User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հարսը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարսը...

    Հարսը...

    Արմինեն շատ էր սիրում Ազնիվին: Չնայած իրար հետ մի ամիս էին ապրել, բայց խոր հարգանք ու ակնածանք ուներ Ազնիվի հանդեպ: Նոր էին ամուսնացել Արմինեն ու Աղասին, երբ առաջին անգամ հարսը գյուղ գնաց, գյուղում խլրտուն ընկավ: էստեղ էնտեղ սկսեցին շշնջալ, թե Գառնիկենք "շալվարավոր հարս " են բերել:

    Ազնիվը նախ զայրացավ իր տղի վրա, ապա գցեց-բռնեց ու հարսին ասաց.
    - Հա՛րս ջան, էն սպիտակ շալվարդ հագի՛:
    Արմինեն զարմացավ, բայց կատարեց սկեսրոջ պահանջը: Ազնիվը կանչեց տղին ու հանձնարարեց.
    -Հարսին վեր առ, ու գնացեք լիճ ման գալու: Մինչև իրիկուն տուն չգաք, մինչև ես տները մաքրեմ, ճաշ սարքեմ:
    - Մամ, բայց ես մնամ քեզ օգնեմ, հետո էլ ման կգանք,- փորձեց ընդդիմանալ հարսը:
    - Գործիդ մնա, ամա՜ն,- խոսքը կտրեց Ազնիվը,- ես իմ անելիքը լավ գիտեմ, դեռ կհասցնես գործ անել, գնացե՜ք:
    Աղասին աչքով արեց մորը ու Արմինեի թևն ընկած դուրս եկան: Ելան, էդպես թևանցուկ ողջ գյուղը կտրեցին, հասան լիճ, ման եկան ուզածի չափ ու երեկյան նոր տուն եկան: Տուն մտնելիս լսեցին Ազնիվի խոսքերը.
    - Հողեմ ձեր հետամնաց գլուխը:
    Նայեցին իրար, ժպտացին ու հասկացան:

    Հետո Աղասին ու Արմինեն տեղափոխվեցին երևան:
    Ու մի օր ամուսնուց թաքուն Արմինեն, որոշեց ու խաբար արեց, որ Ազնիվը գա Երևան, որ տանի սկեսրոջ ատամները սարքել տա:

    Ու Ազնիվը եկավ: Վայրի տատրակի նման երկչոտ Ազնիվը, որ կյանքում քաղաք չէր եկել, զարմանում էր ամեն քայլափոխի: Հարսը որ հետը չլիներ, ամոթից կշվարեր ու կմնար փողոցում կանգնած: Անսովոր էր էդքան շալվարավոր աղջիկներ ու կանանց տեսնելը, ու Ազնիվն ակամայից իր առանց էն էլ երկար շրջազգեստի փեշերն էր ներքև քաշել-ուղղել...

    Հենց առաջին օրը գնացին ատամնաբույժի մոտ, ապա գնացին խանութներով ման եկան, հարսը մի քանի ձեռք շոր ու մի գեղեցիկ գլխաշոր առավ սկեսրոջ համար: Ու սկսեցին զվարճանքները:

    Առավոտյան ելան, հագնվեցին, հարսը սկեսրոջը գեղեցկացրեց` շրթներկ քսեց, այտերը թեթև շիկնացրեց ու հայելին դեմ արեց.
    - Քա՜, քոռանա՜մ ես, էս ի՞նչ ես էրել, ա՛յ հարս, Գառնիկը տեսնի` կխելռի՜...
    - Չի՛ տեսնի, մա ջան, էսօր աղջիկներով պիտի գնանք կինո, պիտի սիրուն լինես, որ քո համար փեսացու ենք ման գալու, ատամներդ էլ սարքենք, էլ էն բիձու կողքին ինչ գործ ունես,- սկսեց հոգու հետ խաղալ Արմինեն:
    - Քա՜, էս ի՞նչ ասիր, հարս ջան.....
    Ու գնացին: Գնացին կինո ապա գնացին սրճարան, սպասեցին մինչև փոքրիկ Գառնիկի դասերը վերջանան, ու վերցնեն էրեխին, տուն գնան:

    Ազնիվին թվում էր, թե քաղաքի բոլոր տղամարդիկ իրեն են նայում, ու դրանից ավելի էր շիկնում երեսը: Ու ինչքան ավելի էր շիկնում, էնքան գլխաշորով ավելի էր փակում երեսը...

    Տուն հասան երեկոյան, Աղասին արդեն գործից եկել էր տուն, տեսավ մորն ու ժպտաց.
    - Մա ջան էս հարսդ էս ի՞նչ ձևի է քեզ սիրունացրել:
    - Քա սո՜ւս, Աղասի՛մ ջան, մեր գեղեն թե ինձի տեսնող էղած լինի խաղք ու խայտառակ կլինեմ գյուղում:
    - Բա լա՞վ էր, որ ինձ շալվարով ման տվիր գյուղում, մուռս եմ հանում,- ծիծաղեց Արմինեն, ու երեքով համերաշխ ծիծաղեցին:

    Մի շաբաթ հազիվ պահեցին Ազնիվին: Չմնաց, մի օր էլավ, թե վերջ գնում եմ տուն... էն հալիվորիս մենակ եմ թողել, եկել էստեղ կաֆեներում ֆռֆռում եմ, բա էղա՞վ....
    Տեսան չեն կարողանում համոզեն, ճամփեցին գյուղ: Հարսը սկեսրոջ սիրած ջեմով կոնֆետներից առավ մի լիքը պայուսակ, սկեսրարի համար մի շալվար ու մի վերնաշապիկ, էրեխեքին էլ նվերներ, ու էդպես բեռով, բարձով ճամփու դրեց սկեսրոջը:

    Աղասու հետ ավտոկայարանից տուն էկան, ու քնելուց առաջ Աղասին պինդ համբուրեց կնոջ ճակատը ու լուռ շնորհակալ էղամվ, որ իր մերը Արմինեի մերն էլ է, որ Արմինեն իր մոր աղջիկ է, ու մոր պանծալի հարսը....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (02.03.2011), CactuSoul (02.03.2011), einnA (01.03.2011), Farfalla (01.03.2011), Gayl (01.03.2011), impression (01.03.2011), Kita (01.03.2011), Lianik (02.03.2011), lili-4 (01.03.2011), Lusinamara (01.03.2011), Mark Pauler (01.03.2011), murmushka (01.03.2011), Nare-M (01.03.2011), RADIOmanyachka (01.03.2011), Smokie (01.03.2011), Tig (01.03.2011), Valentina (01.03.2011), Արևհատիկ (01.03.2011), Ինչուիկ (01.03.2011), ԿԳԴ (01.03.2011), Նաիրուհի (01.03.2011), Ջուզեպե Բալզամո (01.03.2011), Ռուֆուս (01.03.2011), Սլիմ (01.03.2011), Փոքրիկ (01.03.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ համով ու բարի հատված էր

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.03.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Լավն էր, համով ու սիրուն
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.03.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, ջերմություն կար , հարազատ ջերմություն
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.03.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.03.2011)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ հարս էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (01.03.2011), Նաիրուհի (01.03.2011)

  13. #7
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեհարազատ են պատմվածքներդ:
    Նման պատմություններ ծնողներիցս եմ լսել:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (01.03.2011), My World My Space (01.03.2011)

  15. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեշտ կարդացվող ա: Մի քիչ ֆանտաստիկ ժանրից էր, բայց լավ ա, որ էսպիսի հարս- սկեսուրներ կան:



    ...գրառումս չքննարկեք:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (01.03.2011), murmushka (02.03.2011), My World My Space (01.03.2011)

  17. #9
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ ու բարի պատմվածք էր: Կերպարներն էլ էին լավը: Իհարկե հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ, բայց ինչ արած հենց դրանով էլ շոյող է պատմվածքը:
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (01.03.2011), My World My Space (01.03.2011)

  19. #10
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն ա… լավ գաթա ա…
    Ու հեչ էլ ֆանտաստիկա չի…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (01.03.2011)

  21. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմվածքի հենց առաջին տողում տրված է պատասխանը, թե ինչու՞ Ազնիվի ու հարսի հարաբերություններն այդքան լավ դասավորվեցին.

    իրար հետ մի ամիս էին ապրել
    Սովորական պատմություն է, միայն Վորլդի տաղանդի կնիքն է այն դարձնում անսովոր:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (02.03.2011), My World My Space (01.03.2011), RADIOmanyachka (01.03.2011), StrangeLittleGirl (02.03.2011), Նաիրուհի (01.03.2011)

  23. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը

    Սովորական պատմություն է, միայն Վորլդի տաղանդի կնիքն է այն դարձնում անսովոր:

    Ես սովորում եմ կարդալ, որ հետո կյանքը վեպ դարձնեմ....

    Եթե ուշադիր նայես, ապա կտեսնես, որ ասվածի խորքերում ին-որ տեղ միշտ կա չասվածն իր բազմակետերով.....
    © MWMS
    ի դեպ գիրքս դրա համար էլ "բազմակետեր" էր կոչվում.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (01.03.2011), Արևածագ (01.03.2011)

  25. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ հարս էր:
    Ես կասեի համ էլ էս ինչ լավ սկեսուր էր
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (01.03.2011), My World My Space (02.03.2011), Nare-M (01.03.2011), Smokie (10.03.2011), StrangeLittleGirl (02.03.2011), Արևածագ (02.03.2011), Նաիրուհի (01.03.2011), Սլիմ (02.03.2011)

  27. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ հարս էր:
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կասեի համ էլ էս ինչ լավ սկեսուր էր
    Իրար արժանի հարս ու սկեսուր են....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ինչուիկ (02.03.2011), Սլիմ (02.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •