Երեկ Winter's Bone ֆիլմն էլ նայեցի ու բավականին զարմացա, որ էս ֆիլմը Օսկարի էր առաջադրվել, էն էլ չորս նոմինացիաներում (ու ոչինչ չէր շահել): Զարմացել էի, ոչ թե նրա համար, որ ֆիլմը վատն էր, այլ նրա համար, որ ֆիլմը չափից դուրս լավն էր Օսկարի համար: Լրիվ արտ-հաուս էր, շատ սիրուն նկարահանված, հոյակապ դերասանական կազմով ու խաղով ու շատ լավ սցենարով: Այ եթե սենց կինոները ավելի շատ հայտնվեին Օսկարի նոմինանտների ցուցակում, մրցանակաբաշխության որակն բավականին կբարձրանար:
Էջանիշներ