ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱԳ ԵՒ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հաղթող է դարձել Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), ով հավաքել է 15,5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Լեւոն Արոնյանը՝ 13,5 միավոր: Նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

27-րդ տեղն է զբաղեցրել Տիգրան Պետրոսյանը(12,5 միավոր). Հրանտ Մելքումյանը(12.5)` 31-րդ, Սերգեյ Մովսիսյանը(12)` 46-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը(10.5)` 93-րդ հորիզոնականը:

Բեռլինում նաեւ անկացվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Այստեղ չեմպիոն է հռչակվել Մագնուս Կարլսենը, ով վաստակել է 11,5 միավոր:

Լեւոն Արոնյանը շատ անհաջող է հանդես եկել, նա 8,5 միավորով գրավել է 43-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը 9 միավորով 35-րդն է եղել, իսկ Տիգրան Պետրոսյանը 8 միավորով՝ 56-րդը: Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը չեն մասնակցել մրցաշարին: