User Tag List

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #1
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համաշխարհային շախմատ

    Յուրաքանչյուր մրցաշարին առանձին թեմա չնվիրելու ու «Հայկական շախմատ» թեման անհամապատասխան գրառումներից զերծ պահելու համար, կարծում եմ ավելի հարմար է մեծ շախմատին վերաբերվող առանձին թեմա ունենալ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (27.02.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շուտով մեկնարկելիք արագ և կույր շախմատի «Ամբեր» գերմրցաշարին ընդառաջ մի փոքր նախաբան:
    Առաջին «Ամբեր» մրցաշարն անցկացվել է 1992թ.-ին Ֆրանսիայի Ռոքբրյուն քաղաքում՝ ի նշանավորումն հոլանդացի միլիարդատեր ու շախմատային մեկենաս Յոոպ վան Օոստերոմի դստեր Մելոդի Ամբերի ծննդյան: Այն մրցաշարն անցկացվեց միայն արագ շախմատի ուղղվածությամբ ու ավարտվեց Վասիլի Իվանչուկի հաղթանակով (ի դեպ միակ շախմատիստն, ով մասնակցել է «Ամբեր»-ի բոլոր 20 մրցաշարերին): 1993թ.-ին մրցաշարի ընթացակարգն երթարկվեց որոշակի փոփոխությունների՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխարհում իր տեսակի մեջ միակը: Այդ տարվանից մրցաշարն անցկացվում է կրկնակի հանդիպման սկզբունքով՝ շախմատիստների զույգը մի օրվա մեջ իրար հետ մրցում են թե՛ արագ և թե՛ կույր շախմատում: 1993թ.-ին «Ամբեր»-ն անցկացվեց Մոնակոյում, որն այնուհետ դարձավ մրցաշարի տունը մինչև 2008թ.-ը, երբ այն անցկացվեց Նիցցայում: 20-րդ հոբելյանական մրցաշարի առիթով պարոն Օոստերոմն ու Մաքս Էյվեի հիմնադրամն որոշել են «Ամբեր 2011»-ը կրկին անցկացնել Մոնակոյում: Ու 2011թ.-ի մարտի 11-24-ը Մոնտե Կարլոյի հանգստյան համալիրը կընդունի պատմության մեջ վերջին «Ամբերի» մասնակիցներին (համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակից բացակայում է միայն 8-րդ համար Մամեդյարովը).



    1. Մագնուս Կարսեն (Նորվեգիա) - 2814
    «Ամբեր»-ում նրա լավագույն արդյունքը անցյալ տարվա գումարային 1-ին մրցանակն է (կիսելով Իվանչուկի հետ):

    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2810
    1994, 1997, 2003, 2005, 2006 (Մորոզևիչի հետ)թթ.-ի «Ամբերի» հաղթողն է:

    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2805
    «Ամբեր»-ի 2008 և 2009թթ.-ի առաջին մրցանակակիրն է:

    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2784
    «Ամբեր»-ում առաջինն է եղել 1996, 1998 (Շիրովի հետ), 1999, 2001 (Թոփալովի հետ), 2004 (Մորոզևիչի հետ) և 2007թթ-ին:

    5. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2776
    Նրա լավագույն ցուցանիշն անցյալ տարվա 5-րդ տեղն է:

    6. Վեսեին Թոփալով (Բուլղարիա) - 2775
    Կիսել է «Ամբեր 2001»-ի առաջին մրցանակը Կրամնիկի հետ:

    7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2773
    4-րդն է եղել «Ամբեր 2006»-ում:

    8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2764
    «Ամբեր»-ում հաղթել է 1992-ին և 2010-ին (Կարլսենի հետ):

    9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2751
    Նրա առաջին մասնակցությունն է գերմրցաշարին:

    10. Վուգար Հաշիմով (Ադրբեջան) - 2736
    6-րդն է եղել անցյալ տարի:

    11. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2733
    Նրա բարձրագույն նվաճումը Մոնակոյում 2001 և 2002թթ.-ի 5-րդ տեղն է:

    12. Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - 2686
    Նրա առաջն մասնակցությունն է «Ամբեր»-ում:

    Մրցաշարի բացման արարողությունը մարտի 11-ին է, իսկ խաղերը կմեկնարկեն հաջորդ օրվանից Երևանի ժամանակով 18:30-ին: Հանգստյան օրեր են մարտի 16-ն ու 21-ը: Ամեն պարտիայի համար շախմատիսներից յուրաքանչյուրին կհատկացվի 25-ական րոպե: Արագ շախմատում ամեն քայլին կավելանա 10, իսկ կույր շախմատում 20 վայրկյան:
    Ընդհանուր մրցանակային ֆոնդը € 227,000 է:

    Աղբյուրը

    Հաջողություն մաղթենք մեր առաջատարին: Ու եթե հաշվի առնենք, որ Լևոնն արագ շախմատն ընկալում է իբրև զվարճանք, նաև բարի ժամանց նրան:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 27.02.2011, 18:38:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.02.2011), Gayl (27.02.2011), Lion (27.02.2011), min-mak (27.02.2011), Monk (27.02.2011), shatboyov (26.09.2012), Skeptic (27.02.2011)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների այս տարվա 2-րդ վարկանշային աղյուսակը: Դրա վերնամասն ունի հետևյալ տեսքը.

    1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2817* - 2816,6** - ↑ 1*** - +6,6**** - 13*****
    2. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2815 - 2814,9 - ↓ 1 - +0,9 - 13
    3. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2808 - 2807,8 - 0 - +2,8 - 13
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2785 - 2785,4 - 0 - +1,4 - 13
    5. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2779 - 2778,8 - ↑ 4 - +14,8 - 19
    6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2776 - 2776,0 - ↓ 1 - 0 - 0
    7. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2775 - 2775,0 - ↓ 1 - 0 - 0
    8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2774 - 2773,9 - ↑ 2 - +22,9 - 13
    9. Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) - 2772 - 2772,0 - ↓ 1 - 0 - 0
    10. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2747 - 2746,7 - ↓ 3 - -26,3 - 13
    ...
    29. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան) - 2716 - 2715,7 - ↓ 3 - -4,3 - 18
    ...
    65. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2676 - 2676,4 - ↑ 10 - +9,4 - 13
    ...
    67. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2675 - 2675,0 - ↓ 4 - 0 - 0



    * - կլորացված վարկանիշը
    ** - մաքուր վարկանիշը
    *** - աղյուսակում դիրքի փոփոխությունը (2011թ.-ի հունվարի հմմ.)
    **** - վարկանիշի փոփոխությունը (2011թ.-ի հունվարի հմմ.)
    ***** - անցկացրած պարտիաների թիվը (2011թ.-ի հունվար-մարտ ժ/միջոցում)

    Աղբյուրը
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 28.02.2011, 22:49:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.02.2011), Gayl (01.03.2011), shatboyov (26.09.2012), Yevuk (01.03.2011)

  7. #4
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը
    Մեկնարկեց վերոխոստացված «Ամբեր» շախմատային փառատոնը: Այսօր առաջին տուրում մեր առաջատար Լևոն Արոնյանը թե՛ արագ և թե՛ կույր շախմատի պարտիաներում մեծ առավելությամբ հաղթեց հոլանդացի հրաշամանուկ Անիշ Գիրիին:
    Հաշվի առնելով կույր շախմատի առանձնահատկությամբ պայմանավորված սխալների առատությունն ու պարտիայի պարզությունը, կվերլուծենք միայն արագ շախմատի պարտիան:
    Գնացինք

    1. d4 f5 2. g3 Nf6 3. Bg2 g6 4. Nf3 Bg7 5. O-O O-O 6. c4 d6 7. Nc3 Nc6 8. d5
    Ne5 9. Nxe5 dxe5 10. c5 Kh8 11. Qb3 h6 12. Rd1 g5 13. Bd2 a6 14. Be1 Qe8 15. d6

    Հոլանդական (!!) պաշտպանության Լենինգրանդյան համակարգ՝ 5 Nf3 0-0 6 0-0 d6 7 Nc3 Nc6՝ Լևոնի պարտիաներում խիիստ հազվադեպ հանդիպող տարբերակ: Ակնհայտ է, որ Արոնյանը հավակնորդների մրցախաղին ընդառաջ խուսափում է իր նախընդրած տարբերակների «տնային» տարբերակներից
    Նմանատիպ սկզբով հանդիպել է Ֆալկ - Շնելլ (Գերմանիա, 2008) պատրիան.
    (15. Rac1 Qf7 16. Qb4 e4 17. e3 Ng4 18. Ne2 Ne5 19. Bc3 Nd3 20. Bxg7+ Qxg7 21.
    Rxd3 exd3 22. Nd4 Qf6 23. f4 e5 24. dxe6 c6 25. Bf1 Bxe6 26. Bxd3 Rad8 27. Qc3
    Bc8 28. Nf3 Qxc3 29. Rxc3 g4
    )
    15... exd6 16. cxd6 c6 Թվում է թե սևերը պատրաստում են զինվորի առաջխաղացումը դեպի e4, բայց Լևոնն այլ կարծիքի է 17. Na4 e4
    Լաքրոսս (2298) - Վելց (2169) պարտիայում (Վոլկինգեն, 2000) հանդիպել է.
    (17... f4 18. Nc5 Bf5 19. Qxb7 Qh5 20. d7 Ng4 21. h3 fxg3 22. Qxa8 Rxa8 23. d8=Q+ Rxd8 24. Rxd8+ Kh7 25. hxg4 Qxg4 26. fxg3 Qxe2 27. Bf2 Qxb2 28. Rad1 Qxa2 29. g4 Bg6 30. R1d7 h5 31. Re7 Kh6 32. Rd6)
    Էրնստ (2436) - Լոքդահլ (2259) պարտայում (Ստոկհոլմ, 2002).
    (17... Nd7 18. Ba5 h5 19. Bc7 Rf6 20. Rac1 e4 21. f3 h4 22. fxe4 hxg3 23. Qxg3 f4 24. Qxg5 Rg6 25. Qh4+ Kg8 26. Qe7 Rxg2+ 27. Kxg2 Qg6+ 28. Kh1 Ne5 29. Rg1 Bg4 30. d7 Bf6 31.
    Rxg4 Nxg4 32. Qe6+
    )
    18. Nc5
    Հնարավոր էր 18. Bc3 Nd5 +/−
    18... f4? սևերը ստանում են տարածքային առավելության
    (18... Nd5!?+/= իմաստ ուներ՝ բերելով բարդացումներ)
    19. Bc3
    Միայն ոչ 19. Nxb7 Rb8 20. d7 Bxd7=/+
    19... e3 20. Bxf6 Rxf6 21. d7 exf2+ 22. Kf1 Bxd7 23. Nxd7
    Տեսական հավասար դիրքի կբերեր. 23. Rxd7 Qh5 24. h3 g4 25. gxf4 Re8 26. Rxg7 gxh3=
    23... Re6
    Առավել հաջող կլիներ 23... Rf7 24. Nb6 (24. Qxb7?! Rd8+/=) 24... Rb8 25. g4 +/−
    24. Nb6
    Հնարավոր էր 24. Rd2!? b5 25. Kxf2 Qe7+/−
    24... Re3 25. Qc4
    Սպիտակների հիմնական շարունակությունն էր՝ 25. Qc2 Rb8 26. g4 h5 +/−
    25... Rb8 26. Rd7
    Որոշիչ առավելություն կտար՝ 26. Nd7!? Rc8 27. g4+−
    26... fxg3
    Հետաքրքրական է առավել ճիշտ ճանապարհը 26... Qh5 27. h3 g4 28. Qxf4+−
    Ա) 28. Kxf2 Rbe8 29. Rxg7 Rxe2+
    (եթե 29... Kxg7?!, ապա 30. Qd4+ Kg6 31. Qxf4=/+ (31. gxf4 $2 Rxe2+ 32. Kf1 gxh3 33. Qd3+ Qf5 34. Qxf5+ Kxf5 35. Bxh3+ Kxf4+ -)
    30. Kg1 Rxg2+
    (եթե 30... Kxg7?!, ապա 31. Bf1 (31. gxf4 դեռ անհնար է վերցնել զինվորը Rxg2+ 32. Kxg2 Qxh3+ 33. Kg1 Re3- +) 31... R2e4 32. Qc3+ Qe5 33. Qxe5+ R8xe5 34. gxf4 Rxf4 35. Nc4 +/−)
    31. Kxg2 Qxh3+ 32. Kg1 Qxg3+ 33. Kf1
    Qh3+ 34. Kg1 Qe3+ 35. Kf1 Kxg7 36. Qc3+ Qxc3 37. bxc3 f3 - +
    Բ) 28. gxf4?! անկասկած ավելի թույլ է Rbe8 29. Rxg7 Kxg7 30. Qd4+ Kg8 31. Qc4+ Kh8 32. Qd4+ Kg8 33. Qc4+ Kg7 34. Qd4+ Kg8=
    27. hxg3 Qh5 28. Kxf2 Rbe8 29. Re1
    Տարբերակ է նաև 29. Rxb7 Rxe2+ 30. Kf1 Rxg2 31. Kxg2 Re2+ 32. Qxe2 Qxe2+ 33. Kh3 g4+ 34. Kh4 Bxb2 - +
    29... Qh2 գրոհելով մեկուսացված զինվորի վրա 30. Qg4 R3e6 31. Rd3 ??
    Պարտվող քայլ, դեռ կարելի էր պայքարել 31. Rf7 Kg8 32. Rxg7+ Kxg7 33. Nd7=
    31... h5 32. Qxg5 Rf6+ 33. Rf3 Rxf3+ 34. Kxf3 Rf8+ 35. Ke3 Qxg2 36. Kd3
    Պետք էր 36. Kd2, մոտենում է ջախջախումը՝ Qf2 37. Qxh5+ Kg8 38. Qg4 Rd8+ 39. Nd7
    36... Qf2 37. Rh1
    Փրկվելու վերջին չօգտագործված շանսը՝ 37. Qxh5+ Kg8 38. Qg4 Qxe1 39. Qe6+ Rf7 40. Kc2- +
    37... Qd4+
    Ոչինչ չէր տա նաև 37... Qxb6?! 38. Qxh5+ Kg8 39. Qh7+ Kf7 40. Rf1+ Ke6 41. Qe4+ Kd7 42.
    Qg4+ Kd8 43. Qg5+ Ke8 44. Qg6+ Kd8 45. Qd6+ Ke8 46. Qe6+ Kd8 47. Qd6+ Ke8 48.
    Qg6+ Kd8 49. Qd6+ +/=

    38. Kc2 Qxb2+
    Հնարավոր 38... Qxb6?!-ը բավական հեշտ հերքվում է 39.Qxh5+ Kg8 40. Qh7+ Kf7 41. Qf5+ Ke7 42. Qe4+ Kd8 43. Rd1+ Kc8 44. Qg4+ Kb8 45. Qxg7 =
    39. Kd1 Qb1+ 40. Kd2 Qxh1
    Այս ուղղով էլ Լևոնի առավելությունը ցցուն է՝40... Qxh1 41. Nd7 Rf1 -+
    բայց 40... Qxa2+-ը ուղղակի մատային էր. 41. Kd1 Qb3+ 42. Kc1 Bb2+ 43. Kd2 Bc3+ 44. Ke3 Be1+ 45. Ke4 Qb4+ 46. Kd3 Qc3+ 47. Ke4 Re8+ 48. Kf5 Qe5+ 49. Kg6 Rg8+ 50. Kf7 Qe8+ 51. Kf6 Rf8
    Անհույս դիրքում Գիրին հանձնվեց. 0-1

    Պարտիայի վերջնական դիրքը.


    Մյուս զույգերում՝
    Հաշիմով - Իվանչուկ 2-0
    Կարլսեն - Նակամուրա 1,5 - 0,5 (բլիցում հաղթեց Մագնուսը)
    Անանդ - Թոփալիվ 1,5 - 0,5 (կույր պարտիան ավարտվեց հնդիկի հաղթանակով)
    Գրիշչուկ - Կրամնիկ 2-0
    Կարյակին - Գելֆանդ 0-2

    Առաջին տուրից հետո 2-ական միավորով առաջին տեղում են Արոնյանը, Հաշիմովը, Գրիշչուկն ու Գելֆանդը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), Nare-M (16.03.2011)

  9. #5
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ծանուցում վերջին տուրի մասին.

    Գելֆանդ - Գրիշչուկ 0,5 - 1,5 (կույր շախմատում հաղթանակը վերջինի կողմն էր)
    Կրամնիկ - Անանդ 1 - 1
    Թոփալով - Կարյակին 1 - 1
    Կարլսեն - Հաշիմով 2 - 0
    Գիրի - Իվանչուկ 1 - 1
    Նակամուրա - Արոնյան 0,5 - 1,5 (Լևոնը հաղթեց կույր շախմատում. գործնականում պարտված դիրքում հմտորեն պաշտպանվեց ու երկկողմանի ցեյտնոտում Նակայի թույլ տված 70. Rc7? և հատկապես 71. Rc4?? ահավոր սխալներից հետո հասավ հաղթանակի )

    Երկրորդ տուրից հետո 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Գրիշչուկը (ի դեպ մոտեցող Կազանի հավակնորդների մրցաշարում Լևոնի մրցակիցը հրաշալի տպավորություն է թողնում ), Կարլսենն ու Արոնյանը:
    Այսօր սպասում ենք առաջատարների բախմանը Արոնյան - Կարլսեն


    կույրերի հանրություն:ճճճ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (14.03.2011), Nare-M (16.03.2011), Yevuk (15.03.2011)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ամբեր» 21-րդ կարգի (չնայած ոչ վարկանիշային) գերմրցաշարի 3-րդ տուրում.

    Արոնյան - Կարլսեն 1 - 1 (Հետաքրքիր է, որ արագ շախմատի պարտիայում Լևոնը փրկվեց միայն իր փայլուն՝ ես կասեի «գելի» դիրքային հոտառության շնորհիվ: Տակտիկական նկատառումներով խուսափելով իր հարազատ դեբյուտներից Լյովը միջնախաղի շեմին ունենում է մոտ -1,5-ի կարգի դիրք, բայց անընդհատ դիրքային մանևրներով հավասարեցնում է պարտիան՝ անգամ Մագնուսի դեմ:)
    Հաշիմով - Գիրի 1,5 - 0,5
    Իվանչուկ - Նակամուրա 0,5 - 1,5
    Անանդ - Գելֆանդ 1,5 - 0,5 (Զարմանալ կարելի է, թե ոնց Բորիսը փախցրեց էդ կես միավորը)
    Գրիշչուկ - Կարյակին 0,5 - 1,5 (Սաշային աչքով տվեցի )
    Կրամնիկ - Թոփալով 1 - 1 (Պապական թշնամիների «զուգարանային» մրցավեճն ավարտվեց ոչ ոքի: Կույր շախմատում բուլղարացու ժամանակը սպառվեց (!?), իսկ արագում Վեսելինը վստահ դիրքային հաղթանակ տարավ: )

    Այսպիսով երեք տուրից հետո միասնական աղյուսակի ամենավերևում են Արոնյանն ու Կարլսենը 4,5-ական միավորով, ընդ որում առաջինը գլխավորում է կույր շախմատի, իսկ երկրորդը արագ շախմատի առանձին աղյուսակները: Այսօր երկու առաջատարները կխաղան երկու հետնապահների հետ. Արոնյան - Իվանչուկ, Կարլսեն - Գիրի:


    Արոնյանն ու Գիրին «կույր» պայքարում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.03.2011), Gayl (17.03.2011), Nare-M (16.03.2011), Yevuk (15.03.2011), zanazan (15.03.2011), Ինչուիկ (24.03.2011)

  13. #7
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր «Ամբեր»-ում առաջին հանգստյան օրն է: Երեկ՝ չորրորդ տուրում մեր առաջատար Լևոն Արոնյանը 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Վասիլի Իվանչուկի հանդեպ: Ի դեպ ասեմ կույր պարտիայում Լյովը կրկին ծանր դիրք ստացավ ու արդյունքում ունեցանք Թ+Ա-ն/Իվանչուկ/ ընդդեմ Ն+զ+Ա/Արոնյան/ վերջնախաղ: Տեսականում իհարկե ուկրաինացու դիրքը հաղթանակ կբերեր 50+ քայլ հետո (ըստ Նալիմովի վերջախաղային աղյուսակի), սակայն Վասիլի Միխայլովիչն ուղղակի չտեսավ հաղթանակ տանող ճանապարհը, իսկ Լևոնը համակարգչային ճշգրտությամբ պաշտպանվելով վաստակեց դժվարին ոչ ոքի: Արագ շախմատի պարտիան ավելի մանրամասն.

    1. c4 g6 2. g3 c5 3. Bg2 Bg7 4. Nc3 Nc6 5. a3 e6 6. b4 d6 7. Rb1 Nge7 8. Nf3 O-O 9. O-O b6 10. Qc2
    Անգլիական պաշտպանություն ընդդեմ ...g6-ի, չորրորդ քայլը՝ 4 Bg2 Bg7
    Հանդիպել է 10. Qb3 Bb7 11. d3 Nf5 12. e3 Qd7 13. Bb2 Nfe7 14. Rfd1 Rad8 15. Ne2 e5 16. Bc3 Nf5 17. Qb2 Rde8 18. bxc5 dxc5 19. a4 Qc7 20. Nd2 Nfd4 21. Nc1 Ba8 22. Qa2 Ne6 23. a5
    bxa5 24. Rb5 a6
    Քնոյդլեր (2366)- Շչեկաչև (2530) Ցյուրիխ, 2009
    10... Bb7 11. b5
    Սպառնում է b5xc6
    Հանդիպել է 11. Rd1 Qd7 12. e3 Rac8 13. b5 Ne5 14. Nxe5 dxe5 15. Bxb7 Qxb7 16. d3 f5 17. Qe2 Rcd8 18. e4 f4 19. Qg4 Qc8 20. Ne2 f3 21. Nc3 Rd6 22. Na4 Qe8 23. Nb2 h6 24. Be3 Kh7 25. Kh1 Ng8 Գուրգենիձե - Կորչնոյ, Թբիլիսի, 1956
    Կամ 11. bxc5 dxc5 12. d3 Nf5 (12... Qd7 13. Bb2 Rad8 14. Nb5 e5 15. a4 Rfe8 16. a5 Nd4 17. Nbxd4 exd4 18. axb6 axb6 19. Bc1 Nc8 20. h4 h6 21. Bf4 Re6 22. Qd2 Rde8 23. Rfe1 Kh7 24. Bh3 f5 25. h5 g5 26. Bxf5+ Kh8 27. Be5 Հեսսել (2195) - Ֆիլիպովիչ(2236) Տորոնտո, 2006
    Այլ շարունակություն 13. Bg5 Qd7 14. Nb5 h6 15. Bf4 g5 16. Bc1 g4 17. Nd2 Rad8 18. Bb2 f6 19. Rfe1 h5 20. Ne4 h4 21. Qd2 Nfd4 22. Nxd4 Nxd4 23. Bxd4 Qxd4 24. Qf4 Bc8 25. Rb3 f5 Վիլլիմ (2124)-Բրեդեր (2303) Վոերիշոֆեն, 2000
    11... Na5 12. d3
    Ամրացնելով c4+e4-ը
    12...d5
    d5xc4-ի սպառնալիքով
    13. Rd1 Nf5 14. Bg5
    Bg5xd8-ի ակնկալիքով
    Հիմնական այլընտրանքն էր 14. cxd5 exd5 15. e4 dxe4 16. dxe4 Nd4 17. Nxd4 cxd4=
    14... Nd4 15. Qc1
    Ավելի սուր շարունակություն էր 15. Bxd8 Nxc2 16. Rbc1 Nxa3−+ (եթե 16... Raxd8?! ապա 17. Rxc2 dxc4 18. Kf1−+) (եթե 16... Rfxd8?! ապա 17. Rxc2 dxc4
    18. Ne1−+
    ) (և եթե 16... Bxc3?! ապա 17. Rxc2 Bh8 18. Be7=/+))
    15... Nab3
    Հետաքրքիր է 15... Qd7 16. cxd5 Bxd5 17. Nxd4 Bxg2 18. Nf3 Bxf3 19. exf3=/+
    16. Bxd8 Nxc1 17. Rdxc1 Nxf3+ 18. Bxf3 Rfxd8 19. a4 Rab8 20. cxd5 exd5 21. a5 Rd6 22. Na4 Bc8 23. Kg2 h5
    Ավելի հաջող կլիներ 23... Be6 24. Kg1=/+
    24. h3
    Պաշտպանելով g4-ը
    24...Be6 25. Rc2 c4 26. dxc4 Bf5
    Սպառնալիքն է Bf5xc2
    27. Rbc1 Bxc2 28. Rxc2 dxc4
    Ավելի թույլ է 28... bxa5 29. Bxd5 g5 30. Rd2=
    29. axb6 axb6 30. Rxc4
    Փոխանակումներից ակնհայտորեն շահում են սևերը
    30...Rd4 31.Nb2 Rxc4 32. Nxc4 Bf8 33. Bd5 Kg7 34. e4 Bc5 35. f4 Rc8 36. Ne5 f6 37. Nd3 Bf8
    38. Bc6 Rd8

    Հեռանկարում է Rd8xd3
    39. Bd5
    Նպատակային է բավականաչափ
    39...Rd7 40. g4
    Կարելի էր 40. Kf3 Bd6=/+
    40... h4 41. Kf3
    Մյուս դեպքում 41. Kf2 Rc7 42. Bc6 Ra7=/+
    41... g5 42. fxg5 fxg5 43. Ne5
    Ճիշտ կլիներ 43. Ke3 Rc7 44. Kd2 Bd6−+
    43... Ra7 44. Nc4
    44. Nd3-ի դեպքում Ra5−+
    44...Bc5−+ 45. e5
    Նույնը նաև 45. Ke2−+
    45... Ra2 46. Ke4 Rh2 47. Kf5 Rxh3 48. Kxg5
    Պետք էր 48.Bc6 −+
    48... Rd3 49. Bc6 h3 50. e6
    50. Kf5-ը չէր փոխի հարցի էությունը՝ կհետևեր 50...h2 51. Ke6 Kg6−+
    50... h2 51. Nxb6
    Միակ ողջամիտ քայլը 51. Kf5−+, հակառակ դեպքում անմիջապես ջախջախում
    51... Rd6 ու սպիտակները հանձնվեցին. սպառնում էր 51... Rd6 52. Bg2 Rxb6−+
    0-1

    Վերջնական դիրքը.


    Մնացած արդյունքները.

    Գելֆանդ - Թոփալով 0,5 - 1,5 (բուլղարացին հաղթեց արագ պարտիայում)
    Գրիշչուկ - Անանդ 0,5 - 1,5 (Վիշիի օգտին ավարտվեց արագ պարտիան)
    Կարյակին - Կրամնիկ 1 - 1 (կույր շախմատում հաղթեց Սերգեյը, իսկ արագում Վլադիմիրը)
    Կարլսեն - Գիրի 1,5 - 0,5 (Մագնուսը ավելի «արագ» էր)
    Նակամուրա - Հաշիմով 1,5 - 0,5 (Հիկարուն հաղթեց արագ պարտիայում)


    Մրցաշարի երկու առաջատարները 4-րդ տուրում տարած հաղթանակներից հետո

    4 տուրից հետո Արոնյանն ու Կարլսենը 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Հետաքրքիր մի փաստ. մրցաշարի ոչ պաշտոնական վարկանիշային աղյուսակի վերնամասն ունի հետևյալ տեսքը.

    1. Արոնյան - 2957 (!!)
    2. Կարլսեն - 2947
    3. Անանդ - 2901

    Վաղը Լևոնի մրցակիցը ադրբեջանցի Վուգար Հաշիմով է:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.03.2011), ars83 (21.03.2011), Gayl (17.03.2011), Nare-M (16.03.2011), Ինչուիկ (24.03.2011)

  15. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգստյան օրվանից հետո (ի դեպ ըստ Ֆրենք Լուքասի լուսանկարների լավ էլ հանգստացել էին ՝


    Հաջորդաբար՝ Արոնյանը, Հաշիմովը, Կարլսենը, Գիրին )

    մեկնարկեց 5-րդ տուրը: Մեկնարկեց ու ընթացավ մեզ համար ուղղակի հրաշալի: Թե՛ արագ, և թե՛ կույր պարտիաներում ադրբեջանցին ձախողեց խաղը, իսկ Լևոնը ցույց տվեց աներևակայելի հաշվարկ (արագ պարտիայի 25. g5!!-ը ուղղակի արվեստի գործ է): Արդյունքում 0-2 հօգուտ Արոնյանի:
    Լյովի հետ հավասար միավորներ ունեցող Կարլսենը երկու հայրական ապտակ ստացավ նախորդ տուրում Արոնյանից պարտություն կրած Վասիլի Իվանչուկից: Վասիլի Միխալիչը արագ պարտիայում հաջողացրեց անգամ (իհարկե, ոչ առանց Մագնուսի գործուն աջակցության ) մատ հայտարարել: 2800+ շախմատիստի համար դա իհարկե մեղմ ասած նվաստացուցիչ է: Հարկ եմ համարում բոլոր շախմատային ֆորումներում տեղ գտած մատի սքինը անմահացնել նաև այստեղ. հիացե՛ք:



    Ու ունեցանք հետևյալ արդյունքները.
    Հաշիմով - Արոնյան 0-2
    Գիրի - Նակամուրա 1,5-0,5
    Իվանչուկ - Կարլսեն 2-0
    Անանդ - Կարյակին 1-1 (Zzzz )
    Կրամիկ - Գելֆանդ 1-1 (մեկական հաղթանակով)
    Թոփալով - Գրիչուկ 1-1 (նույնպես մեկական հաղթանակով)

    Այսպիսով 5 տուրերից հետո և՛ կույր պայքարում, և՛ արագում, և՛ ընդհանուր հաշվարկում միանձնյա առաջատարը Հայաստանը ներկայացնուղ Լևոն Արոնյանն է 8 միավորով: 2-րդ տեղում ընթացող աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը հետ է մնում 1,5 միավորով:


    Կադր Արոնյան - Հաշիմով արագ պարտիայից

    Այսօր Լևոնին կդիմակայի Կազանի հավանորդների մրցաշարի նրա առաջին հակառակորդ Ալեքսանդր Գրիշչուկը:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.03.2011), Armen.181 (18.03.2011), ars83 (21.03.2011), Gayl (18.03.2011), matlev (18.03.2011), Monk (18.03.2011), Nare-M (18.03.2011), Արշակ (18.03.2011), Ինչուիկ (24.03.2011)

  17. #9
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժող ջան, ահավոր զբաղված եմ մանրամասն գրելու համար, բայց արագ ասեմ գնամ: «Ամբերի» 8-րդ տուրում Լևոն Առյուծասիրտը 1,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Արագ շախմատի պարտիայում Արոնյանի փայլուն խաղին ի պատասխան Վիշին կարողացավ պատասխանել միայն 59-րդ քայլում պարտիան հանձնելով: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 16 հնարավորից 11,5 միավորով Լյովը վստահորեն գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կարլսենը կախված իր դեռ կայանալիք պարտիայում ցուցադրած արդյունքից 1,5-0,5 միավորով կզիջի մեր առաջատարին: Մանրամասները ժամանակ ունենալուն պես:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.03.2011), Ariadna (21.03.2011), ars83 (21.03.2011), einnA (21.03.2011), Gayl (20.03.2011), Lion (21.03.2011), Monk (20.03.2011), Nare-M (20.03.2011), Yellow Raven (21.03.2011), Դավիթ (20.03.2011), Լեո (20.03.2011), Ձայնալար (21.03.2011)

  19. #10
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանրամասները ժամանակ ունենալուն պես:
    Ըհը...
    Երեկվա արդյունքները (ընդ որում բոլոր կույր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, իսկ արագ պարտիաներում հաղթեցին սպիտակները).

    Արոնյան - Անանդ 1,5 - 0,5 (Զուտ տվյալ մրցաշարի տեսանկյունից հաջողությունը մի կողմ դնելով՝ կարող ենք արձանագրել, որ աշխարհի չեմպիոնի լևոնաֆոբիան արունակվում է: Կրամնիկի խոսքերով. «Վիշին դարձել է Լևոնի կլիենտը»: Հուսանք, որ ավանդույթը կպահպանվի 2012-ի աշխարհի չեմպիոնի մրցաշարում ևս/հուսանք Լևոնը առանց խնդիրների կհասնի այդտեղ/: Իսկ պարտիայի մասին ասեմ, որ վճռական դեր խաղացին Անանդի թույլ տված 23...Qf4? և 38...Bxh3? սխալները: )
    Իվանչուկ - Գելֆանդ 1,5 - 0,5 (Չեմ դադարում հիանալ Վասիլի Միխալիչի մարտական ոգով: Վերջին տեղից բարձրանալով՝ նա արդեն կիսում է 3-րդ տեղը Անանդի հետ: Անընդմեջ հաղթանակներ Անանդի, Մանչուկի (Մագնուսի), Գրիշչուկի, Գելֆանդի նկատմամբ. համաձայնեք տպավորիչ է:)
    Նակամուրա - Գրիշչուկ 1,5 - 0,5 (Մրցաշարային աղյուսակի միջնամասում հանգրվանած 2 ԳՄ-երի մրցավեճն ավարտվեց ճապոնական ծագմամբ ամերիկացու հաղթանակով: )
    Կարլսեն - Թոփալով 1,5 - 0,5 (Վիկինգը հաջողությամբ հետապնդում է Լևոնին՝ մնալով կես քայլի հեռավորության վրա: Շատ բան կորորշի վաղը կայանալիք նրա մրցավեճը Անանդի հետ: )
    Հաշիմով - Կրամնիկ 1,5 - 0,5 (Անկեղծ ցավում եմ Վլադիմիր Բորիսիչի համար: Չեմ էլ կարողանում հիշել մի մրցաշար, ուր նա վերջին տեղում լիներ: Երևի թե, նորից իրեն զգացնել է տալիս նրա չարաբաստիկ արտրիտը: Բայց հուսանք Վլադը չի օգտագործի դուռը «շրմփացնելով» հեռանալու իր վերջին շանսը, ու նույն ոգով էլ կխաղա Արոնյանի հետ:)
    Գիրի - Կարյակին 1,5 - 0,5 (Երիտասարդ հոլանդացին հաջողությամբ օգտագործեց իր հնարավորությունն ու շրջանցեց Կրամնիկին

    Այսպիսով մրցաշարի ավարտից 3 տուր առաջ աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

    1. Արոնյան - 11,5
    2. Կարլսեն - 11
    3. Իվանչուկ - 8,5
    Անանդ - 8,5



    Ի դեպ Անանդի հանդիպ տարած հաղթանակի համար Լևոնը ստացավ օրվա պարտիայի 1000 եվրո մրցանակը:
    Այսօրվա հանգստյան օրվանից հետո, վաղը Լևոնը կմրցի Կրամնիկի, Կարլսենը Անանդի հետ: Կարծում եմ շատ բան կորոշվի հենց վաղը:

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.03.2011), ars83 (21.03.2011), einnA (21.03.2011), Lion (24.03.2011), Monk (21.03.2011), Nare-M (21.03.2011), Ինչուիկ (24.03.2011), Ձայնալար (21.03.2011)

  21. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Մոնակոյում ընթացող «Ամբեր» գերմրցաշարում տեղի ունեցավ 9-րդ տուրը: Լևոնի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն էր: Արոնյանը, ոգևորված րոպեներ առաջ Կարլսենի կրած պարտությունից, դուրս եկել հաղթելու հստակ որոշմամբ: Հաշվի առնելով մրցակցի խայտառակ մարզավիճակը՝ Լևոնը խաղաց բավական տարօրինակ 11.e4!?՝ զոհաբերելով զինվորը: Ինչպես հետխաղյա մամլո ասուլիսում պատմեց հայ շախմատիստը, ինքը մինչև վերջ էլ համոզված էր, որ չունի բավարար փոխատուցում ու ստիպված էր խաղալ ուժերի գերլարումով: Այնուամենայիվ սևերը այդպես էլ չտեսակ հիմնական հակախաղը (երևի պետք էր 14. Rfe8?-ի փոխարեն խաղալ 14... h5!, 15. Qg3 Nxd4 16. Kf1 Nxe2 17. Ngxe2 Bxc3 18. bxc3 Rae8=-ի ակնկալիքով) ու 16-րդ քայլին (Bh6-ից հետո) սպիտակների շանսերն անհամեմատ լավն էին: Լևոնը նշեց, որ թագուհիների փոխանակումից հետո, ինքն արդեն վստահ էր, որ սևերի դիրքը պարտված էր. «Խաղը շարունակում էր հետաքրքիր մնալ, բայց ես խաղացի բավական զգույշ ու տուն տարա խազապուխտը»: Թեև հետո զգուշորեն ավելացրեց. «Տարա, բայց չկերա»:
    Արագ պարտիայում Արոնյանը 1. d4-ին պատասխանեց Գրյունֆելդով (մի տարբերակ, որն, ի հակադրություն վաղ շրջանի, շատ հազվադեպ է պատահում Լևոնի մոտ): Կրամնիկը փորձեց ապացուցել, որ դիրքն ավելի լավ է զգում, բայց Արոնյանը հետո էլ նշեց, որ որևէ իրական վտանգ չէր տեսնում սպիտակների գործողություններում: Այդպես էլ եղավ ու 42-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ ոքիի:
    Այսպիսով Արոնյան - Կրամնիկ 1,5 - 0,5


    Խաղա՞լ 11.e4!?, թե ոչ, սա է խնդիրը:

    Մյուս արդյունքները.
    Հաշիմով - Գելֆանդ 1 - 1 (Արագ պարտիայում հաղթեց իսրայելցին, կույրում՝ ադրբեջանցին)
    Գիրի - Գրիշչուկ 0,5 - 1,5 (Գրիշչուկը հաղթեց արագ պարտիայում)
    Կարլսեն - Անանդ 1 - 1 (Կարլսենը կույր պարտիայում վերոնշյալ պարտությունից հետո հաջողացրեց հաղթել արագ պարտիայում ու որոշ չափով պահպանեց մրցաշարի ինտրիգը)
    Թոփալով - Նակամուրա 1 - 1 (Տոպան հաղթեց արագ պարտայում, Նական՝ կույրում)
    Իվանչուկ - Կարյակին 1 - 1

    Մրցաշարային վիճակը հետևյալն է.

    1. Արոնյան - 13
    2. Կարլսեն - 12
    3. Անանդ - 9,5
    Գրիշչուկ - 9,5
    Իվանչուկ - 9,5

    Այսպիսով մրցաշարի ավարտից 2 տուր առաջ հաղթողի ռեալ հավակնորդները երկուսն են Լևոնն ու Մագնուսը: Այսօր Արոնյանի հակառակորդն է Թոփալովը, Կարլսենինը՝ Գրիշչուկը:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), einnA (23.03.2011), Lion (24.03.2011), Monk (23.03.2011), Nare-M (25.03.2011), V!k (23.03.2011), Yevuk (24.03.2011), Ինչուիկ (24.03.2011)

  23. #12
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ժող ջան, «Ամբեր» շախմատային փառատոնի վերջին տուրի միայն կույր մասի ավարտից հետո Լևոն Արոնյանը վաղաժամ ապահովեց հաղթանակը մրցաշարում: Կարլսենի կրած պարտությունից հետո նրանց տարբերությունը հասավ 1,5 միավորի: Այսպիսով շնորհավորենք մեզ ու մեր առաջատարին փայլուն ելույթի ու տպավորիչ հաղթանակի համար:
    Լևոնը ևս մի անգամ ցուցադրեց իր գերազանցությունը մրցակիցների հանդեպ: Հուսանք հաջողությունը նրան կուղեկցի նաև Կազանում: Ինչպես հայտնի հեղափոխականն էր ասում. «КАЗАНЬ ДОЛЖНА БЫТЬ ВЗЯТА!»



  24. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.03.2011), Ariadna (24.03.2011), Armen.181 (25.03.2011), ars83 (25.03.2011), einnA (25.03.2011), Freeman (26.07.2011), Gayl (24.03.2011), Lion (24.03.2011), matlev (25.03.2011), Monk (24.03.2011), Nare-M (25.03.2011), Sagittarius (25.03.2011), Yevuk (24.03.2011), Գեա (24.03.2011), Ինչուիկ (24.03.2011), Լեո (25.03.2011), Ձայնալար (25.03.2011)

  25. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանում եմ Moonwalker ի շնորհավորանքներին: Ապեր քեզ էլ շնորհակալություն:

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.03.2011), einnA (25.03.2011), Monk (24.03.2011), Moonwalker (24.03.2011), Nare-M (25.03.2011), Yevuk (25.03.2011), Ձայնալար (25.03.2011)

  27. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ապրի Լևոնը, ջան, շնորհավորում եմ ու ցանկանում եմ մեր շախմատային հսկային նորանոր հաջողություններ:

    "Казань... брал"... թող տարիներ հետո սենց մի բան ասի մեր այս տաղանդավոր տղեն

    Moonwalker-ին էլ, հատուկ շնորհակալություն անչափ հետաքրքիր և հումորով տեղեկատվության տրամադրման համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.03.2011), einnA (25.03.2011), Freeman (26.07.2011), Gayl (25.03.2011), Moonwalker (25.03.2011), Nare-M (25.03.2011), Yevuk (25.03.2011), Գեա (24.03.2011), Ձայնալար (25.03.2011)

  29. #15
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Կեցցե՛ մեր Լևոնը: Շնորհավոոոոո՛ր, ժողովուրդ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (25.03.2011), Gayl (25.03.2011), Lion (25.03.2011), Moonwalker (25.03.2011), Nare-M (25.03.2011), Yevuk (25.03.2011), Ձայնալար (25.03.2011)

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •