User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Լավ էլի

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լավ էլի

    Թեմայի բացելուն ինձ դրդեց անկապում ակումբցիներից մեկի վերջին գրառումը` գարնան ավետիսով: Ուզեցի, որ այս թեման էլ ունենանք: Ինֆորմացիան քոփի եմ անում lavelimusic.com կայքից:

    Կազմը –

    Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
    Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
    Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
    Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն
    Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)
    1997-ին խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, ով ավարտելով իր առաքելությունը՝ վերադառնում է ԱՄՆ, հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը, ով նույնպես մեկնում է ԱՄՆ՝ հիմնական բնակության: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Փոխվում է նաեւ խմբի անվանումը: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է խումբն անվանել «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ լսելով հայկական «լավ էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նաեւ խմբի նոր անվանման այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:

    Lav Eli-ն շարունակում է ՍՆԷՔ-ի համերգային գործունեությունը՝ մենահամերգով հանդես գալով Երեւանի ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում, մասնակցելով ՆՓԱԿ-ի (Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոն) կազմակերպած փառատոների շարքին եւ «Մշակութային գարուն-97»ին: 1997-ին Խաղաղության կորպուսի միջոցով ստացված դրամաշնորհի միջոցներով ձայնագրվում է «Առաջին LAV Ալբոմ»-ը, որից մի շարք երգեր եթեր են արձակվում երեւանյան FM ռադիոկայանների կողմից (Ռադիո «Բուրգ», Հայ FM), որոնցից «Առաջին LAV երգը» («Գտա քեզ երկնքում») մի քանի ամիս շարունակ մնում է լավագույն տասնյակներում՝ հասնելով առաջին հորիզոնականին:

    Խմբի սկսած ձայնագրություններին մասնակցում են խմբի լավագույն բարեկամներից՝ Արթուր Քուինընը (շրթհարմոն) եւ Ջոն Փըրֆիթը (մանդոլին)՝ ներկայացնելով իրենց երգերը (թիվ 15, թիվ 17): «LAV ELI»-ն 1998-ին մասնակցում է «Հայ երգի փառատոն»-մրցույթին, որտեղ «Գարուն է եկել» երգով գրավում է 15-րդ տեղը ավելի քան 300 մասնակիցների շրջանում (մեր անհամեստ կարծիքով՝ երգն արժանի էր ավելի բարձր գնահատականի): Խումբը, ստանալով Ռադիո «Բուրգ»-ի ծրագրերի տնօրեն Արտյոմ Այվազյանի բարոյական եւ ֆինանսական աջակցությունը, 1999-ին ձայնագրում է «Էսսեներ» լազերային սկավառակը: Ալբոմի առաջին երգը՝ «Սկիզբը», ավելի քան 4 ամիս մնում է Հայ FM ռադիոկայանի լավագույն 20-յակում՝ հասնելով երկրորդ հորիզանականին: Եթերում հայտնված հաջորդ երգը՝ «Ճամփորդական երգ»-ը, միանգամից հասնում է առաջին հարիզոնական եւ այնտեղ հիմնավորվում ավելի քան չորս շաբաթ: «LAV ELI»-ն հրավիրվում է «Բարեւ» հեռուստատեսային ծրագրի վեցամյա գործունեությանը նվիրված բացօթյա տոնական համերգին: Ձայնագրություններից հետո խումբը լքում է Ալեքս Ավետիսյանը՝ իրեն ամբողջովին նվիրելով ընտանեկան կյանքին: Որպես նոր բաս-կիթառահար հրավիրվում է Վահե Տերտերյանը՝ նույն չարաբաստիկ «Ալք» խմբից: Նոր կազմով խումբը համերգով հանդես է գալիս Եղեգնաձորում, ինչպես նաեւ Վանաձորում՝ Երեւանյան «Angels» խմբի հետ միասին:

    Դիսկոգրաֆիա

    «Ահա եւ մենք», 1995
    «Առաջին LAV ալբոմ», 1997
    «Էսսեներ», 1999
    Notes from Vanadzor: Urban Armenian Rock, 2006

    Եվ 2 երգ այսօրվա թեմայով՝

    Մեկը Հայկօի տված հղումով՝



    Մյուսն էլ Ֆեյսից գտա, ոնց որ մենակ վոկալիստն է, թե՞ խմբի հետ է, չգիտեմ:



    Էս խումբը ինձ համար միայն հուշ էր, այնպես ուրախ կլինեմ, որ հուշ չլինի, այլ այսօր էլ իրական լինի:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (01.03.2011), anahit96 (21.07.2011), Ariadna (01.03.2011), Arpine (01.12.2012), ars83 (03.03.2011), CactuSoul (01.03.2011), einnA (01.03.2011), Inna (02.03.2011), Katka (01.03.2011), Kita (01.03.2011), Lílium (22.12.2013), Monk (04.03.2011), Norton (24.05.2011), Smokie (01.03.2011), Tig (01.03.2011), Անվերնագիր (24.12.2013), Արշակ (03.03.2011), Դատարկություն (01.03.2011), Կաթիլ (01.03.2011), Հայկօ (01.03.2011), Հայուհի (01.03.2011), Ձայնալար (01.03.2011), Մուշու (21.11.2017), Նաիրուհի (01.03.2011), Նիկեա (31.07.2013)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խմբի մասին ինձ հուշել է CactuSoul-ը, ինչի համար իրեն մե՜ծ շնորհակալություն:



    Լավ էլի - Առաջին լավ երգ (Գտա քեզ երկնքում)




    Գտա քեզ երկնքում,
    Հանգիստ քնի գրկում,
    Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:

    Հանդարտ քո գլխի տակ
    Հոգնած մի թավջութակ
    Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
    Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
    Քեզ այստեղ ո՞վ կհավատա:
    Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
    Քեզ այստեղ ո՞վ կհավատա:

    Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
    Ձեր կուռքին ես չեմ դավանում:
    Ով է այս երկար կյանքում հաջորդը,
    Որ արդեն էլ չի դիմանում,
    Էլ չի դիմանում…

    Գտա քեզ երկնքում,
    Հանգիստ քնի գրկում,
    Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ակորդները՝ այստեղ: Հենց հիմա բզբզում եմ :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.03.2011), Ariadna (01.03.2011), Arpine (01.12.2012), CactuSoul (01.03.2011), einnA (01.03.2011), Katka (01.03.2011), Lílium (22.12.2013), Nare-M (01.03.2011), Tig (01.03.2011), Կաթիլ (01.03.2011), Ձայնալար (01.03.2011), Մուշու (21.11.2017), Նաիրուհի (01.03.2011)

  5. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էսքան ժամանակ իմացել եմ «Տնից թանկ բան չկա կյանքում»

  6. #4
    Քիթագ The silent river-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Հասցե
    Ջերմուկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    201
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալություն: Շատ գեղեցիկ էր: Ուղակի ապշած եմ: Պատկերացրեք դեռ երգը չավարտված ես արդեն քաշում էի այն:
    Մի դատիր ուրիշի անցյալը՝ չիմանալով քո ապագան:

  7. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսքան ժամանակ իմացել եմ «Տնից թանկ բան չկա կյանքում»
    Ահամ: Իսկ ես երբ մերոնց ասեցի, որ ոչ թե «տնից» ա, այլ «քնից», վրես նենց ղժժացին, որ վերջապես ինձ համար իդեալական երգ եմ գտել, որ տեղնուտեղը երգը անջատեցի :
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (21.11.2017)

  9. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոստովանելով, որ հայկական ժամանակակից երաժշտության մասին էդքան էլ շատ բան չգիտեմ, Գոռ Մխիթարյանը իմ ամենասիրած հայ երաժիշտն ա երևի: Վոոբշե ժամանակակիցներից Նաիրիի ու Road Movie-ի կողքին:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լսել էի «Լավ էլի»ի մասին, բայց երգերին ծանոթ չէի: Էս վերջերս ակումբում հաճախ էին դնում «Գարուն է եկել»-ը, ինձ սկսեց հետաքրքրել խումբը, չնայած այդ երգը դեռ չեմ լսել: Իսկ այս թեմայից հետո որոշ երգեր քաշեցի: Հըլը որ «Գտա քեզ երկնքում»ն եմ լսում ու չե՛մ հագենում, անընդհատ էլի եմ ուզում լսել, հավես երգ ա, դրական լիցքեր ա հաղորդում: Վստահ եմ մյուսներն է՛լ դուրս կգան ու սա չի՛ լինի այս թեմայում կատարած իմ առաջին ու վերջին գրառումը:

    Շնորհակալություն Շինարար:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 01.03.2011, 13:30:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավ էլի, Էս ինչ լավն են չէի լսել...
    Լավն են, շատ լավն են, նույնիսկ ընտիր են: Ապրեն
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    Սառնարան

    Ինձ թողիր մենակ
    Հինգ օր շարունակ
    Ու չես մտածում, որ ես
    Սոված կմնամ:
    Դու ինձ մոռացար,
    Ինձնից հեռացար
    Սառնարանը, երբ չկաս
    Ա՜խ շատ է օտար:

    Բայց առանց քեզ
    Ես կյանք չունեմ,
    Առանց սիրո
    Սովից կմեռնեմ
    Սպասում ենք քեզ՝
    Նայելով դռանը
    Ես ու մեր տխուր
    Սառնարանը:

    Ե՞րբ ես տուն գալու
    Ու ճաշ եփելու,
    Որ ես կշտանամ նորից
    Քո քնքուշ սիրով,
    Ա՜խ, ինչ լավ էր երբ
    Ապրում էինք ուրախ,
    Ես պառկում էի,
    Իսկ դու զբաղվում
    Բան-ման եփելով:


    Բայց առանց քեզ
    Ես կյանք չունեմ,
    ....................
    Ես ու մեր տխուր
    Սառնարանը:

    Ինձ թողիր մենակ
    Հինգ օր շարունակ,
    Բայց ես հույս ունեմ, որ դու
    Մի ժա-մից կգաա-ա-ա-ա-աս...
    Մի ժամից կգաս:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 01.03.2011, 11:21:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.03.2011), Arpine (01.12.2012), CactuSoul (01.03.2011), Lílium (22.12.2013), Tig (01.03.2011), Արէա (24.05.2011), Մուշու (21.11.2017)

  14. #10
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս խումբը սիրում եմ Մի ժամանակ, որ էդքան էլ հայտնի չէին, իրենցից մեկն էլ մեզ ծանոթ էր, ուզած - չուզած լսում էի Էս մեկը լսե՞լ եք, իմ ամենասիրածներից ա

    ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ (ԽԵԼՔ)

    Աղջիկները խելք չունեն,
    Դա վաղուց են ինձ ասել:
    Նրանց իմ հմայքը միշտ
    Շատ դժվար է տեղ հասել,
    Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:

    Գուցե ես թշվառ եմ շատ,
    Կամ էլ ուժս չի պատում:
    Քո կրծքին ես տեղ չունեմ
    Եվ ստիպված գնում եմ տուն:

    Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
    Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.

    (Կրկներգ)

    Թեկուզ դառնաս դու ծառ
    Կամ ինչ-որ կենդանի,
    Ես ոչ մի արգելքի առջեւ կանգ չեմ առնի:
    Ինձ չի հուզել երբեք, թե ինչ կա քո մտքին,
    Եթե ինձ չսիրես, կուտեմ քո տատիկին:

    Երբ քնում եմ, երազում
    Վատ բաներ եմ տեսնում ես,
    Թե երազս քեզ պատմեմ,
    Ինձ հաստատ կկործանես:
    Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:

    Փող չունեմ, բայց շատ է պետք,
    Շատ բաներ կան անելու,
    Թե Աստծով մենք միանանք,
    Քեզ ու խոզ եմ պահելու:

    Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
    Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:

    (Կրկներգ)
    Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 01.03.2011, 11:55:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.03.2011), Lílium (22.12.2013), Smokie (01.03.2011), Tig (01.03.2011), Արէա (24.05.2011), Մուշու (21.11.2017), Նաիրուհի (03.03.2011)

  16. #11
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ Notes from Vanadzor-ը բեռնեցի, բայց դեռ նորմալ չեմ լսել

    Եթե ուրիշ ալբոմներ էլ կան ինեթում, լինկերը դրեք էլի

  17. #12
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Գարուն է եկել" երգը ինչ լավնա՜ Սիրահարվեցի
    Нет без правил игры, есть игра по неволе!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (02.03.2011)

  19. #13
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուրիշ ալբոմներ էլ կան ինեթում, լինկերը դրեք էլի
    Ես էլ եմ միանում խնդրանքին
    Ես էլ միայն "Notes From Vanadzor"-ն ունեմ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. #14
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, չկա՝ չկա, ես էլ իմ սիրած երգերից մեկի բառերը գրեմ (Վերնագիրը հղում է, կարող եք բեռնել երգը)



    Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում


    Երբ փակված են քո դռները,
    Կուրացած՝ պատուհանները,
    Եվ քեզ էլ ոչ մի աչք չի հետևում,
    Դու մի քիչ նստում-սպասում ես,
    Իսկ հետո արդեն սկսվում է
    Մի գաղտնի ու անկեղծ ներկայացում:

    Մի՞թե այդ ամենը դու ես,
    Թե՞ հենց այդ ես, որ ես դու:
    Մի քանի զգայուն րոպե,
    Եվ պարզվում է, որ ոչ ոք
    Քեզ չի ճանաչում:

    Չես պատմի երբեք դու ինձ,
    Չի պատմի ձեր հայելին,
    Չեն պատմի պատերը ձեր
    Այն մասին,
    Ինչ կատարվում էր քեզ… հետ:

    Առաջին ակտիվ փորձեր,
    Անհանգիստ գաղտնի գործեր
    Եվ անսանձ երևակայություն:
    Անպաշտպան առարկաներ,
    Արգելված ցանկություններ,
    Եվ օդում անպայման երաժշտություն:

    Իսկ որտե՞ղ է քո հագուստը,
    Այդ ինչպե՞ս ես դու պարում:
    Համառ օդ, համառ ամառ,
    Միգուցե տարիքի հետ
    Սա կդադարի:

    Չես պատմի երբեք դու ինձ,
    Չի պատմի ձեր հայելին,
    Չեն պատմի պատերը ձեր
    Այն մասին,
    Ինչ կատարվում էր քեզ… հետ:

    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (09.03.2011), Մուշու (21.11.2017), Նաիրուհի (03.03.2011)

  22. #15
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խմբի մասին ինձ հուշել է CactuSoul-ը, ինչի համար իրեն մե՜ծ շնորհակալություն:



    Լավ էլի - Առաջին լավ երգ (Գտա քեզ երկնքում)




    Գտա քեզ երկնքում,
    Հանգիստ քնի գրկում,
    Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:

    Հանդարտ քո գլխի տակ
    Հոգնած մի թավջութակ
    Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
    Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
    Քեզ այստեղ ո՞վ կհավատա:
    Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
    Քեզ այստեղ ո՞վ կհավատա:

    Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
    Ձեր կուռքին ես չեմ դավանում:
    Ով է այս երկար կյանքում հաջորդը,
    Որ արդեն էլ չի դիմանում,
    Էլ չի դիմանում…

    Գտա քեզ երկնքում,
    Հանգիստ քնի գրկում,
    Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
    Քնից թանկ բան չկա կյանքում:
    Ակորդները՝ այստեղ: Հենց հիմա բզբզում եմ :
    Էս երգը շատ դուրս եկավ: Բայց իմաստը տենց էլ չհասկացա մեկդ կբացատրեք
    Խոսքը մեռնելու մասին է՞
    И жили они долго и счастливо, пока не встретились...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •