Բարև եմ ցանկանում բոլորին
Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, այն է՝ երբ ընդամենը «միակողմանի զարգացած» «գրագետները» «Ս» պարունակող հայկական ազգանունները օտարատառ գրանցելիս գործածում են միայն մեկ «Տ»…
Ընթերցելիս Մինասյանը ստացվում է «Մինազայան» (Minasyan),
Բաղդասարյանը՝ «Բաղդազարյան» (Baghdasaryan),
Մաթևոսյանը՝ «Մաթևոզյան» (Matevosyan)… և այլն… օրինակները շատ են:
Ինչու՞… չ՞է որ բոլոր լատինատառ լեզուներում երկու ձայնավորի միջև ընկած «s» տառը, որպես կանոն հնչում է «z»: Ինչու՞ են թույլ տալիս օտարերկրացուն աղավաղել մեր ազգանունների հնչողությունը՝ իրենց անգրագետ գրանցումով նրան կանխավ թյուրիմացության մեջ գցելով… Այս աստիճանի է՞լ անգրագիտություն…
Երևի առաջնորդվում են «եթե հայերենում մեկ «Ս» է - ապա օտար լեզվում էլ պետք է մեկ հատ լինի» տխմար և թերուս սկզբունքով, մոռանալով, որ լատինատառ կրկնակի s-ը՝ (…ss…) ապահովում է երկու ձայնավորների միջև մաքուր «Տ» հնչեցնելը:
Էջանիշներ