոջ պատճառած տառապանքներից ազատուելու համար յոյսը դրած չլինէր անասնական հեթանոսութեան աստուածների վրայ…
պ.Սիմոնյանի մնացած վիճելի մտքերը կարող եք կարդալ http://jamanakimitq.wordpress.com/ Բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր հարց է, ինչու ԼՏՊն ու ՀԱԿը իրենց վերջերս հրապարակած 15 պահանջների շարքում այս ռուսաստանյան գաղութատիրական նկրտումների մասին ու դեմ բան չեն ասել ու արդյոք 17ին կամ հետագայում կասեն ինչ որ բան...
Արևածագ (10.03.2011)
վարչապետի բլոգն էի կարդում: «Ողբ Եդեսիո»-ն գլուխը պատերին ա տվել: Մեկնաբանությունները կարդացող ցանկացած մարդ կարող ա սթրեսից հենց վաղվանից սկսի արտագախթի նախապատրաստվել:
մեջբերում եմ Վրաստանին մի նախանձեք թեմային արված քոմենթներից մեկը
http://tigransargsyan.livejournal.com/9116.htmlՀարգելի պարոն վարչապետ
Ողջունելի է, որ Ձեր կողմից փորձում եք կամակերպել նման քննարկում, բայց կարծում եմ, որ սա ձեւական բնույթ է կրում եւ այստեղի քննարկումներին չեք էլ անդրադառնում, քանի որ դուք այդ ժամանակը չունեք եւ Ձեր բլոգը հավանաբար Դուք չեք վարում:
Սա որպես նախաբան: Ինչեւէ անդրադառնամ տնտեսությունում տիրող իրավիճակին փոքր-ինչ համեմատություններ անելով նաեւ վրացական տնտեսության հետ:
Նախ սկսեմ նրանից, որ դեռեւս 2008 թվականի տարեվերջին Ձեր կողմից հայտարարություններ էիք անում, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը մեր երկրին չի սպառնում: Եվ պատրաստ էիք «բերանին խփել» այն մարդու ով նման հարց մեր երկրի համար կշահարկի: Բայց ընդամենը 2-3 ամիս անց կառավարությունը սկսեց մշակել հակաճգնաժամային միջոցառումներ: Ինչո՞ւ ժամանակին այդ քայլերը չձեռնարկվեցին: Այս մասով ես մինչ օրս սպասում եմ մեկնաբանությունների:
Ինչ վերաբերում է մեր երկրի եւ հարեւան երկրներում բիզնեսի ծավալմանը, ապա կարելի է նկատել հենց այն, որ մեր երկրի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում, մի պարզ պատճառով, որ այդ երկրում գները բավականին մատչելի են (արդեն մտահոգություն առաջացավ, որ կսկսեք միջոցառումներ ձեռնարկել նաեւ դրա դեմն առնելու): Վրաստանում 10 օրյա հանգիստի ծախսերը (ներառյալ տրանսպորտը) հավասարազոր է մեր երկրի 3-օրյա հանգստի ծախսերին: Իսկ ինչո՞ւ է մեր երկրում այդ ծառայությունները թանկ: Պատասխանը հետեւյալն է՝ որովհետեւ հարկերը, վարչարարության եւ պետական «միջամտության» ծախսերը շատ են: Հիմա ի՞նչ եք կարծում տուրիզմի զարգացման «ուղին» բռնաց մեր երկիրը զբոսաշրջիկներ կունենա, եթե ներքին ռեսուրսները դրան չեն ուղղվում:
Զարմանալի է Ձեր այն հայտարարությունը, որ ողջունում եք արտագնա աշխատանքը: Այլ բան պատկերացնել հնարավոր չէ, բացի հայաթափության ռազմավարությունից: Ինչպիսի՞ն կլինի դեմոգրաֆիկան իրավիճակը Հայաստանում կաճաժամկետ (10 տարի) եւ երկարաժամկետ (30 տարի) հեռանկարում, իսկ ՄԱԿ-ի կանխատեսումները հոռետեսական են: Ե՞րբ կլսվի սրա պատասխանը:
Նորից անդրադառնամ բիզնեսին: Վերջերս կառավարությունն ընդունեց որոշում հարկային պարտավորությունների մասով գերավճարներ ունեցող կազմակերպություններին պետությունը պետք է վճարի տույժեր եւ տուգանքներ: Ծիծաղելի փաստ: Մեկնաբանեմ: Այս տեսանկյունից պետությունը ունի մեծ պարտքեր բիզնես հատվածին, քանի որ 2009 թվականին հարկային մարմինները հայտնի մեթոդներով կատարեցին իրենց «պլանը» եւ ապահովեցին հարկային մուտքեր՝ ավելացնելով պետական պարտքի բեռը: Տնտեսությունում աճ չկա եւ գերավճարներ ունեցող կազմակերպությունները նոր հարկային մուտքեր չեն ապահովում, արդյունքում բյուջեն եկամտային մասով թերանում է: Կառավարությունը «գերազանց» քայլ ձեռնարկեց այդ գերավճարների մասով պետության պարտքը կրճատելու կամ մարելու, մի պարզ մեխանիզմով՝ հարկային ստուգումների ակտերով գերավճարները կմարվեն եւ պետության պարտքը կկրճատվի: Արդյունքում տուժեց նորից բիզնեսը:
Մաքսազերծման խնդիրներին խորությամբ անդրադառնալ չեմ ուզում, քանի որ այնտեղ իրավիճակը սարսափելի է, միայն նշեմ մի փաստ. հանրապետությունն ունի կամ ուղղակի կախվածության մեջ է ընդամենը 2-3 ներկրողից ու հայտնի մեթոդներով ներկրման պայմաններից: Մյուս մանր ներկրողներին պարբերաբար դուրս են մղում շուկաներից հատուկ անհավասար մրցակցային դաշտ ստեղծելու ճանապարհով: Կամ էլ ո՞ւմ հայտնի չէ թե ո՞վ կարող է այս երկրում բիզնես ծավալել:
Միթե՞ այսքանը բավարար չէ, որպեսզի ակնհայտ լինի, որ մեր երկիրը համեմատության եզրեր չունի հարեւան երկրի հետ: Ամրագոտիների օգտագործման կամ ԱՊՊԱ-ի պարտադրմամբ մենք նրանցից լավը չդարձանք, հասարակ ժողովրդի կաշվից է դուրս գալիս:
Մի փոքր էլ աշխատավարձին անդրադառնամ: Վերջին 3 տարում ինֆլիացիան կազմել է ըստ պաշտոնական տվյալների ավելի քան 25 տոկոս, իսկ իմ ընտանեկան բյուջեի հաշվարկներով ավելի քան 60 տոկոս: Ապրանքների թանկացման օրինակներ բերելու իմաստը չկա՝ բոլորին է հայտնի, բայց որ 1 կգ խնձորի գինը 1500 դրամ է դրա մասին երեւի դուք չգիտեք, քանի որ շուկա դժվար թե գնաք:
Կրկին հարց: Ինչպե՞ս է ստացվում, որ ներկրվող բանանի գինը ավելի քան 2 անգամ էժան է շուկայում (կրկին մտահոգություն առաջացավ, որ կսկսեք միջոցառումներ ձեռնարկել նաեւ բանանի գինը բարձրացնելու համար, օրինակ ակցիզային հարկ գանձվի բանանի ներմուծման ժամանակ): Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում աշխատավարձերի վերանայման ուղղությամբ:
Երեւի կպատասխանեք, որ բյուջեի համապատասխան միջոցներ չունի: Դրա լուծումն էլ կա: Ի՞նչ է նշանակում նախագահի վերահսկողական ծառայություն, վարչապետի վերահսկողական ծառայություն, ազգային ժողովի վերահսկիչ պալատ, ներքին աուդիտ եւ այս կարգի այլ հարակից ծառայություններ: Միթե՞ մեկը մյուսին չի վստահում: Ինչո՞վ են զբաղվում այս ծառայությունները՝ մեկի ստուգածը մյուսի ստուգմամբ: Ի դեպ, այս ծառայություններում էլ «սրբեր» չեն աշխատում: Կրճատեք այդ ծառայությունները եւ թողեք մեկը, բյուջեն բավականի պատկառելի միջոցներ կտնտեսի: Ինչպե՞ս կարելի է աշխստել անվստահության մթնոլորտում: Միթե Դուք նախագահին չեք վստահում, իսկ նա էլ Ձեզ, որ իրար ստուգմամբ եք զբաղվում:
Բիզնեսին հարկային բեռի ավելացմամբ խթանել հնարավոր չէ, ինչքան էլ բյուջեին անհրաժեշտ լինեն այդ միջոցները:
Հուսով եմ, իմ ծախսած ժամանակը կունենա իր պտուղները: Իհարկե, պատասխաններ չեմ ակնկալում, քանի որ դժվար թե անդրադառնաք բոլորի կողմից բարձրացված հարցերին, բայց գոնե մի պահ դրական իմաստով մտորեք այս հարցերի շուրջ:
Հարգանքով ՀՀ քաղաքացի:
էսպես չի մնա
Գնել ջան, ես մի տեղ նշել եմ համաշխարհային ֆինանասական կենտրոն? բնականաբար, եթե ինչ-որ մեկը տենց բան ասի, դեբիլների դեբիլն ա... Խոսքը գնում ա ընդամենը քաղաքը ամայացումից փրկելու եւ տնտեսական ակտիվությունը բարձրացնելու մասին, որ ամբողջ Հայաստանը չվերածվի մի Երևանի....
Իսկ էդ ՍՎՈԹ-ի պահերով, տեղյակ չեմ, չեմ լսել նման վերլուծության մասին:
Ընդունում եմ, որ շատ հնարավոր ա, որ կտեր են: Անցած օրը տեսա, թե ոնց են Հ1-ով պրապագանդա անում ամն «Միկա-Պրոգրես» ընկերության բացած ավիակոնստրուկտորային նախագծման բաժին Գյումրիում: Ասում են, նախկինում էլ ա նման բան եղել, բայց ընդհանուր առմամբ էդ ռեպորտաժի ընթացքում խոսացողները վարձված դերասանների ու ազատ ունկնդիրների տպավորություն էին թողում:
Փորձում են մարդկանց մեջ տպավորոթյուն ստեղծել, թե երկիրը գազանային տեմպերով զարգանում Է....
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ախր ծիծաղելի ա ընդհանրապես խոսել դրա մասին,էդ սուտ պետական ծրագրերի մասին:
Եթե ինչ-որ բան կարելի ա անել մեր երկրում, դա մարդիկ պետք ա անեն, իրանց ուժերով:
Քանի տարի ա արդեն, 2001-ից եթե չեմ սխալվում, ԱյԹի-ն ընդունվել ա գերակա զարգացման ճյուղ, բայց ՈՉ ՄԻ բան չեն արել նպաստելու համար, մենակ կապը մոնոպոլացրե, վիշապի պես նստել էին վրան....
Նույնը տուրիզմը. ձևական սաղ օրը տրնգի են տալիս, բայց նենց գներ են դնում հյուրանոցների ու հանգստյան տների վրա, որ 10 օր Թըրքիայում ավելի էժան ա քան 10 օր Ծաղկաձորում...
Երկրի մեջի կեղտը, քանդված ճանապարհներն ու հանգստի գոտիների անմխիթար վիճակն էլ չասած.... Դա ուղղակի թոզ փչել ա...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վերջին խմբագրող՝ voter: 11.03.2011, 21:40:
Թուրքերը սպանելով են դատարկել ու դատարկում Հայաստանը, ռուսները փող տալով, էն էլ ոչ թե տալիս են, որ վերւում Հայաստանում էտ փողը հայտնվի, այլ եթե գնում ես իրանց մոտ հանում տալիս են, փող տուն...
Բայց տարբերություն չկա, վերջը նույնն է, ամայի Հայաստան, ոտեղ ոչռ փող, ոչ մարդ կլինի....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ