User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Հատուկ անունների գրելաձևեր

  1. #46
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայոց լեզվի քերականությունն ասում է, որ բառամիջում «է» հնչյունը լսելիս գրում ենք «ե», բայց արի ու տես, որ կա Արսէն անուն, որի ծնողները բավականին խիստ են և պահանջում են իրենց որդու անունը գրել հենց շշաձև «է»-ով: Դե արի ու Արսէնի ծնողներին ասա, որ կան կանոններ, կա հայոց լեզվի քերականություն և այլ զիզի-բիզի բաներ:
    Է ասե՛նք: Էսօր տղու անունն ա է-ով գրում, վաղը «խնդրելը» «ղնթռէլ» կգրի : Լեզուն սեփական բոստան չի, որ ով ինչ քոլ ուզի՝ ցանի:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հոգին կարող է որոշել, թե դա ինչպես պետք է գրվի, ու էդ մի հոգին կարող է լինել Արսէնի հոր նման մի գողական անձնավորություն ու թքած ունենա ամենահետաքրքիր կանոնի վրա, բացի «հատուկ անունները գրվում են մեծատառով» կանոնից:
    Ինձ համար ինքը անգրագետ է:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (27.10.2009)

  3. #47
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, գոնե ասեք, մի տարբերակով կարող եմ միաժամանակ գրել, ընդունվածը ո՞րն ա, Ջուլյա՞, թե՞ Ջուլիա: Հուսահատվել եմ արդեն:
    Ջուլ ջան (Ջուլ եմ ասում, որ սխալված չլինեմ, էլի), նայած, թե ինչի համար ես գրում: Եթե թելադրություն ես գրում, գրի Ջուլյա, որ դիմացիդ նստած խոշորացույց ակնոցներով ջաղ տիկինը չասի՝ դու Իտալական նահա՞նգը նկատի ունես, թե՞ անձնավորության անունը: Իսկ եթե անձնագրի տվյալներ ես լրացնում, ապա պարտադիր է ճշտել, թե ինչպես է գրված տվյալ անձնավորության անձնագրում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #48
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ էլ նախընտրություն: Անպայման չի, որ դա անգրագիտություն նշանակի:
    Ինչ-որ մեկն էլ կարող ա նախընտրի «եթե»-ից առաջ ստորակետ չդնել: Կամքի ազատությունը լավ բան է, քանի դեռ այն ամբողջ լեզուն *** չի անում (c) :
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.10.2009, 01:37:
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (27.10.2009)

  6. #49
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ջուլիան ավելի գեղեցիկ ա, իմ կարծիքով ու երևի թե ավելի ճիշտ մանավանդ որ հենց (հայերեն չեմ հիշում, փոխառյալ են ասում ինչ են ասում) անուն է:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  7. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկն էլ կարող ա նախընտրի «եթե»-ից առաջ ստորակետ չդնել: Կամքի ազատությունը լավ բան է, քանի դեռ այն ամբողջ լեզուն *** չի անում (c) :
    Հայկ, կրկնում եմ, որքան գիտեմ անունների ընտրության հարցում օրենքով սահմանափակում չկա: Քո բերած օրինակն անտեղի ա: Խոսք չի գնում լեզվի կանոնների վրայով թռնելու մասին, խոսքը գնում ա օրենքով նախատեսված գործողությունների մասին: Ու ի վերջո ես եմ, կուզեմ, աղջկաս անունը Գրափիոն կդնեմ, քեզ ի՞նչ:

    հ.գ. Լեզուն անաղարտ պահելու լավ տարբերակ է նման թեմաներում գրառումները չգռեհկացնելը: Այս անգամ առանց տուգանայինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #51
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է ասե՛նք: Էսօր տղու անունն ա է-ով գրում, վաղը «խնդրելը» «ղնթռէլ» կգրի : Լեզուն սեփական բոստան չի, որ ով ինչ քոլ ուզի՝ ցանի:

    Ինձ համար ինքը անգրագետ է:
    Չէ, Հայկօ ջան, հիմա ի՞նչ, քո մականունը «օ»-ով գրելդ ընդունենք որպես անգրագիտությո՞ւն: Չի լինի, չէ՞: Դու էդպես ես ցանկացել. դա, այսպես ասած, հատուկ անուն է, կամ հատուկ անվանում է, որ ինքդ ես ընտրել, ու ոչ ոք, այդ թվում հայոց լեզվի ամենահետաքրքիր չափսերի հասնող կրծքերի տեր մասնագետներն իրավունք չունեն սխալ համարել:
    Լավ, այսպիսի մի հարց ձևակերպեմ. ինչո՞ւ են անունները համարվում հատուկ: Դե եթե անունների վրա ևս տարածվում են այն նույն կանոնները, որոնք տարածվում են ոչ հատուկ անունների վրա, այդ դեպքում ինչո՞ւ դրանք կոչել հատուկ, միայն մեծատառով ընդգծվելու համա՞ր: Է մեծատառով գրվում են նաև նախադասության առաջին բառերը, էս դեպքում ինչո՞ւ անունները պետք է կոչել հատուկ, իսկ, օրինակ՝ «աղբ» բառը, որ պատիվ է ունեցել տեղավորվել նախադասության սկզբում, չպետք է կոչվի «հատուկ»:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 27.10.2009, 01:40:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (27.10.2009)

  10. #52
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Էրեխեք, իմ պատճառով մի՛ կռվեք:
    Միայն մի հարց մնաց, եթե ես պիտի գրեմ Ջուլյա, մյուսներն էլ պիտի էդպես գրեն չէ՞, Հակառակ դեպքում սխալ կհամարվի չէ՞:

  11. #53
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, իմ պատճառով մի՛ կռվեք:
    Միայն մի հարց մնաց, եթե ես պիտի գրեմ Ջուլյա, մյուսներն էլ պիտի էդպես գրեն չէ՞, Հակառակ դեպքում սխալ կհամարվի չէ՞:
    Ջուլ ջան, նայած, թե դու որտեղ ես գրում, ու էդ անունը որերորդ անգամ ես գրում: Եթե առաջին անգամ ես գրում, ուրեմն պետք է հստակ իմանաս, թե անուն թելադրողն ինչպես է ուզում, որ գրվի այդ բառը, եթե առաջին անգամ չես գրում, ապա պետք է իմանաս, թե կոնկրետ այդ անունը՝ տվյալ անձնավորության անունն ինչպես է գրվում: Իսկ Չուկի ասածի նման, օրինակ՝ թելադրության մեջ, ըստ իս, ավելի ձեռնտու է «Ջուլյա» գրելը, չնայած, եթե «Ջուլիա» էլ գրես, հետո ղալաթ կանեն, թե սխալ կհաշվեն, եթե իհարկե թելադրելիս կոնկրետ այդ հնչյունը չեն նշել՝ ինչպես գրել:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 27.10.2009, 01:48:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #54
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Ափսոս, լավ թեմա էր ժամանակին. մտնում էիր, կարդում, նոր բաներ իմանում: Իսկ հիմա օֆտոպի ու կողմնակի խոսակցությունների պատճառով կարդալդ չի գալիս:
    Հազիվ հասկացա, որ խոսքը «Ջուլիա» կամ «Ջուլյա» գրելու մասին է, ու որ ճիշտ տարբերակը Ջուլյան է: Ռուսի ասած՝ и на том спасибо
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. #55
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս, լավ թեմա էր ժամանակին. մտնում էիր, կարդում, նոր բաներ իմանում: Իսկ հիմա օֆտոպի ու կողմնակի խոսակցությունների պատճառով կարդալդ չի գալիս:
    Հազիվ հասկացա, որ խոսքը «Ջուլիա» կամ «Ջուլյա» գրելու մասին է, ու որ ճիշտ տարբերակը Ջուլյան է: Ռուսի ասած՝ и на том спасибо
    Չէ, Արս ջան, փաստորեն դու ուշադիր չես կարդացել. միանշանակ ճիշտ տարվբերակ չկա, հաստատ: Ո՞վ կարող է Արտուրին ասել, որ իր անունը սխալ անուն է, կամ Արսէնին, կամ Ջուլիային: Ոչ ոք: Մարդու աունը հատուկ է, հատուկ: Այսինքն՝ ծնողն է ընտրում իր զավակի անունը: Անվան գրելաձևի համար կանոններ սահմանել, դա կնշանակի, որ կարելի է նաև կանոններ սահմանել, որ, ասենք՝ երեք կիլոգրամից ծանր քաշով ծնվող երեխաների անունները պետք է չսկսվեն «Ն» տառով, իսկ երեք կիլոգրամից պակաս կշռող երեխաների անունները չպետք է սկսեն «Չ» տառով: Քանի ո՜ր, «Ն» տառով սկսում է «նիհար« բառը, իսկ «Չ» տառով՝ «չաղ» բառը:
    Հ.Գ. Արս, ինչո՞ւ ես մականունդ գրել փոքրատառ «ա»-ով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #56
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուլ ջան, նայած, թե դու որտեղ ես գրում, ու էդ անունը որերորդ անգամ ես գրում: Եթե առաջին անգամ ես գրում, ուրեմն պետք է հստակ իմանաս, թե անուն թելադրողն ինչպես է ուզում, որ գրվի այդ բառը, եթե առաջին անգամ չես գրում, ապա պետք է իմանաս, թե կոնկրետ այդ անունը՝ տվյալ անձնավորության անունն ինչպես է գրվում: Իսկ Չուկի ասածի նման, օրինակ՝ թելադրության մեջ, ըստ իս, ավելի ձեռնտու է «Ջուլյա» գրելը, չնայած, եթե «Ջուլիա» էլ գրես, հետո ղալաթ կանեն, թե սխալ կհաշվեն, եթե իհարկե թելադրելիս կոնկրետ այդ հնչյունը չեն նշել՝ ինչպես գրել:
    Ախր ոչ ոք չի թելադրում: Հարցս ուրիշ է. օրինակ դու ինչպե՞ս պիտի գրես, որ դա գրագետ լինի ու ես ինձ լավ զգամ, որ իմ անունը տեսնելիս անգրագիտությունից չջղայնանամ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  15. #57
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ոչ ոք չի թելադրում: Հարցս ուրիշ է. օրինակ դու ինչպե՞ս պիտի գրես, որ դա գրագետ լինի ու ես ինձ լավ զգամ, որ իմ անունը տեսնելիս անգրագիտությունից չջղայնանամ:
    Ես անտեղի դեմքիս ամենագետ մարդու դեմքի արտահայոտություն չեմ տա և կհարցնեմ՝ հարգելի Ջուլյա (կամ «Ջուլիա». խոսակցականի ժամանակ չի նկատվի՝ «յ» եմ ասել, թե «ի»), ինպե՞ս է գրվում Ձեր անունը: ԴՈւ կպատասխանես, ես էլ կգրեմ այնպես, ինչպես դու կասես:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #58
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ոչ ոք չի թելադրում: Հարցս ուրիշ է. օրինակ դու ինչպե՞ս պիտի գրես, որ դա գրագետ լինի ու ես ինձ լավ զգամ, որ իմ անունը տեսնելիս անգրագիտությունից չջղայնանամ:
    Ուրեմն նորից.

    Հակոբ անվան դասական գրելաձևը «բ»-ով է, հետևաբար դու լսելիս պետք է գրես բ-ով:
    Բայց դա չի նշանակում, որ Սփյուռքից Հայաստան եկած մարդը չի կարող որոշել, որ իր որդու անունը պետք է փ-ով գրի՝ Հակոփ:

    Ցանկացած թղթաբանությունում, պայմանագրեր, և այլն, այդ Հակոփի անունը պետք է գրվի փ-ով: Բայց դասական գրելաձևը բ-ն է, հետևաբար եթե օրինակ թելադրություն ես գրում քննության համար ու կարդացվում է Հակոբ անունը, գրում ես բ-ով, բայց եթե մամուլում գրում ես հոդված Սփյուռքից Հայաստան եկած մարդու Հակոփ որդու մասին, գրում ես փ-ով:

    Ջուլյան իմ իմանալով ընդունված է գրել յ-ով (չեմ պնդում): Եթե դու քո անվան համար ընտրել ես Ջուլյա ձևը, ապա բոլորը պարտավոր են գրել քո ուզած ձևով, հակառակ դեպքում ըստ էության քեզ չեն դիմում:

    Խոսքը չի գնում նրա մասին, որ ցանկալի է, որ ամեն մեկը ինքն ընտրի իր անվան գրելաձևը: Անձամբ իմ կարծիքով ցանկալի է միշտ գրել դասական տարբերակով: ԲԱՅՑ սեփական տարբերակը ընտրելը արգելված չէ, չի հակասում երկրի օրենքներին, լեզվին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.10.2009), Ֆոտոն (27.10.2009)

  18. #59
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Արս ջան, փաստորեն դու ուշադիր չես կարդացել. միանշանակ ճիշտ տարվբերակ չկա, հաստատ: Ո՞վ կարող է Արտուրին ասել, որ իր անունը սխալ անուն է, կամ Արսէնին, կամ Ջուլիային: Ոչ ոք: Մարդու աունը հատուկ է, հատուկ:
    Հատուկ անուններ են նաև տեղանունները, օրինակ։ Ցանկացած լեզվում կան դրանց ընդունված գրելաձևերը։ Անգլերենում ոչ ոք չի գրում Yevropa` Europe–ի փոխարեն։
    Տրամաբանական և համակարգված ձևով լեզուն ներկայացնելու համար կան կաննոներ, որոնք վերաբերում են նաև հատուկ անուններին։ Ընդունված է արևելահայերենում Արսեն, ուրեմն պիտի գրվի Արսեն։ Մնացած ձևերը արևելահայերենում կհամարվեն սխալ։

    Այսինքն՝ ծնողն է ընտրում իր զավակի անունը:
    Իսկ լեզվի պետ. կոմիտեն՝ այդ անվան գրելաձևը։

    Անվան գրելաձևի համար կանոններ սահմանել, դա կնշանակի, որ կարելի է նաև կանոններ սահմանել, որ, ասենք՝ երեք կիլոգրամից ծանր քաշով ծնվող երեխաների անունները պետք է չսկսվեն «Ն» տառով, իսկ երեք կիլոգրամից պակաս կշռող երեխաների անունները չպետք է սկսեն «Չ» տառով: Քանի ո՜ր, «Ն» տառով սկսում է «նիհար« բառը, իսկ «Չ» տառով՝ «չաղ» բառը:
    Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի ու տրամաբանություն չեմ տեսնում

    Հ.Գ. Արս, ինչո՞ւ ես մականունդ գրել փոքրատառ «ա»-ով:
    Որովհետև մականուն է, կեղծանուն, հորինված և պարտադիր չի որ բառ լինի, իմաստ արտահայտի։ Անիմաստ տառերի հավաքածուների վրա կանոնները չեն տարածվում, բայց անուններն իմաստավոր են, չէ՞։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Թեև ինտերնետը հավաստի աղբյուր չէ, այսպես ասենք, բայց ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ, որ.

    Ջուլիա գրելաձևն ըստ Google-ի որոնման ինտերնետում հանդիպում է 23740 անգամ, իսկ Ջուլյա գրելաձևը անհամեմատ ավելի քիչ՝ 619 անգամ: Ու չնայած սրան, եթե մեր Ջուլյան ընտրում է իր անվան Ջուլյա գրելաձևը, ապա նրա անունն ունի այդ գրելաձևը և վերջ: Անկախ նրանից որ այլ մարդ հանդես է գալիս Ջուլիա անունով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (27.10.2009), Ֆոտոն (27.10.2009)

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունների ուղեցույց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2014, 17:01
  2. Անունների ճապոնացուցիչ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 56
    Վերջինը: 17.12.2011, 23:00
  3. Դոմեյն Անունների Գրանցում
    Հեղինակ՝ visitor, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.08.2010, 23:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •