: Լ-ից ու մ-ից առաջ գրվող ռ-ի մասին, ճիշտն ասած, ոչ մի բան չգիտեմ, բայց գրաբարում եղել է հստակ կանոն, որ ն-ից առաջ միշտ ռ է գրվել (օր.՝ դուռն-դրացի-դրկից, ձմեռն-ձմերուկ և այլն): Կանոնը վերաբերում է արմատական բառերին, ու դժվարանում եմ ասել՝ հիմա գործու՞մ է, թե՞ ոչ (այսինքն՝ օրինակ՝ «արնաքամ» բառի մեջ ն-ից առաջ լա՜վ էլ ր է գրվում, ու էդ նորմալ է, որովհետև ր-ն ն-ից առաջ է հայտնվել հնչյունափոխության արդյունքում):
Էջանիշներ