Թեմայի բացելուն ինձ դրդեց անկապում ակումբցիներից մեկի վերջին գրառումը` գարնան ավետիսով: Ուզեցի, որ այս թեման էլ ունենանք: Ինֆորմացիան քոփի եմ անում lavelimusic.com կայքից:
Կազմը –
Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն
Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)
1997-ին խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, ով ավարտելով իր առաքելությունը՝ վերադառնում է ԱՄՆ, հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը, ով նույնպես մեկնում է ԱՄՆ՝ հիմնական բնակության: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Փոխվում է նաեւ խմբի անվանումը: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է խումբն անվանել «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ լսելով հայկական «լավ էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նաեւ խմբի նոր անվանման այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:
Lav Eli-ն շարունակում է ՍՆԷՔ-ի համերգային գործունեությունը՝ մենահամերգով հանդես գալով Երեւանի ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում, մասնակցելով ՆՓԱԿ-ի (Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոն) կազմակերպած փառատոների շարքին եւ «Մշակութային գարուն-97»ին: 1997-ին Խաղաղության կորպուսի միջոցով ստացված դրամաշնորհի միջոցներով ձայնագրվում է «Առաջին LAV Ալբոմ»-ը, որից մի շարք երգեր եթեր են արձակվում երեւանյան FM ռադիոկայանների կողմից (Ռադիո «Բուրգ», Հայ FM), որոնցից «Առաջին LAV երգը» («Գտա քեզ երկնքում») մի քանի ամիս շարունակ մնում է լավագույն տասնյակներում՝ հասնելով առաջին հորիզոնականին:
Խմբի սկսած ձայնագրություններին մասնակցում են խմբի լավագույն բարեկամներից՝ Արթուր Քուինընը (շրթհարմոն) եւ Ջոն Փըրֆիթը (մանդոլին)՝ ներկայացնելով իրենց երգերը (թիվ 15, թիվ 17): «LAV ELI»-ն 1998-ին մասնակցում է «Հայ երգի փառատոն»-մրցույթին, որտեղ «Գարուն է եկել» երգով գրավում է 15-րդ տեղը ավելի քան 300 մասնակիցների շրջանում (մեր անհամեստ կարծիքով՝ երգն արժանի էր ավելի բարձր գնահատականի): Խումբը, ստանալով Ռադիո «Բուրգ»-ի ծրագրերի տնօրեն Արտյոմ Այվազյանի բարոյական եւ ֆինանսական աջակցությունը, 1999-ին ձայնագրում է «Էսսեներ» լազերային սկավառակը: Ալբոմի առաջին երգը՝ «Սկիզբը», ավելի քան 4 ամիս մնում է Հայ FM ռադիոկայանի լավագույն 20-յակում՝ հասնելով երկրորդ հորիզանականին: Եթերում հայտնված հաջորդ երգը՝ «Ճամփորդական երգ»-ը, միանգամից հասնում է առաջին հարիզոնական եւ այնտեղ հիմնավորվում ավելի քան չորս շաբաթ: «LAV ELI»-ն հրավիրվում է «Բարեւ» հեռուստատեսային ծրագրի վեցամյա գործունեությանը նվիրված բացօթյա տոնական համերգին: Ձայնագրություններից հետո խումբը լքում է Ալեքս Ավետիսյանը՝ իրեն ամբողջովին նվիրելով ընտանեկան կյանքին: Որպես նոր բաս-կիթառահար հրավիրվում է Վահե Տերտերյանը՝ նույն չարաբաստիկ «Ալք» խմբից: Նոր կազմով խումբը համերգով հանդես է գալիս Եղեգնաձորում, ինչպես նաեւ Վանաձորում՝ Երեւանյան «Angels» խմբի հետ միասին:
Դիսկոգրաֆիա
«Ահա եւ մենք», 1995
«Առաջին LAV ալբոմ», 1997
«Էսսեներ», 1999
Notes from Vanadzor: Urban Armenian Rock, 2006
Եվ 2 երգ այսօրվա թեմայով՝
Մեկը Հայկօի տված հղումով՝
Մյուսն էլ Ֆեյսից գտա, ոնց որ մենակ վոկալիստն է, թե՞ խմբի հետ է, չգիտեմ:
Էս խումբը ինձ համար միայն հուշ էր, այնպես ուրախ կլինեմ, որ հուշ չլինի, այլ այսօր էլ իրական լինի:
Էջանիշներ