User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Հատուկ անունների գրելաձևեր

  1. #1
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հատուկ անունների գրելաձևեր

    Հայտնի է, որ համընդհանուր ընդունված է օտարալեզու բառերը մայրենի լեզվով գրել այնպես, որ հնչողությունը հնարավորինս պահպանվի:

    Սակայն, մեր առօրյա կյանքում անընդհատ հանդիպում ենք աղավաղված, երբեմն նաև անգրագետ գրությունների: Երբ բարձրաձայնում եմ՝ անմիջապես հակակշիռ են բերում Լեզվի կոմիտեի (երևի անունը սխալ եմ ասում) ընդունած կարգը… Ես բոլորովին դեմ չեմ կարգ ու կանոնին, եթե այդ կարգ ու կանոնը տրամաբանական է:

    Բայց բացատրեք ինձ թե ինչու պետք է ԷՋՄԻԱԾԻՆ տեղանունը անգլերեն տարբերակով հնչի ԷՉՄԻԱՁԻՆ: Փոխանակ գրեն EJMIATZIN`գրում են ECHMIADZIN. Ինչու՞… Որովհետև ժամանակին, հենց այդ նույն Լեզվի կոմիտեում, մի թերուս իրարից չի տարբերել Ch և J, Dz և Tz, Tz և Ts հնչյունների գրառման ձևերը: Կամ էլ էլ ընդհանրապես գաղափար իսկ չի ունեցել, որ դրանք տարբեր հնչյուններ են:

    Նույնը կատարվում է նաև մարդկանց հատուկ անունները գրելիս: Դստերս անունը անձնագրում գրել են (չծիծաղեք) Anzhelika. Քաջ տեղյակ եմ, որ «ժ» հնչյունը, տվյալ դեպքում անգլերենում, գրվում է «zh» երկհնչյունով: Բայց այդ անունը հայկական չէ, որ «ժ» հնչյունը փոխակերպվի «zh» երկհնչյունով: Այդ անունը թե անգլերենում և թե հատկապես ֆրանսերենում ունի իր ուրույն գրելաձևը: Էլ չասած վերջում գործածված հունական «k»-ն, որ ֆրանսերենում ծայր աստիճան սակավ գործածություն ունի:

    Ահա նման հարցերի շուրջ ծավալվող քննարկումներ եմ ակնկալում այս բաժնում:

    Օ՜ն… Հառա՜ջ…

    ԱԶԱՏԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԳՈՐԾԱԾՈւՄԻՑ
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Առայժմ միայն կասեմ, որ համաձայն եմ այս թեմայի վերաբերյալ բոլոր ասածներիդ։ Քո նշած երևույթներն ինձ էլ են միշտ զայրացրել, ու միշտ փորձել եմ ինչ-որ բացատրություն գտնել, բայց տրամաբանական բացատրություն այդպես էլ չեմ գտել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Առայժմ միայն կասեմ, որ համաձայն եմ այս թեմայի վերաբերյալ բոլոր ասածներիդ։ Քո նշած երևույթներն ինձ էլ են միշտ զայրացրել, ու միշտ փորձել եմ ինչ-որ բացատրություն գտնել, բայց տրամաբանական բացատրություն այդպես էլ չեմ գտել։
    Ոչինչ, դեռ կքննարկենք:
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Ողջո~յն Հայորդի,
    Բազմաթիւ օտարալեզու բառեր, արտասանւում են տարբեր ձեւերով:
    Եւրոպական լեզուների մէջ գտնւում են բազում բառեր, որոնց ծագումը լատիներէն եւ յունարէն են:
    Տառադարձման ընթացքին, երբ ուզում ենք հարազատ հնչիւնը պահպանել, հարց է առաջանում. ո՞ր լեզուի արտասանութեան ձեւը պահպանել, ո՞ր լեզուն է առաջնայինը, հին լատիներէն՞ը, մարդկային իրաւունքի առաջատար երկրի լեզուն՝ ֆրանսերէն՞ը, թէ կայսերական անգլերէնը:
    Angel յունարէն «զուարթ» կամ «հրեշտակ» իմաստն ունի եւ արտասանւում է`Անգել:
    Նոյն անունը անգլերէնով արտասանւում է՝ Էնջըլ, Անջըլ (նման մի բան):
    Իսկ Ֆրանսերէնում՝ Անժել: Եթէ չեմ սխալւում, ֆրանսերէնում այդ անունը գրւում է՝ Angelique եւ արտասանւում է՝ Անժելիկ:
    Դէ եկ եւ լուծէ այս խնդիրը:
    ԱԶԱՏԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ ԱՆԳՐԱԳԵՏ ԳՈՐԾԱԾՈւՄԻՑ
    «ԳՈՐԾԱԾՈՒՄԻՑ» բառում, բոլոր տառերը գլխագիր են, ի բաց առեալ մի տառի, ինչու՞:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.02.2007, 20:34:

  5. #5
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից

    Որովհետև ես իմ ուրույն պատկերացումը ունեմ վերաբերյալ լեզուների և գտնում եմ, որ Ու տառը երկհնչյուն է, բաղկացած Ո և Ւ տառերից, բայց, քանի որ հայերենում գործածվում է որպես մեկ հնյուն, մեկ տառ, ապա իմ կարծիքով այն պետք է գրվի Ու ձևով, այսինքն Ւ տառը այստեղ հանդես է գալիս միայն որպես կցորդ: Չգիտեմ , երևի իմ հիմար քմահաճույքն է, բայց ներքուստ, հոգով զգում եմ, որ այդպես ավելի ճիշտ է: Ւ տառը շատ բառերում է հանդես գալիս որպես կցորդ՝ «աւ» - օ (ֆրանսերենում, և ոչ միայն՝ au - օ), հայերեն օրինակ՝ աւր - օր, ֆրանսերեն օրինակ՝ audace արիություն, համարձակություն կամ հերոսություն...

    Սակայն ինձ մի այլ հարց հետաքրքրեց, հարգելի Պանդուխտ, գրառմանդ ոճը ինձ հիշեցրեց մի մարդու, որին ես անչափ հարգում եմ և փափագւմ անձամբ ծանոթանալ… Երանի թե դու լիներիր… Ա. Վարպետյանի հետ առնչություն ունե՞ս… Լավ էլի… չասես «Չէ»… Ի դեպ, Ծածկանունդ էլ իմաստով համապատասխանում է նրա ներկայիս, ավա՜ղ աննախանձելի կարգավիճակին…
    Վերջին խմբագրող՝ Highordy: 14.02.2007, 22:39:
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Չէ բարեկամ

  7. #7
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեկ այլ «հուզիչ» հարց:

    Հայերենում ասված է, որ հատուկ անունները պետք է սկսվեն մեծատառով: Այդ դեպքում ինչու, օրինակ շաբաթվա անունները կամ ամսանունները գրվում են փոքրատառով: Ուրբաթը 2 հատ չի լինում չէ՞: Ոչ էլ Ապրիլը:

    «Դրանք բացառություններ են» կամ «այդպես է ընդունված» բացատրությունները՝ բացատրություն չեն, քանի դեռ պատճառաբանված չեն դրանց «բացառություն» լինելու տրամաբանական պատճառները կամ քանի դեռ դեռ չեն տրվել փոքրատառ գրելու համընդհանուր «ընդունված կարգի» մարդկային ուղեղով ըմբռնելի բացատրությունները:

    Հնարավոր է, որ դրանք կան, բայց, ճիշտն ասած, ես դրանցից անդեղյակ եմ: Գուցե իմ մեղքնէ: Այդ դեպքում, եթե որևէ մեկը կարող է բացատրել՝ շնորհակալ կլինեմ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից
    Չէ բարեկամ
    Համենայն դեպս ուրախ եմ, որ նրա նման մարդիք էլի կան
    Վերջին խմբագրող՝ Highordy: 15.02.2007, 22:21: Պատճառ: Գրառման ավելացում։
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  8. #8
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Հարցիդ պատասխանը չգիտեմ ցավոք, բայց մի դեպք է եղել, երբ քրոջս անունը Ռուսաստանում գրել էին ԱՆԱԻԴԱ, Անահիտի փոխարեն:
    ...ներկերս վերջացել են...

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Highordy-ի խոսքերից
    Հայերենում ասված է, որ հատուկ անունները պետք է սկսվեն մեծատառով: Այդ դեպքում ինչու, օրինակ շաբաթվա անունները կամ ամսանունները գրվում են փոքրատառով: Ուրբաթը 2 հատ չի լինում չէ՞: Ոչ էլ Ապրիլը:

    «Դրանք բացառություններ են» կամ «այդպես է ընդունված» բացատրությունները՝ բացատրություն չեն, քանի դեռ պատճառաբանված չեն դրանց «բացառություն» լինելու տրամաբանական պատճառները կամ քանի դեռ դեռ չեն տրվել փոքրատառ գրելու համընդհանուր «ընդունված կարգի» մարդկային ուղեղով ըմբռնելի բացատրությունները:
    Ցանկացած լեզու ունի իր յուրահատկությունները, ցանկացած կանոն՝ իր բացառությունները, որոնք, ցավոք, միշտ չէ, որ տրամաբանորեն բացատրելի են լինում։ Ընդհանրապես լեզուն այն երևույթն է, որի բոլոր կանոնների ու դրանց բացառությունների համար տրամաբանական իմաստ փնտրելը ոչ այլ ինչ է, քան ժամանակի անիմաստ կորուստ։ Ճիշտ է, շատ բաներ ունեն իրենց հստակ, տրամաբանական, հետևաբար բոլորի համար հասկանալի բացատրությունները, բայց շատ են նաև այնպիսի բաները, որոնք պարզապես «ստացվել են», այսպես ասած, այս կամ այն պատահականության հետևանքն են, հետևաբար չեն կարող խոր իմաստ ու համոզիչ բացատրություն ունենալ։ Նմանատիպ դեպքերի ծագման մեջ խորանալով՝ մարդ երբեմն այնպիսի ծիծաղահարույց բաներ է հայտնաբերում, որ էլ ոչ մի բանից զարմանալու տեղ չի մնում։ Դա մի կողմից վատ է, բայց մյուս կողմից էլ կարծես մեզ հնարավորություն է տալիս փոխել լեզվի այն կամ այն դրվածքն այնպես, ինչպես մենք ենք ուզում, ինչպես մեզ ավելի հարմար է թվում, ինչը և արվել ու արվում է մշտապես, քանի որ լեզուն դինամիկ երևույթ է։
    Հնարավոր է, որ դրանք կան, բայց, ճիշտն ասած, ես դրանցից անդեղյակ եմ: Գուցե իմ մեղքնէ: Այդ դեպքում, եթե որևէ մեկը կարող է բացատրել՝ շնորհակալ կլինեմ:
    Կոնկրետ շաբաթվա անունների ու ամսանունների վերաբերյալ տրամաբանական բացատրություն ինձ էլ հայտնի չէ, բայց կարելի է պարզել, կփորձենք։

    Մի քիչ ջուր ծեծելու նման ստացվեց, բայց դե որ այդպես է, ի՞նչ անեմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Ժողովուրդ, գիտե՞ք ինչից եմ սրտնեղու՞մ.

    Նրանից, որ կան կանոններ, բայց չեն գործում, որովհետև նրանց փոխարինում են բացառությունները, որոնք, չգիտեմ ինչու ավելի շատ են քան կանոնները… Նոնսենս!

    Սրտնեղում եմ, որ Հայերենը, համենայն դեպս իմ իմացած լեզուներից ամենատրամաբանական և համարյա թե ավարտուն լեզուն է, բայց արդի ուղղագրությունը չի ապահովում և չի արտացոլում նրա այդպիսին լինելը:

    »»» мне за державу обидно ! ! !
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    AGATHANGELOS = ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ-հայ մատենագիր
    Աշխատավայրումս երկու օրացոյց կայ: Բոլորի վրայ, օրանունները գրուել են գլխագիր. ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ԵՐԵՔՇԱԲԹԻ...
    Մի տեղ կարդացել եմ, որ եւրոպական լեզուներում, օրանունները հեթանոս դիցերի անուններ են:
    Համենայն դեպս ուրախ եմ, որ նրա նման մարդիք էլի կան
    Շնորհակալ եմ: Ցաւօք Հայաստանում չեմ ապրում: Մի գիրք կարդացել եմ, որի հեղինակը Վարպետեան անունով մի մարդ է եղել: Ուզում եմ կրկին կարդալ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.02.2007, 20:42:

  12. #12
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից
    AGATHANGELOS = ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ-հայ մատենագիր
    Աշխատավայրումս երկու օրացոյց կայ: Բոլորի վրայ, օրանունները գրուել են գլխագիր. ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, ԵՐԵՔՇԱԲԹԻ...
    Մի տեղ կարդացել եմ, որ եւրոպական լեզուներում, օրանունները հեթանոս դիցերի անուններ են:

    Եվրոպական լեզուները մի կողմ, բայց բուն հայկական օրանունները և ամսանունները ըստ ավանդության կրում էին Հայկի ուստրերի և դուստրերի անունները… Իրականում դրանք հայկական պանթեոնի աստվածների, տեղանունների և տիեզերական մարմինների անուններն էին՝

    Արեգ
    Հրանդ
    Արամ
    Մարգար
    Ահրանք
    Մազդեղ
    Աստղիկ
    Միհր
    Ձոպաբեր
    Մուրց
    Երեզկան
    Անի
    Պարխար
    Վանատուր
    Արամազդ
    Մանի
    Ասակ
    Մասիս
    Անահիտ
    Արագած
    Գրգուռ
    Կորդուիք
    Ծմակ
    Լուսնակ
    Ցրոն
    Նպատ
    Վահագն
    Սիմ
    Վարագ
    Գիշերավար

    Ամեն մի ամիս ուներ իր անունը, և կային 12 ցերեկային ժամեր`Այգ, Ցայգ, Զորացյալ, Ճառագայթյալ… Շանթակող և այլն… և կային 12 գիշերվա ժամեր՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղոտ, Կամավոտ, Բավական, Խոթափյալ…
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից
    Շնորհակալ եմ: Ցաւօք Հայաստանում չեմ ապրում: Մի գիրք կարդացել եմ, որի հեղինակը Վարպետեան անունով մի մարդ է եղել: Ուզում եմ կրկին կարդալ:
    Դա Ալեքսանդր Արորդի Վարպետյանն է: Անպայման կարդա: Խորհուրդ կտամ կարդալ նրա "ԾՆՆԴՈՑ" գիտական աշխատությունը:
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Ի հարկ է ես ասելիք կ'ունենայի, եթէ նիւթից շեղուելու վտանգ չ'լիներ:
    Այստեղ նիւթից շեղուելը չի թոյլատրւում:
    Զարմանալի է, որ սփիւռքեան զրուցարանները ազգային եւ պատմական վերնագրերով բաժիններ ունեն, իսկ Հայաստանեան կայքերը՝ ոչ:
    Միթէ չի՞ թոյլատրւում Հայաստանցի երիտասարդներին. ազգային նիւթերով զբաղուել:

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի հարկ է ես ասելիք կ'ունենայի, եթէ նիւթից շեղուելու վտանգ չ'լիներ:
    Այստեղ նիւթից շեղուելը չի թոյլատրւում:
    Զարմանալի է, որ սփիւռքեան զրուցարանները ազգային եւ պատմական վերնագրերով բաժիններ ունեն, իսկ Հայաստանեան կայքերը՝ ոչ:
    Միթէ չի՞ թոյլատրւում Հայաստանցի երիտասարդներին. ազգային նիւթերով զբաղուել:
    Պանդուխտ, եթե այս թեմայի վերաբերյալ ասելիք ունես, անպայման արտահայտվիր։ Գուցե ասելիքդ այնքան մեծ շեղում չլինի թեմայից, որքան քեզ է թվում։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե գրառումդ այս թեմային այնքան էլ համահունչ չլինի, ադմինիստրացիան կաշխատի դրա համար հարմար տեղ գտնել ակումբում։

    Իսկ քո առաջարկած բաժինները բացելու մասին... կմտածենք։

    Համ էլ մենք էդ աստիճանի «բոբո» չենք, ինչքան որ դու ես պատկերացնում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, եթե այս թեմայի վերաբերյալ ասելիք ունես, անպայման արտահայտվիր։ Գուցե ասելիքդ այնքան մեծ շեղում չլինի թեմայից, որքան քեզ է թվում։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե գրառումդ այս թեմային այնքան էլ համահունչ չլինի, ադմինիստրացիան կաշխատի դրա համար հարմար տեղ գտնել ակումբում։
    Համ էլ մենք էդ աստիճանի «բոբո» չենք, ինչքան որ դու ես պատկերացնում...
    Լաւ, վերի վարոյ ես պիտի ասէի, թէ հայկականը անունները փոխարինուել են քրիստոնէականով:
    Գուցէ վերյիշեալ անունների մի փոքր մասը Պարթեւական ծագում ունեն...:
    Հայաստանի Հանրապետութեան տարածքում, հայի տեսակի պահպանումը ապահովուա՞ծ է:
    Կը կարծեմ՝ ո'չ: Ամէն օր մի քիչ աւելի ամերիկանում է Հայաստանը: Ռուսացման վտանգը պակասեց, բայց ծնուեցին այլք՝ համաշխարհայնացումը (գլոբ.), աշխարհաքաղաքացիութիւնը (կոզմոպոլիտիզմ):
    Անձնապէս սիրում եմ լաւ, որակաւոր արուեստը: Հայաստանում իրար հետ մրցում են, վայ երգիչներ. թէ ո՞վ աւելի շատ ամերիկացու պիտի նմանի...ուրախութեամբ հրճուանքով երգում են ամերիկեան ոճով մի ժխոր, սակայն ձախողելով ձախողում են: Նրանք չեն հասկանում որ չեն կարողանում լինել, որեւէ այլ էութիւն, քանց ինչ որ գերագոյն Էութիւնը սահմանել է նրանց համար լինել՝ ՀԱՅ ԷԱԿ:
    Հայաստանում լաւը, որակաւորը չի քաջալերւում: Միշտ նոյնը դէմքերը տեսնում ենք, վէրջ էլ ասում ենք՝ «հեյ վախ մարդը մեռաւ գնաց, չ'գիտցանք արժէքը»:
    Անձնապէս սիրում եմ՝ եւ շատ սիրում եմ որոշ եւրոպական, ամերիկեան եւ այլ ազգերի որակաւոր երգ երաժշտութիւնը, սակայն արուեստը անկեղծութիւն կ'ենթադրէ: Հայ մարդը չի կարող լաւապէս կեղծել օտար ազգերի մշակոյթը, չի աջողելու: Հայը հայաստանի հողի վրայ պոկւում է, ուզում է պոկուել ինք իրենից եւ ապրել այլ աշխարհների մէջ: Սա կեղծիք է, հետեւաբար՝ տգեղ:
    Դժբախտաբար այժմ հայը հպարտ չի ինք իրմով: Նա թերագնահատում է սեփական գոյնը, տեսակը, փոխարէնը բարձրացնելով օտարի աղբը...այո աղբը: Բաւ է հպարտանանք առաջին քրիստոնեայ (հարցական) ազգ լինելով, Նոյի նախիջեւան (ոչ) լինելով: Կարծում եմ մեզ գնահատող օտարը, այժմեան մեր արժէքով գնահատելու է: Ի՞նչ ենք մենք այժմ, ի՞նչ ենք ներկայացնում համաշխարհային քաղաքակրթութեան, ի՞նչն է մեզ գնահատելի դարձնում, Շախմատ՞ը (ճատրակ) շատ բարի, ուրի՞շ:
    Խորապէս ցաւում եմ այժմեան անորակ բեմականներով: Նրանք ովք գրաւել են բեմը եւ կարծում են, որ իրենք լաւ գործ են անում. չարաչար սխալում են: Եթէ կան իրական արժէքներ. թաքնուել են: Անցնող տարիներին, հետեւողական կերպով երիտասարդութեանը ներարկուեց ապազգայնացումը, անճաշակութիւնը, գռեհկութիւնը:
    Ես ուզում եմ (փափաքում եմ) հային տեսնել՝ բարձր, գեղեցիկ, հպարտ, կրթեալ:
    Ես ուզում եմ հայի իրական արժէքի ներկայացումը հեռուստացոյցից, բայց ոչ կեղծ ապրանքանիշը՝ ամերիկեան 3-րդ կարգի իրերի:
    Եթէ կան, որոնք սխալմամբ կը մտածեն, թէ ես ցեղապաշտ (նացիստ, ռասիստ, ֆաշիստ, զիբիլիստ) եմ, սկիզբից ասեմ՝ ՈՉ:
    Սեփականի հանդէպ նոյն ստորագնահատումը առկայ է լեզուի (օտար բառապաշար) եւ ուղղագրութեան (օտար անունների տարադարձումը ռուսական ակնոցով) պարագային:

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունների ուղեցույց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2014, 17:01
  2. Անունների ճապոնացուցիչ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 56
    Վերջինը: 17.12.2011, 23:00
  3. Դոմեյն Անունների Գրանցում
    Հեղինակ՝ visitor, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.08.2010, 23:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •