Jarre (08.04.2011)
Ցավոք (էս բառի մեջ տեխնո-հաուզ և նմանատիպ երաժշտական այլ ոճերի հանդեպ դիսկրիմինացիա չկա ) էլեկտրոնային երաժշտություն ասելիս մարդիկ այսօր ավելի շատ պատկերացնում են փակագծերի մեջ նշածս ոճերը։
Սակայն էլեկտրոնային երաժշտությունը բավական լուրջ և աշխատատար գործ է։ Այդքան ձայներ ստեղծելը և հետո դրանք իրար հետ մեկտեղ հավաքելը և ազդեցիկ մեղեդիի վերածելը իսկապես հեշտ չէ և պահանջում է մեծ տաղանդ։
Չնայած էլեկտրոնային երաժշտության հանդեպ շրջապատում գոյություն ունեցող բացասական կարծիքներին (մի նեղացեք, բայց իմ համար ձեր այդ կարծիքները սուբեկտիվ են, ճիշտ ինչպես իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ ձեզ համար) ես կարծում եմ և հույս եմ փայփայում, որ այն անմահանալու է, ճիշտ ինչպես անմահացել են որոշ դասականներ՝ հատկապես նրանք ովքեր համարվում են նորարարներ, ինչպես Բախը հարմոնիայի բնագավառում, Լիսթը՝ «սիմֆոնիկ պոեմ» ոճի հիմնադիր հանդիսանալով, Մոցարտը, ով իր երաժշտությամբ հող նախապատրաստեց Բեթհովենի և 19-րդ դարի «ռոմանտիկ» կոչված երաժշտական ոճում ստեղծագործողների համար։ Անկախ մեր կարծիքներից, փաստն այն է, որ էլեկտրոնային երաժշտությունը դարձել է կայուն ոճ և երբեմն որոշ կատարողների և կոմպոզիտորների համար պահանջում է բավական դժվար և խիզախ լուծումներ։
Այժմ ձեմ եմ ներկայացնում ֆրանսիական Space Art խմբին։ Մի փոքր շեղվելով թեմայից ասեմ, որ այսօր գոյություն ունեցող էլեկտրոնային երաժշտությունը իր բոլոր ոճերով և ուղղություններով պարտական է հիմնականում գերմանացիներին և ֆրանսիացիներին, քանի որ հենց այս պետություններում են կազմավորվել և զարգացել էլեկտրոնային երաժշտության իսկապես դասական համարվող խմբերն ու անհատ կատարողները։
Space Art խումբը գործել է ընդամենը 5 տարիների ընթացքում (1977-1981) և թողարկել ընդամենը 3 ամբողջական ալբոմ։ Խումբը կազմավորել են Դոմինքի Պերյերը (ստեղնաշար) և Ռուջեր Ռիցիտելին (հարվածային գործիքներ)։
Խմբի երաժշտությունը օնլայն կարող եք լսել իրենց նորաբաց կայքում http://spaceart.fr/ Խոսք եմ տալիս հետաքրքիր գործեր կգտնեք
Մինչև այսօր խմբի անդամները ակտիվորեն համագործակցել են ամենատարբեր խմբերի, երգիչների և երաժիշտների հետ։
Իսկ 2011 թ.-ի փետրվարի 15-ին Դոմինիք Պերյերը երկար դադարից հետո վերադարձավ իր ակունքներին և «հարություն» տալով Space Art խումբը թողարկեց այսքան տարիների ընթացքում առաջին single-ը՝ «Serenade»-ը։
Շատ եմ սիրում Chemichal Brothers(ունեմ բոլոր ալբոմները) ու Moby, նրանց ովքեր նոր են ուզում ծանոթանալ էլեկտրոնային երաժշտությանը հենց էս խմբերը խորհուրդ կտայի սկզբի համար, հա մեկել վերոնշյալ Kraftwerk -ին հատկապես Trans Europa Express ալբոմը կամ Autobhan-ը ընտիր ալբոմներ են, թվարկվածներից բոլորին կարող էք գտնել(ու ձրի քաշել) այստեղից
Jarre (28.06.2011)
Arpine (12.12.2011), Moonwalker (18.12.2011), Գանգրահեր (16.02.2012), Հարդ (11.12.2011), Շինարար (11.12.2011)
Աթեիստ (18.10.2012)
Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:
Varzor (23.10.2012)
Նետ, գուցե դու նկատի ես ունեցել, որ սինթեզատորները պետք չէ ասոսացնել որևէ ոճի հետ։
Գուցե հնարավոր է տրամաբանել, որ եթե ցանկացած ոճի ստեղծագործության մեջ մտցնում են որևէ էլեկտրոնային երաժշտական գործիք, ուրեմն դա նշանակում է, որ այդ ստեղծագործության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտության տարր։ Բայց ես անձամբ այդ կարծիքի հետ համաձայն չեմ։ Բացատրեմ։
Կլաուս Շուլց, Ժան Միշել Ժառ, Kraftwerk, Tangerine Dream-ը թեև երբեմն գործածում են սիմֆոնիկի նվագախմբեր, բնական, հարվածային և այլ գործիքներ, բայց նրանց նպատակն է ստեղծել երաժշտություն ՀԱՏՈՒԿ էլեկտրոնային երաժշտական գործիքների համար։ Օգտագործում են այդ գործիքների իրենց հասանելի ԲՈԼՈՐ հնարավորությունները։ Մշակում են նոր մոտեցումներ։ Այսինքն գլխավոր շեշտը դրվում է այդ գործիքների և նրանց հնարավորությունների վրա։ Նրանք չեն դիտում այդ գործիքները որպես ենթա գործիքներ, որոնք կարող են օգնել։ Այդ գործիքները առաջնային նշանակություն ունեն։ Երաժշտությունը ստեղծվում է նրանց հաշվարկով։ Ես էլեկտրոնային ասելով դա նկատի ունեմ։ Էս տեսանկյունից սա լրիվ առանձին ոճ ա, որը ըստ որոշ հետազոտումների, օրինակ Բրիտանիկա հանրագիտարանի, որպես առանձին ոճ հաստատվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։
Բայց դասականի կամ ռաբիզի ժամանակ սինթեզ գործածելը չի նշանակում, որ այդ երաժշտության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտություն։
Մարդիկ D-50-ով հավեսին օրիենտալ ձայներ են ստանում ու մեծ հաջողությամբ գործածում են ռաբիզի մեջ։ R-70-ի 6 ու 8-երով ապահովում են ռիթմերը։ Բայց իմ սուբեկտիվ ընկալմամբ էլեկտրոնային գործիք օգտագործելու փաստը ինքնին չի նշանակում որ կա էլեկտրոնայինի տարր, կամ որ դա «էլեկտրոնային ռաբիզ» է կամ էլ «էլեկտրոնային դասական»։
Որպես պատկերավոր օրինակ կարող եմ բերել այս վիդեոները իմ հին գրառումներից մեկից։ Եթե ժամանակ ունենաս լսիր։ Կարծում եմ կհավանես համ էլ ավելի պարզ կհասկանաս ասածս։
Նետ ջան, էլէկտրոնային երաժշտությունը դա հիմնականում էլէկտրոնային հնչյունների ամբողջություն է որտեղ հենց էլեկտրոնային հնչյուններն են թելադրում երաժշտության մեղեդին: Իսկ մեղեդին թելադրում է էլէկտրոնային երաժշտության ոճը՝ ասենք հաուս, չիլաութ, տրանս և այլն... Էլ. երաժշտությունը կարող է պարունակել մարդկային ձայներ կամ նույնիսկ խոսքեր, բայց վերջիններս ընդհամենը երանգ են հաղորդում մեղեդուն և հիմնական թելադրող մաս չեն կազմում: Այդ իսկ տրամաբանությամբ հազիվ թե կարելի է սինթեզատորով կատարված բլյուզը կամ ռաբիզը կոչել էլեկտրոնային: Մի հատ էլեկտրոնային երաշտություն քեզ նվեր՝ Claes Rosen
Si vis pacem, para bellum
Jarre (30.06.2013), stepanyanarg (19.02.2014)
2015-ին էլեկտրոնային «դասական» երաժշտության ներկայացուցիչներից մեկը ՝ Nicolas Jaar-ը ներկայացրեց իր ստեղծած ալտերնատիվ սաունդթրեկը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար։ Փարաջանովի ինստուտի բողոքի հիման վրա չեղարկվեց Նիկոլասի համերգը կինոթատրոնում, որտեղ պետք է ցուցադրվեր ֆիլմը Նիկոլասի երաժշտության ուղակցությամբ։ Սակայն նա թողարկեց Pomegranates ալբոմը, որը հասանելի է Յութուբում, iMusic-ում և այլ օնլայն ռեսուրսներում։ Լսեք, հետաքրքիր է....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ