User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Նրանք խաբել են Մահին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուն Լիմ

    Ծանոթացեք՝ Պուն Լիմ: Պունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստյուարդ էր աշխատում բրիտանական առևտրային նավերից մեկի վրա: Ու եթե հաշվի չառնենք անգլիացիների համար նրա մի քիչ տարօրինակ անունը (Poon Lim)՝ նա մի շատ սովորական փոքր մարդ էր՝ մի շատ սովորական նավի վրա:

    Այդ մարդը նույնպես խաբեց Մահին:





    Մահը մոտեցավ նրան գերմանացու համազգեստը հագին. պատերազմի բովում գերմանական մի սուզանավ տորպեդահարեց Պունի նավը: Ու քանի որ պատերազմը կատակ բան չէ՝ գերմանացիները խորտակեցին բրիտանական նավը, երբ այն ավելի քան հազար կիլոմետր հեռու էր Ամազոնի գետաբերանից: Այդպիսի պայթյունից հետո ողջ մնալը արդեն իսկ բացառիկ երևույթ է, սակայն այդ նավաբեկությունը Պուն Լիմի ոդիսականի ընդամենը սկիզբն էր: Նա լողալով բարձրացավ ջրի երես, մի կերպ տեղավորվեց մի փոքրիկ լաստի վրա և այդ տախտակի կտորի վրա սպասեց իր փրկությանը... ուղիղ 133 օր:

    Սկզբում լաստի վրա դեռ մի քիչ խմելու ջուր ու պաքսիմատներ կային: Բայց ինչքան էլ որ խնայողաբար էր դրանք օգտագործում՝ մոտ մեկ ամսից սնունդն ու ջուրը վերջացան, և Պունը մնաց բացարձակապես առանց ոչ մի բանի: Սակայն ապրելու ձգտումը նրան ստիպեց ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար: Նա իր սեփական ատամներով դուրս քաշեց լաստի մեխերից մեկը, կոշիկը մուրճի տեղ օգտագործելով ծռեց այն և ձուկ բռնելու կարթ սարքեց: Բռնած ձկները Պունը մաքրում էր պահածոյի տուփից պատրաստած իր դանակով ու չորացնում՝ կախելով լաստի վրա քաշված թելից: Նա հավաքում էր անձրևի ջուրը անջրաթափանց քաթանի մեջ ու դադաղ, օրվա մեջ մի քանի կում խմում:





    Երկու անգամ նրան արդեն թվում էր, թե փրկված է. առաջին անգամ՝ երբ մոտիկից մի նավ անցավ, իսկ երկրորդ անգամ՝ երբ անգլիական պարեկային ինքնաթիռը թռավ նրա վերևից: Բայց ինչքան էլ որ բարձր էր գոռում Պուն Լիմը՝ ոչ ոք նրան չլսեց: Մի ուրիշ անգամ նավաբեկյալին նկատեց գեմանական սուզանավը, բայց ոչ մոտեցավ, ոչ էլ խորտակեց նրան՝ թողնելով, որ նավաստին ինքնուրույն մեռնի: Ըստ երևույթին՝ հենց այդ պահից սկսած Պունը սկսեց կասկածել, որ նացիզմը այնքան էլ լավ բան չէ:

    Պունը համարյա լողալ չգիտեր, սակայն օրվա մեջ երկու անգամ նա իրեն պարանով կապում էր լաստին ու մտնում էր ջրի մեջ՝ չհյուծվելու ու մարմինը ֆիզիկապես բավարար վիճակում պահելու համար: Նա նիհարեց, սակայն չթուլացավ: Մոտավորապես երկրորդ ամսվա վերջում փոթորիկը լաստի վրայից սրբեց նրա հավաքած բոլոր աղքատիկ պաշարները: Սակայն Պուն Լիմը հաստատ որոշել էր կուլ չգնալ Մահին: Մի քանի օր անց երկնքում նա մի ճայ նկատեց: Նավաստին լաստի տակից մի քիչ ջրիմուռներ քերեց, թռչնի բնի նման մի բան սարքեց լաստի վրա ու մեջը դրեց ձկան մսի իր վերջին պատառները: Ճայը ի վերջո իջավ լաստի վրա, և ժամեր շարունակ անշարժ պառկած Պունը ճանկեց նրան ու մի կերպ սատկացրեց: Ապա, քանի որ շատ վաղուց է, ինչ անձրև չէր եկել, Պունը խմեց թռչնի արյունը, ծամեց միսը, իսկ մնացորդները շերտ-շերտ կտրատեց ու փռեց արևի տակ չորանալու: Դրանցով նրան հետո հաջողվեց ևս մի երկու թռչուն որսալ:





    Նավաբեկյալը հասկանում էր, որ շուտով սովամահ կլինի, եթե այդպես շարունակվի: Մեզ համար դա կնշանակեր, որ պետք է ավելի շատ ձուկ բռնել: Պունի համար դա նշանակում էր իսկական, գրողի տարած, մեծ շնաձուկ որսալ: Իսկ Մահի համար դա նշանակում էր, որ Պունը հեշտ չի հանձնվելու:

    Երբ Պուն Լիմը տեսավ, թե ինչպես է շնաձուկը պտտվում իր լաստի շուրջը, նա չփորձեց հեռանալ: Փոխարենը նա թռչնի վերջին մնացորդները հագցրեց մեխի վրա, երկու տակ ոլորեց պարանը, ձեռքերը փաթաթեց քաթանի մեջ ու կարթը ջուրը գցեց: Շնաձուկը կուլ տվեց խայծը, և Պունը գիշատչին կարողացավ դուրս քաշեց լաստի վրա ու սատկացել՝ որպես զենք օգտագործելով կիսով չափ լիքը մետաղյա ջրամանը: Հաղթանակից հետո նա հերձեց շնաձկանն ու ներծծեց նրա լյարդի միջից ողջ արյունը՝ ծարավից չմեռնելու համար, իսկ միսը արևի տակ չորացրեց ու կերավ:




    Սարսափելի մա՞հ, թե՞ նախաճաշ: Նայած թե դու ով ես:


    Պունը օրերը հաշվում էր լաստի եզրին արած խազերով: 131-րդ օրը նա նկատեց, որ ջուրը ոչ թե մուգ կապույտ է, ինչպես առաջ, այլ մի քիչ կանաչավուն երանգ ունի: Վերևում թռչուններ կային, իսկ կողքով ջրիմուռներ էին լողում: Դրանք բոլորը հուսադրող նշաններ էին:

    1943 թվի ապրիլի 5-ի առավոտյան՝ նավաբեկությունից 133 օր անց, նա հեռվում մի փոքրիկ առագաստ նկատեց: Պունը հանեց վերնաշապիկն ու սկսեց այն թափահարելով ցատկոտել լաստի վրա՝ հուսալով, որ իրեն կնկատեն: Քիչ անց նավը փոխեց ուղղությունն ու լողաց դեպի լաստը:

    Ձկնորսները Պուն Լիմին ջուր ու ուտելիք տվեցին և ուղղություն վերցրեցին դեպի Ամազոնի գետաբերանում գտնվող Բելեմ քաղաքը: Պունը ավելի քանի հազար կիլոմետր անցել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ չունենալով ապրելու համար անհրաժեշտ բացարձակապես ոչինչ, և ողջ էր մնացել: Նա դիմացել էր սովին, ծարավին, ծովային հիվանդությանը, ալիքներին, այրող արևին և չէր հուսահատվել: Ավելին՝ նա ընդամենը ինը կիլոգրամ էր նիհարել և կարողանում էր ինքնուրույն քայլել: Նավաստին չորս շաբաթ պառկեց հիվանդանոցում, ապա գնաց Նյու-Յորք:





    Ջորջ 6-րդ արքան անձամբ նրան պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով՝ մեծագույն պարգևով, որին երբևէ կարող է արժանանալ ոչ զինվորական բրիտանացին: Բրիտականակն նավատորմը սկսեց (և մինչև հիմա էլ շարունակում է) իր նավաստիներին սովորեցնել Պունի Լիմի ողջ մնալու հնարքները: ԱՄՆ սենատորներից մեկի անմիջական նախաձեռնությամբ Պունին մշտական կացության իրավունք տվեցին ԱՄՆ-ում՝ հնարավորություն տալով տեղափոխվելու այնտեղ ապրելու:

    Այնպես որ՝ երբ հաջորդ անգամ կսկսեք բողոքել, որ ձեր տանը նեղվածք է, պարզապես պատկերացրեք, թե ինչ է նշանակում չորս ամիս շարունակ ապրել այդպիսի մի լաստի վրա:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (02.03.2011), CactuSoul (02.03.2011), Chuk (10.03.2011), E-la Via (08.01.2012), einnA (02.03.2011), Enigmatic (02.03.2011), erexa (02.03.2011), Gayl (02.03.2011), impression (02.03.2011), Jarre (26.09.2011), Kuk (02.03.2011), Lion (02.03.2011), Lord (02.03.2011), Lusinamara (02.03.2011), ministr (02.03.2011), Monk (29.03.2011), murmushka (02.03.2011), Norton (02.03.2011), One_Way_Ticket (25.03.2011), Rammstein (23.09.2012), Raul Gonsalez (30.12.2011), Sagittarius (10.03.2011), shatboyov (24.10.2011), Skeptic (03.03.2011), Universe (10.03.2011), Valentina (02.03.2011), VisTolog (02.03.2011), Yellow Raven (02.03.2011), zanazan (02.03.2011), ~Anna~ (21.04.2011), Ամպ (13.03.2011), Արշակ (02.03.2011), Գաղթական (06.09.2011), Ինչուիկ (02.03.2011), Լեո (02.03.2011), Լուսաբեր (12.03.2011), Ձայնալար (02.03.2011), Մանուլ (02.03.2011), Նաիրուհի (02.03.2011), Նարե (02.03.2011), Ներսես_AM (02.03.2011), Ուլուանա (04.03.2011), Ռուֆուս (02.03.2011), Սերխիո (02.03.2011), Սլիմ (02.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Պուն Լիմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.09.2011, 18:38
  2. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Արոն Ռալստոն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.03.2011, 19:12
  3. Արձակ. Նրանք
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.03.2010, 14:15
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. նրանք
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.06.2007, 11:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •