Kita (27.10.2009)
Ջուլ ջան (Ջուլ եմ ասում, որ սխալված չլինեմ, էլի), նայած, թե ինչի համար ես գրում: Եթե թելադրություն ես գրում, գրի Ջուլյա, որ դիմացիդ նստած խոշորացույց ակնոցներով ջաղ տիկինը չասի՝ դու Իտալական նահա՞նգը նկատի ունես, թե՞ անձնավորության անունը: Իսկ եթե անձնագրի տվյալներ ես լրացնում, ապա պարտադիր է ճշտել, թե ինչպես է գրված տվյալ անձնավորության անձնագրում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kita (27.10.2009)
Ջուլիան ավելի գեղեցիկ ա, իմ կարծիքով ու երևի թե ավելի ճիշտ մանավանդ որ հենց (հայերեն չեմ հիշում, փոխառյալ են ասում ինչ են ասում) անուն է:
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Հայկ, կրկնում եմ, որքան գիտեմ անունների ընտրության հարցում օրենքով սահմանափակում չկա: Քո բերած օրինակն անտեղի ա: Խոսք չի գնում լեզվի կանոնների վրայով թռնելու մասին, խոսքը գնում ա օրենքով նախատեսված գործողությունների մասին: Ու ի վերջո ես եմ, կուզեմ, աղջկաս անունը Գրափիոն կդնեմ, քեզ ի՞նչ:
հ.գ. Լեզուն անաղարտ պահելու լավ տարբերակ է նման թեմաներում գրառումները չգռեհկացնելը: Այս անգամ առանց տուգանայինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, Հայկօ ջան, հիմա ի՞նչ, քո մականունը «օ»-ով գրելդ ընդունենք որպես անգրագիտությո՞ւն: Չի լինի, չէ՞: Դու էդպես ես ցանկացել. դա, այսպես ասած, հատուկ անուն է, կամ հատուկ անվանում է, որ ինքդ ես ընտրել, ու ոչ ոք, այդ թվում հայոց լեզվի ամենահետաքրքիր չափսերի հասնող կրծքերի տեր մասնագետներն իրավունք չունեն սխալ համարել:
Լավ, այսպիսի մի հարց ձևակերպեմ. ինչո՞ւ են անունները համարվում հատուկ: Դե եթե անունների վրա ևս տարածվում են այն նույն կանոնները, որոնք տարածվում են ոչ հատուկ անունների վրա, այդ դեպքում ինչո՞ւ դրանք կոչել հատուկ, միայն մեծատառով ընդգծվելու համա՞ր: Է մեծատառով գրվում են նաև նախադասության առաջին բառերը, էս դեպքում ինչո՞ւ անունները պետք է կոչել հատուկ, իսկ, օրինակ՝ «աղբ» բառը, որ պատիվ է ունեցել տեղավորվել նախադասության սկզբում, չպետք է կոչվի «հատուկ»:
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.10.2009, 01:40:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (27.10.2009)
Էրեխեք, իմ պատճառով մի՛ կռվեք:
Միայն մի հարց մնաց, եթե ես պիտի գրեմ Ջուլյա, մյուսներն էլ պիտի էդպես գրեն չէ՞, Հակառակ դեպքում սխալ կհամարվի չէ՞:
Ջուլ ջան, նայած, թե դու որտեղ ես գրում, ու էդ անունը որերորդ անգամ ես գրում: Եթե առաջին անգամ ես գրում, ուրեմն պետք է հստակ իմանաս, թե անուն թելադրողն ինչպես է ուզում, որ գրվի այդ բառը, եթե առաջին անգամ չես գրում, ապա պետք է իմանաս, թե կոնկրետ այդ անունը՝ տվյալ անձնավորության անունն ինչպես է գրվում: Իսկ Չուկի ասածի նման, օրինակ՝ թելադրության մեջ, ըստ իս, ավելի ձեռնտու է «Ջուլյա» գրելը, չնայած, եթե «Ջուլիա» էլ գրես, հետո ղալաթ կանեն, թե սխալ կհաշվեն, եթե իհարկե թելադրելիս կոնկրետ այդ հնչյունը չեն նշել՝ ինչպես գրել:
Վերջին խմբագրող՝ Kuk: 27.10.2009, 01:48:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ափսոս, լավ թեմա էր ժամանակին. մտնում էիր, կարդում, նոր բաներ իմանում: Իսկ հիմա օֆտոպի ու կողմնակի խոսակցությունների պատճառով կարդալդ չի գալիս:
Հազիվ հասկացա, որ խոսքը «Ջուլիա» կամ «Ջուլյա» գրելու մասին է, ու որ ճիշտ տարբերակը Ջուլյան է: Ռուսի ասած՝ и на том спасибо
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Չէ, Արս ջան, փաստորեն դու ուշադիր չես կարդացել. միանշանակ ճիշտ տարվբերակ չկա, հաստատ: Ո՞վ կարող է Արտուրին ասել, որ իր անունը սխալ անուն է, կամ Արսէնին, կամ Ջուլիային: Ոչ ոք: Մարդու աունը հատուկ է, հատուկ: Այսինքն՝ ծնողն է ընտրում իր զավակի անունը: Անվան գրելաձևի համար կանոններ սահմանել, դա կնշանակի, որ կարելի է նաև կանոններ սահմանել, որ, ասենք՝ երեք կիլոգրամից ծանր քաշով ծնվող երեխաների անունները պետք է չսկսվեն «Ն» տառով, իսկ երեք կիլոգրամից պակաս կշռող երեխաների անունները չպետք է սկսեն «Չ» տառով: Քանի ո՜ր, «Ն» տառով սկսում է «նիհար« բառը, իսկ «Չ» տառով՝ «չաղ» բառը:
Հ.Գ. Արս, ինչո՞ւ ես մականունդ գրել փոքրատառ «ա»-ով:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ուրեմն նորից.
Հակոբ անվան դասական գրելաձևը «բ»-ով է, հետևաբար դու լսելիս պետք է գրես բ-ով:
Բայց դա չի նշանակում, որ Սփյուռքից Հայաստան եկած մարդը չի կարող որոշել, որ իր որդու անունը պետք է փ-ով գրի՝ Հակոփ:
Ցանկացած թղթաբանությունում, պայմանագրեր, և այլն, այդ Հակոփի անունը պետք է գրվի փ-ով: Բայց դասական գրելաձևը բ-ն է, հետևաբար եթե օրինակ թելադրություն ես գրում քննության համար ու կարդացվում է Հակոբ անունը, գրում ես բ-ով, բայց եթե մամուլում գրում ես հոդված Սփյուռքից Հայաստան եկած մարդու Հակոփ որդու մասին, գրում ես փ-ով:
Ջուլյան իմ իմանալով ընդունված է գրել յ-ով (չեմ պնդում): Եթե դու քո անվան համար ընտրել ես Ջուլյա ձևը, ապա բոլորը պարտավոր են գրել քո ուզած ձևով, հակառակ դեպքում ըստ էության քեզ չեն դիմում:
Խոսքը չի գնում նրա մասին, որ ցանկալի է, որ ամեն մեկը ինքն ընտրի իր անվան գրելաձևը: Անձամբ իմ կարծիքով ցանկալի է միշտ գրել դասական տարբերակով: ԲԱՅՑ սեփական տարբերակը ընտրելը արգելված չէ, չի հակասում երկրի օրենքներին, լեզվին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հատուկ անուններ են նաև տեղանունները, օրինակ։ Ցանկացած լեզվում կան դրանց ընդունված գրելաձևերը։ Անգլերենում ոչ ոք չի գրում Yevropa` Europe–ի փոխարեն։
Տրամաբանական և համակարգված ձևով լեզուն ներկայացնելու համար կան կաննոներ, որոնք վերաբերում են նաև հատուկ անուններին։ Ընդունված է արևելահայերենում Արսեն, ուրեմն պիտի գրվի Արսեն։ Մնացած ձևերը արևելահայերենում կհամարվեն սխալ։
Իսկ լեզվի պետ. կոմիտեն՝ այդ անվան գրելաձևը։Այսինքն՝ ծնողն է ընտրում իր զավակի անունը:
Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի ու տրամաբանություն չեմ տեսնումԱնվան գրելաձևի համար կանոններ սահմանել, դա կնշանակի, որ կարելի է նաև կանոններ սահմանել, որ, ասենք՝ երեք կիլոգրամից ծանր քաշով ծնվող երեխաների անունները պետք է չսկսվեն «Ն» տառով, իսկ երեք կիլոգրամից պակաս կշռող երեխաների անունները չպետք է սկսեն «Չ» տառով: Քանի ո՜ր, «Ն» տառով սկսում է «նիհար« բառը, իսկ «Չ» տառով՝ «չաղ» բառը:
Որովհետև մականուն է, կեղծանուն, հորինված և պարտադիր չի որ բառ լինի, իմաստ արտահայտի։ Անիմաստ տառերի հավաքածուների վրա կանոնները չեն տարածվում, բայց անուններն իմաստավոր են, չէ՞։Հ.Գ. Արս, ինչո՞ւ ես մականունդ գրել փոքրատառ «ա»-ով:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Թեև ինտերնետը հավաստի աղբյուր չէ, այսպես ասենք, բայց ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ, որ.
Ջուլիա գրելաձևն ըստ Google-ի որոնման ինտերնետում հանդիպում է 23740 անգամ, իսկ Ջուլյա գրելաձևը անհամեմատ ավելի քիչ՝ 619 անգամ: Ու չնայած սրան, եթե մեր Ջուլյան ընտրում է իր անվան Ջուլյա գրելաձևը, ապա նրա անունն ունի այդ գրելաձևը և վերջ: Անկախ նրանից որ այլ մարդ հանդես է գալիս Ջուլիա անունով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ