One_Way_Ticket-ի խոսքերից
AMzone ջան, կարող է քո բարեկամները նորմալ աշխատանք ունեն: Հայաստանում էլ նորմալ աշխատանք ունեցողներ կան: Այնտեղ կյանքի մակարդակը մերինից մի քիչ է բարձր: Բայց այդ մի քիչը կոմպենսացվում է բազմաթիվ հանգամանքներով`
եթե մնալու տեղ չունես, բնակարանի վարձի համար փող ես տալու,
ռուսերեն գուցե և վարժ ես խոսում, բայց գրեթե համոզված եմ, որ ակցենտով,
աշխատանքի ընդունվելուց չի բացառվում, որ ուկրաիներենի իմացություն պահանջեն, եթե չպահանջեն էլ, օրերից մի օր արևմտյան ռեգիոններից մեկը հետդ ուկրաիներեն է խոսելու, չկարողանաս պատասխանել, մունաթ է գալու, որ պետական լեզվին չես տիրապետում,
քաղաքացիություն եսիմ երբ կստանաս:
Ուկրաինա իմմիգրացիայի մեջ իմաստ տեսնում եմ միայն սլավոնաֆիլական հակումներ ունենալու դեպքում: Սակայն քո դեպքում, դատելով ֆորումում գրառումներիցդ, ավելի շատ "ուր էլ լինի, Հայաստանից լավ է լինելու" հոգեբանությունն է աշխատում:
Էջանիշներ