User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Հատուկ անունների գրելաձևեր

  1. #16
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Բարև եմ ցանկանում բոլորին

    Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, այն է՝ երբ ընդամենը «միակողմանի զարգացած» «գրագետները» «Ս» պարունակող հայկական ազգանունները օտարատառ գրանցելիս գործածում են միայն մեկ «Տ»…

    Ընթերցելիս Մինասյանը ստացվում է «Մինազայան» (Minasyan),
    Բաղդասարյանը՝ «Բաղդազարյան» (Baghdasaryan),
    Մաթևոսյանը՝ «Մաթևոզյան» (Matevosyan)… և այլն… օրինակները շատ են:

    Ինչու՞… չ՞է որ բոլոր լատինատառ լեզուներում երկու ձայնավորի միջև ընկած «s» տառը, որպես կանոն հնչում է «z»: Ինչու՞ են թույլ տալիս օտարերկրացուն աղավաղել մեր ազգանունների հնչողությունը՝ իրենց անգրագետ գրանցումով նրան կանխավ թյուրիմացության մեջ գցելով… Այս աստիճանի է՞լ անգրագիտություն…

    Երևի առաջնորդվում են «եթե հայերենում մեկ «Ս» է - ապա օտար լեզվում էլ պետք է մեկ հատ լինի» տխմար և թերուս սկզբունքով, մոռանալով, որ լատինատառ կրկնակի s-ը՝ (…ss…) ապահովում է երկու ձայնավորների միջև մաքուր «Տ» հնչեցնելը:

    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  2. #17
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Հմ… Ճիշտն ասած էդքան էլ ուշադրություն չէի դարձրել ու գերմաներեն իմ ազգանունըմիշտ մեկ «s»-ով էի գրում, բայց կարծես թե արժե երկուսով գրել, որ չաղավաղեն…Համենայն դեպս մի հատ կճշտեմ էս հարցը գերմաներենի մասնագետի հետ:
    Դե բայց անգլերենում հենց «ս» ա կարդացվում մի «s»-ն…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #18
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    …Դե բայց անգլերենում հենց «ս» ա կարդացվում մի «s»-ն…
    Ոչ բոլոր դեպքերում: Երբեմն կարդացվում է «շ», երբեմն նույնիսկ «ժ» է հնչում… օրինակ՝ pleasure…
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Նա՛ր ջան, հենց թեկուզ քո նիկը շատերը կարդում են «Արիսոլ», բայց իրականում պետք է կարդացվի «Արիզոլ»

  5. #20
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Սրա պատճառը ես համարում եմ մեր ազգային ինքնատիպությունը:Ըստ ինձ, դրանք երկուսն են:
    1.Նախ մենք բավականին անտարբեր ենք այն իրողությանը, որ մեր անունները շատ հաճախ են վերափոխվում:Չգիտմ ինչից է, որ մեր անունները շատ ճկուն են ու ձևափոխվող:Եթե մարդը Հայաստանում Ջիվան է, ապա Ռուսաստանում կարող է դառնալ Իվան, ԱՄՆ-ում Ջոն…Դա մեզ համր շատ նորմալ է ու նույնիսկ անհրաժեշտ:
    2.Սա ավելի տարածված անընդունելի փաստը: Մեղքը այն մարդկանցն է, որոնք, չգիտես ինչ օրինաչափությունից ելնելով , լիազորված են լրացնելու ծծնդականները:Ու եթե շարունակվի այս աշխատանքի համար թեկնածուներ ընտրել ոչ թե համապատասխան գրագիտության, այլ լավ ծանոթի միջամտության, մենք դեռ նրանց շատ ենք հիշելու:
    Հա, մի անեկդոտ հիշեցի.
    -Ձեր անունն ի՞նչ է:
    -Վաաաաաարդան:
    -Կակազում ե՞ս:
    Չէ, հայրս էր կակազում, բայ որ ԶԱԳՍ-ի աշխատողին գտել եմ…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  6. #21
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա պատճառը ես համարում եմ մեր ազգային ինքնատիպությունը:Ըստ ինձ, դրանք երկուսն են:
    1.Նախ մենք բավականին անտարբեր ենք այն իրողությանը, որ մեր անունները շատ հաճախ են վերափոխվում:Չգիտմ ինչից է, որ մեր անունները շատ ճկուն են ու ձևափոխվող:Եթե մարդը Հայաստանում Ջիվան է, ապա Ռուսաստանում կարող է դառնալ Իվան, ԱՄՆ-ում Ջոն…Դա մեզ համր շատ նորմալ է ու նույնիսկ անհրաժեշտ:
    Ես, օրինակ, երկար տարիներ է ինչ աշխատում եմ օտարերկրացիների հետ և խուսափելով անունիս (Մկրտիչ) «կոտրատումից» և սխալ արտասանությունից, ոչ պաշտոնական խնդրում եմ ինձ կոչել Mike: Իսկ երբ ապրում էի Ֆրանսիայում, ֆրանսիացիները, երբ բացատրում էի թե անունս ինչ է նշանակում, թույլտվություն էին խնդրում ինձ անվանել Jean՝ Jean Baptist-ից կրճատված; Չեմ կարծում, որ այդտեղ որևէ վատ բան կա. ընդհակառակը՝ անունս եմ պաշտպանում օտարաշուրթ աղավաղումից, մանավանդ որ՝ չես կարող օտրերկրացուն ստիպել քո անունը ճիշտ արտասանի, երբ նրա այբուբենում, հիմնականում կան ընդամենը 28 հնչյուն…
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    2.Սա ավելի տարածված անընդունելի փաստը: Մեղքը այն մարդկանցն է, որոնք, չգիտես ինչ օրինաչափությունից ելնելով , լիազորված են լրացնելու ծծնդականները:
    Վ՛այ… ես դրանց…
    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եթե շարունակվի այս աշխատանքի համար թեկնածուներ ընտրել ոչ թե համապատասխան գրագիտության, այլ լավ ծանոթի միջամտության, մենք դեռ նրանց շատ ենք հիշելու:
    …Ողբամ զքեզ, հայոց անվանաշարք…
    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  7. #22
    ԱՐԵՎԱՇՈՂ Highordy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Մի բան էլ հիշեցի.

    Մի քանի տարի առաջ ճանաչում էի մեկին, որը ապրում էր Լիտվայում և շատ հպարտ էր, որ այնտեղ նա գրվում է Վարդանաս Մանուկյանաս:

    "ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
    Վերջում էլի Նա Է լինելու…
    Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…

  8. #23
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Բարև եմ ցանկանում բոլորին
    Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի երևույթի վրա, այն է՝ երբ ընդամենը «միակողմանի զարգացած» «գրագետները» «Ս» պարունակող հայկական ազգանունները օտարատառ գրանցելիս գործածում են միայն մեկ «Տ»…
    Ընթերցելիս Մինասյանը ստացվում է «Մինազայան» (Minasyan),
    Բաղդասարյանը՝ «Բաղդազարյան» (Baghdasaryan),
    Մաթևոսյանը՝ «Մաթևոզյան» (Matevosyan)… և այլն… օրինակները շատ են:
    Ինչու՞… չ՞է որ բոլոր լատինատառ լեզուներում երկու ձայնավորի միջև ընկած «s» տառը, որպես կանոն հնչում է «z»: Ինչու՞ են թույլ տալիս օտարերկրացուն աղավաղել մեր ազգանունների հնչողությունը՝ իրենց անգրագետ գրանցումով նրան կանխավ թյուրիմացության մեջ գցելով… Այս աստիճանի է՞լ անգրագիտություն…
    Երևի առաջնորդվում են «եթե հայերենում մեկ «Ս» է - ապա օտար լեզվում էլ պետք է մեկ հատ լինի» տխմար և թերուս սկզբունքով, մոռանալով, որ լատինատառ կրկնակի s-ը՝ (…ss…) ապահովում է երկու ձայնավորների միջև մաքուր «Տ» հնչեցնելը:
    Եթէ շարունակենք աշխարհին նայել անգլո-սաքսոնների ակնոցներով, ապա ճիշտ էք: Բայց նրանցից (անգլոսաքս.) առաջ, կային Եւրոպա, եւրոպական լեզուներ եւ լատինական այբուբեն: Այժմ էլ կան բազում եւրոպական ապրող լեզուներ, որտեղ հայկական անունները այսպիսի աղաւաղումի չեն ենթարկւում (պէտք է խոստովանել, որ ի տարբերութիւն շատ եւրոպական լեզուների, անգլերէնում այս խնդիրը աւելի ակնյայտ է): Ամէնայնդէպս, նրանք պիտի չի կարենան հայկեան անունները հայավարի հնչել, այլապէս՝ հայ պէտք է լինէին, որպէսզի կարենան մեր արտասանածի նման արտասանել: Իսկ ինչպէս կարող եք վստահեցնել, որ երկու ss օգտագործելուց ետքը նրանք «Մինասեան» Minassian անունը .«Մայնըսյըն» ձեւով պիտի չի արտասանեն:
    Կան հայեր, որոնք ծնունդով սփիւռքից են: Նրանց բնակած երկրի անցագրերում, ազգանունները աղաւաղուած արձանագրուել է, բայց երբ գալիս են եւ հաստատւում. Ազատ եւ Անկախ Հայաստանում, հայրենի պաշտօնեաները փոխանակ վերստին հայացնելու (հայերէն տառերով), օտար լեզուներից (արաբերէն, անգլերէն եւայլն) տառադարձում են հայ մարդու ազգանունը, ստացուածը լինում է կրկնակի աղաւաղուած անուն, այն էլ հայրենի հողի վրայ եւ Մեսրոպեան տառերով: Հայի ճակատագիր...
    Անձնապէս ես շատ տառապում եմ բնակած երկրումս, անուն ազգանունս ճիշտ արձանագրել տալու համար, որովհետեւ պաշտօնեաները յաճախ, առաջին անգամն է, որ լսում են նման հայկական անուններ:
    Ոչինչ, լաւ կը լինի...լաւատես լինենք:

  9. #24
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Միայն պոռնիկն է, որ աշխատում է հաճոյանալ բոլորին: Պոռնիկին կարելի է հասկանալ՝ նա փող է աշխատում...

    Հետաքրքիր է, կա՞ արդյոք ֆրանսիացի, որ մտածում է, թե իր անունը հայերեն, ռուսերեն, անգլերեն ևն ինչպես է հնչում:

    Հարյուրից հարյուր կարելի է ասել՝ ո՛չ, չկա: Որովհետև ֆրանսիացին ինքն իրեն համարում է ինքնաբավ և թքած ունի ինչ-որ հայի կամ ռուսի վրա:

    Իսկ ստրկամիտ հայը զայրանում է, նույնիսկ՝ տառապում, թե խեղճ ու կրակ անգլիացին Ծովինար ինչպե՞ս պետք է ասի և, ի սեր անգլիացու, մարդասիրական նկատառումներով, իր զավակի անունը դնում է Մարինա կամ թուրքական Դենիզա(դենիզ՝ ծով) անունը, որպեսզի խեղճերը կարողանան մեր անունը... հայավարի արտասանել:

  10. #25
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    SAS եթե անունդ Սասուն է, ապա ասեմ, որ իմն էլ է այդպես: Անունս լատինատառ գրում եմ ֆրանսիական ուղղագրությամբ Sassoun, որովհետև այնտեղ եմ եղել փոքր ժամանակ:
    Ինչ վերաբերում է, թե ինչպե՞ս են արտասանում Ծովինար անունը այլազգիները, ասեմ, որ քրոջս անունը Ծովինար է և ինքը խնդիրներ ունեցել է, բայց ինչպես նշեցիր, թքած ուներ արտասանության խնդիր ունեցողի վրա:
    թե խեղճ ու կրակ անգլիացին Ծովինար ինչպե՞ս պետք է ասի և, ի սեր անգլիացու, մարդասիրական նկատառումներով, իր զավակի անունը դնում է Մարինա կամ թուրքական Դենիզա(դենիզ՝ ծով) անունը, որպեսզի խեղճերը կարողանան մեր անունը... հայավարի արտասանել:
    Սա ես առաջին անգամ եմ լսում, բայց օրինակ ազգականներիցս մեկը ամուսնացավ մի աղջկա հետ, որի անունն է Դենիզ (Denise - ֆրանսիական անուն է), և հիմա նա իրեն անվանում է Ծովիկ, քանի որ Denis թուրքերեն նշանակում է ծով: Այս դեպքում ֆրանսիական անունը ձևափոխվեց դարձավ հայկական՝ Ծովիկ:

  11. #26
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հատուկ Անունների Օտարատառ Գրառման Հարցեր

    Քաղաքացի, անունս Սասուն չէ և ոչ էլ՝ Ցասում( հավանաբար Սասունը ծագել է ցասում-ից):Իմ անունը լսելիս՝ հայերը ա՜խ են քաշում ու թուրքի մորը հիշում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.10.2009, 02:32:

  12. #27
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Հետևյալ անձնանունները գրվում են էսպես,
    Ասյա, Ջուլյա
    սխալը չեմ գրում, որ չտպավորվի:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  13. #28
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետևյալ անձնանունները գրվում են էսպես,
    Ասյա, Ջուլյա
    սխալը չեմ գրում, որ չտպավորվի:
    Ջուլյան ունի նաև էն ձևը, որը չես գրել, որ չտպավորվի

    Այդ անունը երկու ձևով էլ ճիշտ է համարվում, քանի որ ի տարբերություն Ասյայի կամ Սոֆյայի՝ նույնանուն աշխարհամաս կամ մայրաքաղաք չկա:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (26.10.2009), Kuk (26.10.2009)

  15. #29
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուլյան ունի նաև էն ձևը, որը չես գրել, որ չտպավորվի

    Այդ անունը երկու ձևով էլ ճիշտ է համարվում, քանի որ ի տարբերություն Ասյայի կամ Սոֆյայի՝ նույնանուն աշխարհամաս կամ մայրաքաղաք չկա:

    Ճիշտ ա, Ջուլյան նաև Ջուլիա է գրվում, դա էլ սխալ չի, նման աշխարհամաս կամ մայրցամաք էլ չկա, բայց կա նահանգ, եթե չեմ սխալվում՝ Իտալիայում
    Վերջին խմբագրող՝ Kuk: 26.10.2009, 17:17:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (26.10.2009)

  17. #30
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ակումբցիների գրառումներում հաճախակի հանդիպող լեզվական սխալներ

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջուլյան ունի նաև էն ձևը, որը չես գրել, որ չտպավորվի

    Այդ անունը երկու ձևով էլ ճիշտ է համարվում, քանի որ ի տարբերություն Ասյայի կամ Սոֆյայի՝ նույնանուն աշխարհամաս կամ մայրաքաղաք չկա:
    Նշե՛ք աղբյուրը, ինձ դպրոցում էդպես չեն սովորեցրել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունների ուղեցույց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 10
    Վերջինը: 09.06.2014, 17:01
  2. Անունների ճապոնացուցիչ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 56
    Վերջինը: 17.12.2011, 23:00
  3. Դոմեյն Անունների Գրանցում
    Հեղինակ՝ visitor, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.08.2010, 23:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •