Չէ, Հայկ ջան, էդ օրենքները, կոնկրետ հատուկ անունների դեպքում, մեղմ ասած, ղալաթ են արել: Թեկուզ հենց բարեհնչության տեսանկյունից դիտելիս, կամ հայոց լեզվի քերականությանը հետևելիս: Հայոց լեզվի քերականությունն ասում է, որ բառամիջում «է» հնչյունը լսելիս գրում ենք «ե», բայց արի ու տես, որ կա Արսէն անուն, որի ծնողները բավականին խիստ են և պահանջում են իրենց որդու անունը գրել հենց շշաձև «է»-ով: Դե արի ու Արսէնի ծնողներին ասա, որ կան կանոններ, կա հայոց լեզվի քերականություն և այլ զիզի-բիզի բաներ: Կամ բարեհնչության պահը, էդ արդեն զիզի էլ չի, մենակ բիզի ա, չէ զբաղված չէ, հայերեն՝ օրինական բիզիՆենց անուններ կան, որ ասելդ էլ չի գալիս, ի՞նչ բարեհնչություն, այ ախպեր
![]()
Մի բան ընդունեք, որ էդ ձեր ասած կանոնների հիմքում մի կարևոր բառ կա, որ դրանք հատուկ անուններ են, այսինքն՝ մի հոգին կարող է որոշել, թե դա ինչպես պետք է գրվի, ու էդ մի հոգին կարող է լինել Արսէնի հոր նման մի գողական անձնավորություն ու թքած ունենա ամենահետաքրքիր կանոնի վրա, բացի «հատուկ անունները գրվում են մեծատառով» կանոնից:
Էջանիշներ