User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Էլեկտրոնային երաժշտություն

  1. #31
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  2. #32
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    10.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա լսել Կոմիտաս էլեկտրոնային մեկնաբանությամբ։ Մանրամասները այստեղ

    Հրաաաաշք~~~~ մարմինս պշաքաղվեց.

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.04.2011)

  4. #33
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավոք (էս բառի մեջ տեխնո-հաուզ և նմանատիպ երաժշտական այլ ոճերի հանդեպ դիսկրիմինացիա չկա ) էլեկտրոնային երաժշտություն ասելիս մարդիկ այսօր ավելի շատ պատկերացնում են փակագծերի մեջ նշածս ոճերը։

    Սակայն էլեկտրոնային երաժշտությունը բավական լուրջ և աշխատատար գործ է։ Այդքան ձայներ ստեղծելը և հետո դրանք իրար հետ մեկտեղ հավաքելը և ազդեցիկ մեղեդիի վերածելը իսկապես հեշտ չէ և պահանջում է մեծ տաղանդ։

    Չնայած էլեկտրոնային երաժշտության հանդեպ շրջապատում գոյություն ունեցող բացասական կարծիքներին (մի նեղացեք, բայց իմ համար ձեր այդ կարծիքները սուբեկտիվ են, ճիշտ ինչպես իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ ձեզ համար) ես կարծում եմ և հույս եմ փայփայում, որ այն անմահանալու է, ճիշտ ինչպես անմահացել են որոշ դասականներ՝ հատկապես նրանք ովքեր համարվում են նորարարներ, ինչպես Բախը հարմոնիայի բնագավառում, Լիսթը՝ «սիմֆոնիկ պոեմ» ոճի հիմնադիր հանդիսանալով, Մոցարտը, ով իր երաժշտությամբ հող նախապատրաստեց Բեթհովենի և 19-րդ դարի «ռոմանտիկ» կոչված երաժշտական ոճում ստեղծագործողների համար։ Անկախ մեր կարծիքներից, փաստն այն է, որ էլեկտրոնային երաժշտությունը դարձել է կայուն ոճ և երբեմն որոշ կատարողների և կոմպոզիտորների համար պահանջում է բավական դժվար և խիզախ լուծումներ։

    Այժմ ձեմ եմ ներկայացնում ֆրանսիական Space Art խմբին։ Մի փոքր շեղվելով թեմայից ասեմ, որ այսօր գոյություն ունեցող էլեկտրոնային երաժշտությունը իր բոլոր ոճերով և ուղղություններով պարտական է հիմնականում գերմանացիներին և ֆրանսիացիներին, քանի որ հենց այս պետություններում են կազմավորվել և զարգացել էլեկտրոնային երաժշտության իսկապես դասական համարվող խմբերն ու անհատ կատարողները։

    Space Art խումբը գործել է ընդամենը 5 տարիների ընթացքում (1977-1981) և թողարկել ընդամենը 3 ամբողջական ալբոմ։ Խումբը կազմավորել են Դոմինքի Պերյերը (ստեղնաշար) և Ռուջեր Ռիցիտելին (հարվածային գործիքներ)։

    Խմբի երաժշտությունը օնլայն կարող եք լսել իրենց նորաբաց կայքում http://spaceart.fr/ Խոսք եմ տալիս հետաքրքիր գործեր կգտնեք

    Մինչև այսօր խմբի անդամները ակտիվորեն համագործակցել են ամենատարբեր խմբերի, երգիչների և երաժիշտների հետ։

    Իսկ 2011 թ.-ի փետրվարի 15-ին Դոմինիք Պերյերը երկար դադարից հետո վերադարձավ իր ակունքներին և «հարություն» տալով Space Art խումբը թողարկեց այսքան տարիների ընթացքում առաջին single-ը՝ «Serenade»-ը։


  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.04.2011), Shah (08.04.2011), ՆանՍ (08.04.2011)

  6. #34
    անհասկանալի անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2011
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ սիրում Chemichal Brothers(ունեմ բոլոր ալբոմները) ու Moby, նրանց ովքեր նոր են ուզում ծանոթանալ էլեկտրոնային երաժշտությանը հենց էս խմբերը խորհուրդ կտայի սկզբի համար, հա մեկել վերոնշյալ Kraftwerk -ին հատկապես Trans Europa Express ալբոմը կամ Autobhan-ը ընտիր ալբոմներ են, թվարկվածներից բոլորին կարող էք գտնել(ու ձրի քաշել) այստեղից

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (28.06.2011)

  8. #35
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլեկտրոնային երաժշտության մեջ հայերի առաջին քայլերը
    Դե տեխնոն ու ռեպը հուսով եմ էլեկտրոնային չեք համարում

    Էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվող մի քանի լուրջ երաժիշտներ լսելով այս երաժշտությունը արտահայտվել են, որ հեղինակը ունի պոտենցիալ և գրագետ է։


  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.12.2011), Moonwalker (18.12.2011), Գանգրահեր (16.02.2012), Հարդ (11.12.2011), Շինարար (11.12.2011)

  10. #36
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի հետաքրքիր մտքեր էլեկտրոնային երաժշտության մասին Միխայիլ Թովմասյանից (իր մի քանի քավըրներ՝ Pink Floyd, Jean Michel Jarre, Robert Miles և այլն արդեն տեղադրել եմ Ակումբում)։ Վիդեոն ռուսերեն է։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.10.2012)

  12. #37
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (23.10.2012)

  14. #38
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:
    Նետ, գուցե դու նկատի ես ունեցել, որ սինթեզատորները պետք չէ ասոսացնել որևէ ոճի հետ։

    Գուցե հնարավոր է տրամաբանել, որ եթե ցանկացած ոճի ստեղծագործության մեջ մտցնում են որևէ էլեկտրոնային երաժշտական գործիք, ուրեմն դա նշանակում է, որ այդ ստեղծագործության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտության տարր։ Բայց ես անձամբ այդ կարծիքի հետ համաձայն չեմ։ Բացատրեմ։

    Կլաուս Շուլց, Ժան Միշել Ժառ, Kraftwerk, Tangerine Dream-ը թեև երբեմն գործածում են սիմֆոնիկի նվագախմբեր, բնական, հարվածային և այլ գործիքներ, բայց նրանց նպատակն է ստեղծել երաժշտություն ՀԱՏՈՒԿ էլեկտրոնային երաժշտական գործիքների համար։ Օգտագործում են այդ գործիքների իրենց հասանելի ԲՈԼՈՐ հնարավորությունները։ Մշակում են նոր մոտեցումներ։ Այսինքն գլխավոր շեշտը դրվում է այդ գործիքների և նրանց հնարավորությունների վրա։ Նրանք չեն դիտում այդ գործիքները որպես ենթա գործիքներ, որոնք կարող են օգնել։ Այդ գործիքները առաջնային նշանակություն ունեն։ Երաժշտությունը ստեղծվում է նրանց հաշվարկով։ Ես էլեկտրոնային ասելով դա նկատի ունեմ։ Էս տեսանկյունից սա լրիվ առանձին ոճ ա, որը ըստ որոշ հետազոտումների, օրինակ Բրիտանիկա հանրագիտարանի, որպես առանձին ոճ հաստատվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։

    Բայց դասականի կամ ռաբիզի ժամանակ սինթեզ գործածելը չի նշանակում, որ այդ երաժշտության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտություն։
    Մարդիկ D-50-ով հավեսին օրիենտալ ձայներ են ստանում ու մեծ հաջողությամբ գործածում են ռաբիզի մեջ։ R-70-ի 6 ու 8-երով ապահովում են ռիթմերը։ Բայց իմ սուբեկտիվ ընկալմամբ էլեկտրոնային գործիք օգտագործելու փաստը ինքնին չի նշանակում որ կա էլեկտրոնայինի տարր, կամ որ դա «էլեկտրոնային ռաբիզ» է կամ էլ «էլեկտրոնային դասական»։

    Որպես պատկերավոր օրինակ կարող եմ բերել այս վիդեոները իմ հին գրառումներից մեկից։ Եթե ժամանակ ունենաս լսիր։ Կարծում եմ կհավանես համ էլ ավելի պարզ կհասկանաս ասածս։

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Պյեր Շաֆեր


    KRAFTWERK

    The Robots


    Radioactivity

    Klaus Schulze


    Ժան Միշել Ժառ

    Variation 3

  15. #39
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:
    Նետ ջան, էլէկտրոնային երաժշտությունը դա հիմնականում էլէկտրոնային հնչյունների ամբողջություն է որտեղ հենց էլեկտրոնային հնչյուններն են թելադրում երաժշտության մեղեդին: Իսկ մեղեդին թելադրում է էլէկտրոնային երաժշտության ոճը՝ ասենք հաուս, չիլաութ, տրանս և այլն... Էլ. երաժշտությունը կարող է պարունակել մարդկային ձայներ կամ նույնիսկ խոսքեր, բայց վերջիններս ընդհամենը երանգ են հաղորդում մեղեդուն և հիմնական թելադրող մաս չեն կազմում: Այդ իսկ տրամաբանությամբ հազիվ թե կարելի է սինթեզատորով կատարված բլյուզը կամ ռաբիզը կոչել էլեկտրոնային: Մի հատ էլեկտրոնային երաշտություն քեզ նվեր՝ Claes Rosen

    Si vis pacem, para bellum

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.06.2013), stepanyanarg (19.02.2014)

  17. #40
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2015-ին էլեկտրոնային «դասական» երաժշտության ներկայացուցիչներից մեկը ՝ Nicolas Jaar-ը ներկայացրեց իր ստեղծած ալտերնատիվ սաունդթրեկը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար։ Փարաջանովի ինստուտի բողոքի հիման վրա չեղարկվեց Նիկոլասի համերգը կինոթատրոնում, որտեղ պետք է ցուցադրվեր ֆիլմը Նիկոլասի երաժշտության ուղակցությամբ։ Սակայն նա թողարկեց Pomegranates ալբոմը, որը հասանելի է Յութուբում, iMusic-ում և այլ օնլայն ռեսուրսներում։ Լսեք, հետաքրքիր է....


  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (20.04.2018), Աթեիստ (14.04.2018), Արշակ (14.04.2018), Հարդ (14.04.2018)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Էլեկտրոնային աճուրդ
    Հեղինակ՝ Anahit**, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.03.2017, 03:11
  3. էլեկտրոնային մասեր
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.02.2013, 23:39
  4. Պրոգրեսիվ էլեկտրոնային երաժշտություն
    Հեղինակ՝ tombraider, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.12.2011, 20:14
  5. Էլեկտրոնային ստորագրություն
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.02.2008, 19:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •