Ընդհանրապես աշխարհագրական անունների (և ոչ միայն) գրելաձևերը ժամանակի ընթացքում հաճախ են փոփոխությունների ենթարկվում։ Էդ առումով ներկայումս Սովետական հանրագիտարանին վստահելն էլ ճիշտ չի, որովհետև դրանում տեղ գտած բազմաթիվ անուններ էսօր լրիվ այլ գրելաձևեր ունեն։
Քիչ առաջ 2008 թվականին լույս տեսած «Հայ ռուսերեն և ռուս–հայերեն» բառարանում նայեցի աշխարհագրական անունների ցանկը, որտեղ ռուսերեն Нидерланды–ի դիմաց հայերեն
Նիդեռլանդներ էր գրված։ Ճիշտն ասած՝ մինչև նայելն էլ ես էդպես գիտեի, ուղղակի մտածեցի՝ գուցե վերջին տարիներին փոխվել է, չեմ իմացել։ Մի խոսքով՝ եթե վերջին երկու տարում չի փոխվել, ուրեմն Նիդեռլանդներ է։ Բայց դատելով նրանից, որ Սովետի օրոք
Նիդերլանդներ է եղել, ու դրանից հետո փոխվել
Նիդեռլանդների, ապա դժվար թե մի անգամ էլ հետ փոխված լինի, չէ՞։

Էջանիշներ