Իսկ իմ կարծիքով, էս տարվա Օսկար մրցանակաբաշխությունը բավականին լավն էր նոմինանտների առումով: Մի քանի ֆիլմ եմ հասցրել դիտել ու գրեթե բոլորը դուր են եկել (բացի The Social Network-ից ու Alice In Wonderland-ից): Հա, միգուցե սրանցից որոշները արժանի չեն Օսկարի ու բարեբախտաբար ոչինչ չեն շահել, բայց որպես նոմինանտ նորմալ թեկնածուներ են:
127 ժամ/127 Hours, ամենաշատը էս ֆիլմի համար եմ նեղվել, որ ոչ մի բան չշահեց, չնայած 6 նոմինացիա ուներ...
Inception, 8 նոմինացիա, չորս մրցանակ
The Kids Are All Right Օսկարի չէր հավակնում ու բնականաբար ոչինչ չշահեց, բայց որպես նոմինանտ նորմալ թեկնածու էր
Toy Story 3 Արտակարգ լավն էր ու լրիվ արժանի էր Օսկարին
The Town Չնայած ռեժիսորն ու գլխավոր դերակատարը իմ ամենաչսիրած դերասաններից մեկն է՝ Բեն Աֆֆլեքը, բայց ֆիլմը շատ լավն էր ու հաջողված: Չնայած բանկ թալանողների մասին ֆիլմեր շատ եմ տեսել, բայց սրա սյուժեն բավականին օրիգինալ էր, մի խոսքով խորհուրդ եմ տալիս դիտել: Գլուխգործոց չի, բայց լավն ա
How To Train Your Dragon Համով մուլտ, որը Toy Story-ին կյանքում չի հասնի, բայց որպես նոմինանտ նորմալ ա:
The Illusionist Փոքրիկ գանձ, որին Օսկարը միայն կփչացներ:
Դեռևս չեմ հասցրել մեծ աղմուկ հանած ֆիլմերը դիտել՝ Black Swan, The Fighter, True Grit, King's Speech, բայց արձագանքները էս ֆիլմերի մասին շատ դրական է եղել:
Մի խոսքով բավականին հաջողված մրցանակաբաշխություն էր, չնայած որոշ հաղթողների անուններ արժեր փոխել![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 10.03.2011, 17:55:
I may be paranoid but no android!
Reh32 (11.03.2011), Skeptic (10.03.2011), Yellow Raven (11.03.2011)
Երեկ Winter's Bone ֆիլմն էլ նայեցի ու բավականին զարմացա, որ էս ֆիլմը Օսկարի էր առաջադրվել, էն էլ չորս նոմինացիաներում (ու ոչինչ չէր շահել): Զարմացել էի, ոչ թե նրա համար, որ ֆիլմը վատն էր, այլ նրա համար, որ ֆիլմը չափից դուրս լավն էր Օսկարի համար: Լրիվ արտ-հաուս էր, շատ սիրուն նկարահանված, հոյակապ դերասանական կազմով ու խաղով ու շատ լավ սցենարով: Այ եթե սենց կինոները ավելի շատ հայտնվեին Օսկարի նոմինանտների ցուցակում, մրցանակաբաշխության որակն բավականին կբարձրանար:
I may be paranoid but no android!
Մի հատ էլ Օսկարի ներկայացված ֆիլմ նայեցի - ավստրալական Animal Kingdom-ը (Կենդանիների արքայությունը), որտեղ Jacki Weaver-ը ներկայացվել էր Օսկար մրցանակի լավագույն երկրորդական կանացի դերակատարման համար: Հզոր ֆիլմ էր՝ կրիմինալ դրամա, դերասանական կազմը մեկը մյուսից լավը, Գայ Փիրսը կար (Memento, L.A. Confidential, The Hurt Locker, King's Speech), մյուսները ինձ անհայտ ավստրալացի դերասաններ էին, իսկ Jacki Weaver-ը հոյակապ էր խաղում կրիմինալ ընտանիքի մատրիարխի դերը: Շատ խելացի ու գրավիչ սյուժեով ֆիլմ էր, Հայկօն թող չնայի, իրեն հաստատ դուր չի գա![]()
I may be paranoid but no android!
The Fighter-ն էլ նայեցի, շատ լավն էր, բայց չէի ասի, որ բոքսի թեմատիկայով տեսածս լավագույն ֆիլմն էրՄեկ ա Million Dollar Baby-ին ոչ մի ֆիլմ չի հասնի
Բայց ամենաշատը դերասանական կազմը դուր եկավ: Մարկ Ուոլբերգը շատ լավ էր խաղում, բայց Մելիսսա Լիոն ու Քրիստիան Բեյլը պարզապես հիասքանչ էին
Մելիսսա Լիոյի մասնակցությամբ ընդամենը երկու ֆիլմ էի տեսել, մեկը երկրորդական, բայց տպավորիչ դեր էր 21 Գրամ ֆիլմում, մյուսը՝ գլխավոր դեր Սառած Գետը ֆիլմում, որի համար ներկայացվել էր Օսկարի: Երկու ֆիլմում էլ Մելիսսան ներկայացնում էր ցածր խավի, դժվար կյանք վարած, բայց ուժեղ կանանց: Ի դեպ Մելիսսա Լիոն եղել է Ջուլիայի Ռոբերտսի հիմնական մրցակիցը Pretty Woman ֆիլմի գլխավոր դերի համար, դերը հասավ Ջուլիային, իսկ հետագա փառքը մնաց Լիոյին
Իսկ Քրիստիան Բեյլը՝ լինելով իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը, շատ վաղուցվանից մեծ քայլերով գնում էր դեպի ՕսկարՈւ ոնց որ Մաշինիստի համար էր Բեյլը սարսափելի նիհարել, նույն բանն էլ էս ֆիլմի համար էր արել: Բեյլը վախենալու էր էս ֆիլմում, նիհար, ծերացած, հարբեցող-թմրամոլի տեսք ուներ... Ու ինչ լավ էր խաղում, լրիվ մտել էր դերի մեջ... Մի խոսքով, լրիվ արժանի էր Օսկարին
![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ