User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Նրանք խաբել են Մահին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նրանք խաբել են Մահին

    Արոն Ռալստոն

    Ծանոթացեք. Արոն Ռալստոնը «Ինտել» ընկերության ինժեներներից է: Առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան գալիս է տուն, ազատ ժամանակը սիրում է անցկացնել բնության գրկում:

    Այս մարդը խաբել է Մահին:





    Մի օր Արոնը վեր կացավ, գնաց զբոսնելու և վերադարձավ հինգ օր անց՝ առանց աջ ձեռքի: Նա ինքն էր կտրել իր աջ ձեռքը:

    Արոնը սիրում էր լեռներ մագլցել, կամ իջնել զանազան քարանձավների մեջ: Օրերից մի օր՝ հերթական միայնակ արշավի ժամանակ, երբ նա պարանով իջնում էր ինչ-որ նեղ ճեղքի մեջ, մի ահռելի քար գլորվեց ներքև ու իր տակ ճզմեց Արոնի ձեռքը: Մարդը մենակ էր, քաղաքակիրթ աշխարհից շատ հեռու և առանց որևէ կապի միջոցի: Հինգ օր շարունակ նա ապարդյուն փորձում էր տեղից շարժել ժայռի կտորը: Ապա նա հասկացավ, որ կմեռնի, եթե վճռական քայլերի չդիմի:





    Հաշվի առնելով, որ սեփական վերջույթը պարզապես կտրել-պոկելու միտքը գուցե այնքան էլ չզարմացնի մեր ամենափորձառու ընթերցողներին, հարկ ենք համարում նշել, որ Արոնը նախ ստիպված էր կոտրել իր ձեռքը՝ այն խփելով հենց նույն քարին, որի տակ այն ճզմված էր: Ապա եկավ ամենադժվար գործի հերթը. կտրել սեփական կենդանի մարմինը:





    Բարեբախտաբար՝ Արոնի հետ էր իր հավատարիմ ծալովի դանակը: Դժբախտաբար՝ այդ հավատարիմ ծալովի դանակը մի շատ սովորական անորակ զիբիլ էր՝ երևի Նոր Տարվա կամ տարեդարձի էժանագին նվերներից մնացած: Գումարած սրան՝ ասել, որ մարդը բախտավոր է, երբ սեփական ձեռքը կտրելու գործիք ունի, մոտավորապես նույնն է, եթե ասես, որ դու բախտավոր ես, եթե վրադ կարագ է քսած, երբ քեզ ողջ-ողջ խորովում են վառարանի մեջ:





    Ամեն դեպքում՝ Մահը չէր ուզում այդքան հեշտ հանձնվել: Իր ձեռքի միսը փոքրիկ դանակով կտրելուց հետո Արոնը ստիպված էր օգտագործել աքցանը՝ պոկելու համար սեփական ջլերը, որ բթացած դանակը արդեն չէր կտրում: Եթե ձեզ թվում է, որ մինչև հիմա ներկայացրած մանրամասնությունները դեռ այնքան էլ սարսափելի չեն, ապա առաջարկում ենք դիտել ներքևի հարցազրույցը: Այնտեղ Ռալստոնը պատմում է, թե ինչպես իր ձեռքն արդեն սկսել էր փտել, երբ ինքը վերջապես պոկվեց քարից:





    Ի վերջո՝ Արոնը ազատվեց քարից, չարախնդաց Մահվան երեսին ու գնաց օգնություն գտնելու: Իսկ կորցրած ձեռքը նա փոխարինեց մագլցելու համար նախատեսված փոքրիկ քլունգով՝ այդպիսով ևս մեկ քայլ մոտեցնելով մարդկությանը մեր էվոլյուցիայի երանելի վերջին կետին:





    Եվս մեկ անգամ դիտեք վերևի տեսանյութն ու մտածեք. իսկ դուք կկարողանայի՞ք:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 28.02.2011, 20:19:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (28.02.2011), Ariadna (01.03.2011), Arpine (26.07.2011), CactuSoul (02.03.2011), Chuk (01.03.2011), cold skin (01.03.2011), E-la Via (08.01.2012), EgoBrain (02.03.2011), einnA (01.03.2011), Enigmatic (02.03.2011), Gayl (28.02.2011), hemush (28.02.2011), Kita (01.03.2011), Kuk (28.02.2011), kyahi (01.03.2011), Lord (02.03.2011), Mark Pauler (28.02.2011), Monk (01.03.2011), Norton (28.02.2011), Reh32 (01.03.2011), Rhayader (13.03.2011), V!k (28.02.2011), VisTolog (28.02.2011), Win Wolf (28.02.2011), Ամպ (13.03.2011), Գաղթական (06.09.2011), Դարք (01.03.2011), Ինչուիկ (28.02.2011), Լեո (28.02.2011), Կաթիլ (28.02.2011), Հայուհի (28.02.2011), Ձայնալար (28.02.2011), Մանուլ (28.02.2011), Նաիրուհի (28.02.2011), ՆանՍ (10.03.2011), Նարե (28.02.2011), Ուլուանա (04.03.2011), Ռուֆուս (01.03.2011), Սլիմ (01.03.2011), Ֆոտոն (03.03.2011)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours", որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
    Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (02.03.2011), Lion (01.03.2011), Ինչուիկ (28.02.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բջջային հեռախոս. ինչ լավ բան էս դու: Երեվի երկար ժամանակ տենց ճզմված մնալուց ծայրի հյուսվածքները անզգայացել են: Պատկերացնելն անգամ ահավոր է:

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բջջային հեռախոս. ինչ լավ բան էս դու: Երեվի երկար ժամանակ տենց ճզմված մնալուց ծայրի հյուսվածքները անզգայացել են: Պատկերացնելն անգամ ահավոր է:
    Հեռախոսից օգուտ չկար, շատ հեռու է եղել: 20 մետր խորությամբ ճեղքվածքից էդ վիճակում դուրս գալուց հետո նա ավելի քան տասներեք կիլոմետր քայլել է՝ օգնություն գտնելու համար:

    Անզգայանալու առումով վստահ չեմ:
    DIXI
    carpe noctem

  7. #5
    Մշտական անդամ Ինչուիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    338
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours", որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
    Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...
    Ես նայել եմ։ Շատ լավն է։
    Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
    Լ.Ֆոյերբախ

  8. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինչպե՞ս արյունաքամ չի եղել

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (01.03.2011), ministr (01.03.2011)

  10. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարկերակը կտրելուց հաշված րոպեներ հետո արդեն մարդը սկսումա հանգել... էլ ուր մնաց մաս մաս քերթի իրան:
    Հետո եթե քոռ դանակով նույնիսկ ջլերը չէր կարողանում կտրել, էլ ուր մնաց ոսկորը կտրեր... Դեռ ցավի մասին էլ չեմ ասում, որ ուշագնաց կլիներ ամեն անգամ:

    Ոնց որ "Պիլա" սարսափ կինոն լինի....
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (01.03.2011)

  12. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչպե՞ս արյունաքամ չի եղել
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարկերակը կտրելուց հաշված րոպեներ հետո արդեն մարդը սկսումա հանգել... էլ ուր մնաց մաս մաս քերթի իրան:
    Հետո եթե քոռ դանակով նույնիսկ ջլերը չէր կարողանում կտրել, էլ ուր մնաց ոսկորը կտրեր... Դեռ ցավի մասին էլ չեմ ասում, որ ուշագնաց կլիներ ամեն անգամ:

    Ոնց որ "Պիլա" սարսափ կինոն լինի....
    Ոսկորը սկզբից կոտրել ա: Վիդեոն նայեք, էլի: Արնահոսության դեմ օգտագործել ա ալպինիստական պարանի կտորը՝ որպես ժգուտ: Հետո մի կերպ դուրս ա եկել ճեղքի միջից, որովհետև էդքան բանը անելուց հետո էդ ճեղքի մեջ մնալը առնվազն ծիծաղելի կլիներ, եթե ողբալի չլիներ, ու քայլել ա իր մեքենայի ուղղությամբ, որ տասը մղոնից ավելի հեռու էր կանգնացրել: Բարեբախտաբար՝ ճամփին հանդիպել ա մարդկանց, ովքեր նրան ջուր են տվել ու շտապօգնություն են կանչել, որն էլ ի վերջո ուղղաթիռով էվակուացրել ա Արոնին: Ու ընդհանրապես՝ բախտը բերել ա, եթե իհարկե էդ ամեն ինչը կարելի ա համարել «բախտը բերել»:

    Բացառիկ դեպք ա:

    Ժողովուրդ ջան, էդ մարդը հիմա կա, էլի ապրում ա ու էլի լեռներ ա մագլցում, ճեղքվածքն էլ կա, քարն էլ կար (յոթ հոգով հազիվ են կարողացել տեղից շարժել՝ ձեռքը տակից հանելու համար), Արոնի՝ պատին խազած գրությունն էլ կա, որտեղ գրած ա լինում իր անունը ու ծննդյան-մահվան թվականները: Կտրված ձեռքը նա այրել ա, իսկ մոխիրը շաղ ա տվել էդ նույն ճեղքվածքի մեջ՝ ասելով, որ «դրա տեղը էդ ա»:

    Բոլոր զարմանքներն ու թերահավատությունները տեղին են. եթե էս ամեն ինչը սովորական բան լիներ, արձագանքների էդքան մեծ ալիք չէր բարձրացնի, ու էդքան զարմացողներ էլ չէին լինի:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.03.2011, 01:21:
    DIXI
    carpe noctem

  13. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.09.2013), CactuSoul (10.12.2011), impression (02.03.2011), Rhayader (13.03.2011), Sagittarius (10.03.2011), StrangeLittleGirl (03.03.2011), Yellow Raven (01.03.2011), Ձայնալար (01.03.2011), Մանուլ (01.03.2011), Ուլուանա (04.03.2011), Ռուֆուս (01.03.2011), Սլիմ (01.03.2011), Ֆոտոն (20.02.2012)

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքի հիման վրա ֆիլմ է նկարված՝ "127 Hours", որը ներկայացված էր էս տարվա Օսկարին:
    Ես չեմ նայել, որովհետև սիրտս չի դիմանա: Նայողներն ասում են, որ ընտիր ֆիլմ է, ու նայելու ընթացքում, անցնելով հերոսի բոլոր ապրումների միջով, հասկանում ես, որ դու էլ նույնը կանեիր...
    Ես էլ երեկվանից մտածում էի, թե սխալվում եմ, որ հիշում եմ, թե նման թեմայով ֆիլմ էլ կա: Դժվար է պատկերացնել, ամեն դեպքում... ապրելու ժիղը այս մարդու մեջ երևի շատ ուժեղ է եղել, եթե իհարկե սա հաջող փիառ քայլ չէ ֆիլմը գովազդելու համար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #10
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ ահավոր է.. մարմինս սարսռաց...

    Սև հումոր. ակամայից հիշեցի Happy Tree Friends մուլտֆիլմի այն սերիա, երբ էն երկնագույն այծեղջյուրը գնում է անտառ ծառ կտրելու ու ծառն ընկնում է ոտիքին... Մուլտի մեջ այծեղջյուրը իր ոտքն է կտրում նույն մեթոդով, մենակ թե՝ դանակ չի ունենում.. միայն գդալ...



    Փաստորեն, կյանքում ամեն ինչ հնարավոր է... :-o
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (23.09.2012), Rhayader (13.03.2011), Ռուֆուս (01.03.2011)

  17. #11
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սև հումոր. ակամայից հիշեցի Happy Tree Friends մուլտֆիլմի այն սերիա, երբ էն երկնագույն այծեղջյուրը գնում է անտառ ծառ կտրելու ու ծառն ընկնում է ոտիքին... Մուլտի մեջ այծեղջյուրը իր ոտքն է կտրում նույն մեթոդով, մենակ թե՝ դանակ չի ունենում.. միայն գդալ...
    Ֆրեյա ջան, կներես բոբոձյաձյայության համար, բայց այծեղջյուր չի, որմզդեղն ա, նույն ինքը` лось

    Ի դեպ, վարկած կա, որի համաձայն էս մուլտը հիմնված ա հենց Ռալսթոնի հետ տեղի ունեցած իրադարձությունների վրա /աղբյուր/:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (02.03.2011), Ֆրեյա (01.03.2011)

  19. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պուն Լիմ

    Ծանոթացեք՝ Պուն Լիմ: Պունը Երկրորդ համաշխարհայինի տարիներին ստյուարդ էր աշխատում բրիտանական առևտրային նավերից մեկի վրա: Ու եթե հաշվի չառնենք անգլիացիների համար նրա մի քիչ տարօրինակ անունը (Poon Lim)՝ նա մի շատ սովորական փոքր մարդ էր՝ մի շատ սովորական նավի վրա:

    Այդ մարդը նույնպես խաբեց Մահին:





    Մահը մոտեցավ նրան գերմանացու համազգեստը հագին. պատերազմի բովում գերմանական մի սուզանավ տորպեդահարեց Պունի նավը: Ու քանի որ պատերազմը կատակ բան չէ՝ գերմանացիները խորտակեցին բրիտանական նավը, երբ այն ավելի քան հազար կիլոմետր հեռու էր Ամազոնի գետաբերանից: Այդպիսի պայթյունից հետո ողջ մնալը արդեն իսկ բացառիկ երևույթ է, սակայն այդ նավաբեկությունը Պուն Լիմի ոդիսականի ընդամենը սկիզբն էր: Նա լողալով բարձրացավ ջրի երես, մի կերպ տեղավորվեց մի փոքրիկ լաստի վրա և այդ տախտակի կտորի վրա սպասեց իր փրկությանը... ուղիղ 133 օր:

    Սկզբում լաստի վրա դեռ մի քիչ խմելու ջուր ու պաքսիմատներ կային: Բայց ինչքան էլ որ խնայողաբար էր դրանք օգտագործում՝ մոտ մեկ ամսից սնունդն ու ջուրը վերջացան, և Պունը մնաց բացարձակապես առանց ոչ մի բանի: Սակայն ապրելու ձգտումը նրան ստիպեց ամեն ինչ անել՝ ողջ մնալու համար: Նա իր սեփական ատամներով դուրս քաշեց լաստի մեխերից մեկը, կոշիկը մուրճի տեղ օգտագործելով ծռեց այն և ձուկ բռնելու կարթ սարքեց: Բռնած ձկները Պունը մաքրում էր պահածոյի տուփից պատրաստած իր դանակով ու չորացնում՝ կախելով լաստի վրա քաշված թելից: Նա հավաքում էր անձրևի ջուրը անջրաթափանց քաթանի մեջ ու դադաղ, օրվա մեջ մի քանի կում խմում:





    Երկու անգամ նրան արդեն թվում էր, թե փրկված է. առաջին անգամ՝ երբ մոտիկից մի նավ անցավ, իսկ երկրորդ անգամ՝ երբ անգլիական պարեկային ինքնաթիռը թռավ նրա վերևից: Բայց ինչքան էլ որ բարձր էր գոռում Պուն Լիմը՝ ոչ ոք նրան չլսեց: Մի ուրիշ անգամ նավաբեկյալին նկատեց գեմանական սուզանավը, բայց ոչ մոտեցավ, ոչ էլ խորտակեց նրան՝ թողնելով, որ նավաստին ինքնուրույն մեռնի: Ըստ երևույթին՝ հենց այդ պահից սկսած Պունը սկսեց կասկածել, որ նացիզմը այնքան էլ լավ բան չէ:

    Պունը համարյա լողալ չգիտեր, սակայն օրվա մեջ երկու անգամ նա իրեն պարանով կապում էր լաստին ու մտնում էր ջրի մեջ՝ չհյուծվելու ու մարմինը ֆիզիկապես բավարար վիճակում պահելու համար: Նա նիհարեց, սակայն չթուլացավ: Մոտավորապես երկրորդ ամսվա վերջում փոթորիկը լաստի վրայից սրբեց նրա հավաքած բոլոր աղքատիկ պաշարները: Սակայն Պուն Լիմը հաստատ որոշել էր կուլ չգնալ Մահին: Մի քանի օր անց երկնքում նա մի ճայ նկատեց: Նավաստին լաստի տակից մի քիչ ջրիմուռներ քերեց, թռչնի բնի նման մի բան սարքեց լաստի վրա ու մեջը դրեց ձկան մսի իր վերջին պատառները: Ճայը ի վերջո իջավ լաստի վրա, և ժամեր շարունակ անշարժ պառկած Պունը ճանկեց նրան ու մի կերպ սատկացրեց: Ապա, քանի որ շատ վաղուց է, ինչ անձրև չէր եկել, Պունը խմեց թռչնի արյունը, ծամեց միսը, իսկ մնացորդները շերտ-շերտ կտրատեց ու փռեց արևի տակ չորանալու: Դրանցով նրան հետո հաջողվեց ևս մի երկու թռչուն որսալ:





    Նավաբեկյալը հասկանում էր, որ շուտով սովամահ կլինի, եթե այդպես շարունակվի: Մեզ համար դա կնշանակեր, որ պետք է ավելի շատ ձուկ բռնել: Պունի համար դա նշանակում էր իսկական, գրողի տարած, մեծ շնաձուկ որսալ: Իսկ Մահի համար դա նշանակում էր, որ Պունը հեշտ չի հանձնվելու:

    Երբ Պուն Լիմը տեսավ, թե ինչպես է շնաձուկը պտտվում իր լաստի շուրջը, նա չփորձեց հեռանալ: Փոխարենը նա թռչնի վերջին մնացորդները հագցրեց մեխի վրա, երկու տակ ոլորեց պարանը, ձեռքերը փաթաթեց քաթանի մեջ ու կարթը ջուրը գցեց: Շնաձուկը կուլ տվեց խայծը, և Պունը գիշատչին կարողացավ դուրս քաշեց լաստի վրա ու սատկացել՝ որպես զենք օգտագործելով կիսով չափ լիքը մետաղյա ջրամանը: Հաղթանակից հետո նա հերձեց շնաձկանն ու ներծծեց նրա լյարդի միջից ողջ արյունը՝ ծարավից չմեռնելու համար, իսկ միսը արևի տակ չորացրեց ու կերավ:




    Սարսափելի մա՞հ, թե՞ նախաճաշ: Նայած թե դու ով ես:


    Պունը օրերը հաշվում էր լաստի եզրին արած խազերով: 131-րդ օրը նա նկատեց, որ ջուրը ոչ թե մուգ կապույտ է, ինչպես առաջ, այլ մի քիչ կանաչավուն երանգ ունի: Վերևում թռչուններ կային, իսկ կողքով ջրիմուռներ էին լողում: Դրանք բոլորը հուսադրող նշաններ էին:

    1943 թվի ապրիլի 5-ի առավոտյան՝ նավաբեկությունից 133 օր անց, նա հեռվում մի փոքրիկ առագաստ նկատեց: Պունը հանեց վերնաշապիկն ու սկսեց այն թափահարելով ցատկոտել լաստի վրա՝ հուսալով, որ իրեն կնկատեն: Քիչ անց նավը փոխեց ուղղությունն ու լողաց դեպի լաստը:

    Ձկնորսները Պուն Լիմին ջուր ու ուտելիք տվեցին և ուղղություն վերցրեցին դեպի Ամազոնի գետաբերանում գտնվող Բելեմ քաղաքը: Պունը ավելի քանի հազար կիլոմետր անցել էր Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ չունենալով ապրելու համար անհրաժեշտ բացարձակապես ոչինչ, և ողջ էր մնացել: Նա դիմացել էր սովին, ծարավին, ծովային հիվանդությանը, ալիքներին, այրող արևին և չէր հուսահատվել: Ավելին՝ նա ընդամենը ինը կիլոգրամ էր նիհարել և կարողանում էր ինքնուրույն քայլել: Նավաստին չորս շաբաթ պառկեց հիվանդանոցում, ապա գնաց Նյու-Յորք:





    Ջորջ 6-րդ արքան անձամբ նրան պարգևատրեց Բրիտանական կայսրության մեդալով՝ մեծագույն պարգևով, որին երբևէ կարող է արժանանալ ոչ զինվորական բրիտանացին: Բրիտականակն նավատորմը սկսեց (և մինչև հիմա էլ շարունակում է) իր նավաստիներին սովորեցնել Պունի Լիմի ողջ մնալու հնարքները: ԱՄՆ սենատորներից մեկի անմիջական նախաձեռնությամբ Պունին մշտական կացության իրավունք տվեցին ԱՄՆ-ում՝ հնարավորություն տալով տեղափոխվելու այնտեղ ապրելու:

    Այնպես որ՝ երբ հաջորդ անգամ կսկսեք բողոքել, որ ձեր տանը նեղվածք է, պարզապես պատկերացրեք, թե ինչ է նշանակում չորս ամիս շարունակ ապրել այդպիսի մի լաստի վրա:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 45 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (02.03.2011), CactuSoul (02.03.2011), Chuk (10.03.2011), E-la Via (08.01.2012), einnA (02.03.2011), Enigmatic (02.03.2011), erexa (02.03.2011), Gayl (02.03.2011), impression (02.03.2011), Jarre (26.09.2011), Kuk (02.03.2011), Lion (02.03.2011), Lord (02.03.2011), Lusinamara (02.03.2011), ministr (02.03.2011), Monk (29.03.2011), murmushka (02.03.2011), Norton (02.03.2011), One_Way_Ticket (25.03.2011), Rammstein (23.09.2012), Raul Gonsalez (30.12.2011), Sagittarius (10.03.2011), shatboyov (24.10.2011), Skeptic (03.03.2011), Universe (10.03.2011), Valentina (02.03.2011), VisTolog (02.03.2011), Yellow Raven (02.03.2011), zanazan (02.03.2011), ~Anna~ (21.04.2011), Ամպ (13.03.2011), Արշակ (02.03.2011), Գաղթական (06.09.2011), Ինչուիկ (02.03.2011), Լեո (02.03.2011), Լուսաբեր (12.03.2011), Ձայնալար (02.03.2011), Մանուլ (02.03.2011), Նաիրուհի (02.03.2011), Նարե (02.03.2011), Ներսես_AM (02.03.2011), Ուլուանա (04.03.2011), Ռուֆուս (02.03.2011), Սերխիո (02.03.2011), Սլիմ (02.03.2011)

  21. #13
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիտե՞ք էսքանի մեջ որնա ամենաահավոր բաներից մեկը, որ այս ամենից հետո վերադառնաս էտ նույն տեղը, որտեղ որ դու ստիպված ես եղել 127 ժամ անց կացնել... Բայց դե ինձ թվումա ով էլ լիներ, կամ գոնե մեծամասնությունը վերջիվերջո կգիտակցի, որ արյան զեղումից կանզգայանա զեռքը էտ ժամանակահատվածում....

  22. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բավական հետաքրքիր դեպք էլ ներկայացնեմ, այս անգամ՝ մի քիչ ավելի արագ ու մի քիչ պակաս դրամատիկ կերպով ))): Չնայած որ այս պատմությունը սեփական վերջույթները ամպուտացիայի ենթարկելու կամ ատամներով շնաձուկ քրքրելու մասին չէ, և շատ ավելի քիչ արձագանքներ է ունեցել աշխարհում, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ այն ոչ պակաս արժանի է այս թեմայում տեղ ունենալու:



    Մենգ եղբայրները

    Ծանոթացեք՝ Մենգ Սյանչեն և Մենգ Սյանյու, չինացի ածխափորներ: Չինական ածուխի հանքերում աշխատելը արդեն իսկ հերոսություն է, և չինացի հանքափորները պիտի որ ամեն Աստծու օր կանոնավոր կերպով խաբելիս լինեն Մահին, բայց մեր այսօրվա պատմությունն այդ մասին չէ:





    Մի օր եղբայրները ջանասիրաբար (բոլոր չինացիների նման) աշխատում էին ածուխի հանքում, երբ թունելը փլվեց ու ողջ-ողջ թաղեց նրանց: Ածուխի հանքերը առհասարակ երբեք էլ անվտանգ վայրեր չեն համարվել՝ ապրելու և ստեղծագործելու համար, բայց Մենգ եղբայրները աշխատում էին ապօրինի շահագործվող հանքում: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդ հանքի անվտանգության բյուջեն, անկասկած, ծախսվել էր ոչ թե թթվածնային բալոնների ու ամուր հենարանների վրա, այլ՝ կաշառքների ու ալկոհոլի:

    Թունելի փլվելուց հետո փրկարարների մի ջոկատ, ամեն դեպքում, փորձեց փորել-հանել Մենգին ու իր եղբորը, սակայն նրանք շատ շուտ հանձնվեցին, ձեռքները լվացին ու գնացին տուն: Ապա եղբայրների գործընկեր-հանքափորները որոշեցին փրկել իրենց ընկերներին և տեղնուտեղը ձերբակալվեցին Չինաստանի օրինապահ մարմինների կողմից՝ ածուխի հանքի ապօրինի շահագործման մեղադրանքով: Իշխանություններն, ըստ երևույթին, վախենում էին, որ այդ մարդիկ ածուխի ահռելի շերտի տակ թաղված մարդկային էակների հետ միասին նաև մի քիչ էլ ածուխ կհանեն լույս աշխարհ, և այդ մի քիչ ածուխը հիմնահատակ կկործանի ՉԺՀ-ի ողջ տնտեսությունը:

    Այսպիսով՝ եղբայրները պինդ և անվերադարձ թաղված էին հողի տակ՝ առանց ջրի, առանց սննդի, առանց լույսի ու առանց հույսի (պատկերացրեք հայաստանյան 90-ականները, բայց ածուխով): Բոլորը, բնականաբար, հույսները կտրեցին, Մենգ եղբայրների բարեկամները նույնիսկ մի թեթև թաղում կազմակերպեցին հանքի տարածքում և... վերջ:





    Բայց եղբայրները դեռ ողջ էին: Հասկանալով, որ օգություն այդպես էլ չի լինելու, նրանք սկսեցին իրենք փորել իրենց փրկության ճանապարհը: Եվ զինված լինելով ընդամենը մեկ փոքրիկ քլունգով ու իրենց մերկ ձեռքերով՝ Մենգ եղբայրները փորեցին ածուխի ու քարի քսան մետրանոց շերտն ու դուրս եկան սեփական գերեզմանից: Դա մոտավորապես հավասար է վեց հարկանի շենքի բարձրությանը, պարզապես թարս՝ դեպի ներքև:

    Եղբայրները փորելու արանքներում կատակներ էին անում միմյանց կանանց մասին, խմում էին, հազար ներողություն, իրենց մեզը ու բացի դրանից՝ նաև փորձում էին կշտանալ մի քանի կտոր հում ածուխով: Ըստ բազմափորձ Մենգ եղբայրների՝ ածուխը պարզապես աստվածային համ ունի, երբ դու հողի տակ սովից մեռնում ես: Մնացած բոլոր դեպքերում ածուխից զզվելի ուտելիք չկա:





    Մինչև գետնի երեսը ճանկռելով իրենց փրկության ուղին՝ Մենգ եղբայրները դուրս եկան լույս աշխարհ, երեք մատի կոմբինացիա ցույց տեցին Մահին, ինչպես նաև իրենց ծանր հայացքով բարոյապես ոչնչացրեցին փրկարարներին հետ կանչած պետական մարմիններին: Ապա նրանք գնացին հիվանդանոց, որտեղ, ինչպես հետո նշեց Մենգ Սյանչենը, ինքը մի քանի օր շարունակ զուգարանում ածուխ էր կղում:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 12.03.2011, 01:00:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.03.2011), CactuSoul (12.03.2011), E-la Via (08.01.2012), EgoBrain (13.03.2011), Gayl (14.03.2011), helium (14.03.2011), impression (12.03.2011), Jerry (20.03.2011), Lion (12.03.2011), Monk (29.03.2011), Moonwalker (12.03.2011), Nare-M (12.03.2011), Norton (12.03.2011), Safaryan (12.03.2011), Skeptic (12.03.2011), VisTolog (12.03.2011), Yellow Raven (12.03.2011), Ամպ (13.03.2011), Արշակ (14.03.2011), Գաղթական (06.09.2011), Ձայնալար (12.03.2011), Մանուլ (13.03.2011), Նաիրուհի (12.03.2011), Շինարար (12.03.2011), Ռուֆուս (12.03.2011), Սերխիո (12.03.2011), Սլիմ (15.03.2011)

  24. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը


    ...ու մտածեք. իսկ դուք կկարողանայի՞ք:
    Նախ այդ մարդը 5 օր չի կարողացել քնել, շատ հոգնած և թուլացած վիճակում ա եղել և ինքը այդ վիճակում ջարդում է ձեռքը, ահավոր ցավ և ամենասարսափելին այն է, որ ձեռքը ոչ թե մեկ հարվածով է կտրում այլ մոռթելով, (ես վստահ եմ, որ եթե նա կամ մեզանից ցանկացածը դա փորձերը տանը ապա ցավից կուշաթափվեր) ուղղակի հնարավոր չէ այդքանից հետո կանգնել և 10 մետր քայլել ուր մնաց 13 կմ այն էլ երբ արյունաքամ ես լինում, բայց եթե տեսնում ես, որ մահը քեզ շաաատ մոտ է և անխուսափելի, դու անում ես ամեն անհնարինը, դու չես մտածում, որ ցավը սպանում ա, որ շատ թույլ ես զգում, մտածում ես միայն ու միայն ապրելու մասին և դա քեզ շատ մեծ ուժ է տալիս: Կարծում եմ այս քայլին շատերս կդիմենք այ թե կկարողանանք ընթացքում ցավին դիմանալ դա արդեն տվյալ դեպքում հարցի երկրորդ կողմն է, չնայած կարծում եմ, որ շատերը կդիմանան:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս մարդը խաբել է Մահին:
    Այս մարդը ընդամենը փրկել է իր կյանքը :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Պուն Լիմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.09.2011, 18:38
  2. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Արոն Ռալստոն
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 02.03.2011, 19:12
  3. Արձակ. Նրանք
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.03.2010, 14:15
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. նրանք
    Հեղինակ՝ otar, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 07.06.2007, 11:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •