Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Խմբի մասին ինձ հուշել է CactuSoul-ը, ինչի համար իրեն մե՜ծ շնորհակալություն:



Լավ էլի - Առաջին լավ երգ (Գտա քեզ երկնքում)




Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:

Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:

Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…

Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ակորդները՝ այստեղ: Հենց հիմա բզբզում եմ :
Էս երգը շատ դուրս եկավ: Բայց իմաստը տենց էլ չհասկացա մեկդ կբացատրեք
Խոսքը մեռնելու մասին է՞