User Tag List

Էջ 23 24-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #331
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիթ սրբելու ժամանակ չունեմ, բայց չէի կարող չգրել: Վիշվանաթան Անանդը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:
    Ընդհանուր հաշիվը՝ դասական պարտիաներում՝ 6-6, արագ պարտիաներում՝ 2,5-1,5: Ոչ օպտիմալ խաղ ցուցադրող հնդիկը գործնականում հավասար դիրքում հաջողացրեց հաղթանակ կորզել 2-րդ արագ պարտիայում և փրկվել գործնականում պարտված դիրքում 3-րդ արագ պարտիայում: Հաղթողներին չեն դատում:
    Գելֆանդին՝



    Հ.Գ. Սպասում ենք նոր ցիկլին՝ 2013-ի մարտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.05.2012), Varzor (31.05.2012)

  3. #332
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ ափսոսում եմ, որ Անանդ-Արոնյան դիմակայությունը չտեսանք: Ոնց որ գիտենք Արոնյանը արագ շախմատում բավականին ուժեղ է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #333
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Լեւոն Արոնյանը հունիսի 7-19-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Կարլսենը, Կրամնիկը, Ռաջաբովը, Նակամուրան, Կարուանան, Մորոզեւիչը, Գրիշչուկը, Տոմաշեւսկին, Մաքշեյնը:
    Հունիսի 7-ին` բացման արարողության ժամանակ (18:30`Երևանի ժամանակով), կկայանա կայծակնային մրցաշար, որի արդյունքներով կորոշվի մասնակիցների դասավորությունը հիմնական մրցաշարի աղյուսակում:
    Սկիզբը` ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով):

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.06.2012)

  6. #334

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (14.08.2012), Varzor (08.06.2012), Ներսես_AM (09.06.2012)

  8. #335

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.08.2012), John (15.08.2012), Ripsim (14.08.2012), Varzor (15.08.2012)

  10. #336
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մի քանի օրից Սան Պաուլու քաղաքում մեկնարկելու է հայտնի Մասթերս մրցաշարը: Ինչպես միշտ այն անցնելու է երկու շրջանով՝ երկու քաղաքներում (սեպտեմբերի 24-29-ը՝ բրազիլական Սան Պաուլուում/հանգստյան օրը՝ 27-ը/ և հոկտեմբերի 8-13-ը՝ իսպանական Բիլբաոյում/հանգստյան օրը՝ 11-ը): Կազմն ինչպես միշտ ներկայացուցչական է՝

    Խաղացող Երկիր Գործող ELO/կենդանի ELO Դասակարգման
    1. Մագնուս Կարլսեն Նորվեգիա 2843/2843.0 1
    2. Լևոն Արոնյան Հայաստան 2816/2820.8 2
    3. Վիշվանաթան Անանդ Հնդկաստան 2780/2780.0 6
    4. Սերգեյ Կարյակին Ռուսաստան 2778/2779.9 7
    5. Ֆաբիանո Կարուանա Իտալիա 2773/2769.8 8
    6. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս Իսպանիա 2697/2700.0 51

    Մի շարք ինտրիգներ կլինեն մրցաշարում՝ կհաջողվի՞ արդյոք Վիկինգին վերջապես հաղթահարել կասպարովյան 2851 վարկանշային պիկը, ԱՉ-ի կոչումը պաշպանելուց հետո առաջին մրցաշարում ի՞նչ ցույց կտա Վիշին ևն: Հաշվի առնելով, որ միավորները հաշվվելու են ֆուտբոլային համակարգով՝ սպասելու ենք անզիջում պայքարի:

    Հ.Գ. Հաշվի առնելով պաշտոնական կայքի անմխիթար վիճակը, ցավոք, պիտի ենթադրել, որ վիդեոհեռարձակումը անցյալ անգամվանից դժվար ավելի լավը լինի:
    Հ.Գ.Գ. Այսօր Լոնդոնում մեկնարկում է մեկ այլ մեծ շախմատային իրադարձություն FIDE-ի Գրան Պրի շարքի առաջին մրցաշարը: Նույնպես բավականին պատկառազդու կազմ՝ մի խոսքով շախմատասերները ձանձրանալու առիթ չեն ունենալու:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (24.09.2012), Varzor (24.09.2012), Ներսես_AM (21.09.2012)

  12. #337
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի օրից Սան Պաուլու քաղաքում մեկնարկելու է հայտնի Մասթերս մրցաշարը:


    Առաջին տուրի մեկնարկն այսօր Երևանի ժամանակով բավական անհարմար՝ 22:00-ին:

    Անանդ - Վալյեխո
    Արոնյան - Կարյակին
    Կարուանա - Կարլսեն

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.09.2012), Varzor (24.09.2012)

  14. #338
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Անանդ - Վալյեխո ½-½ (Չստացվեց տպավորիչ «վերադարձ» չեմպիոնի մոտ: Անգամ ինչ որ պահերի իսպանացին ավելի լավ էր նայվում: )
    Կարուանա - Կարլսեն 1-0 ( Անտաղանդ խաղարկված Ֆրանսիական սկզբնախաղից հետո նորվեգացին իրեն բնորոշ ձևով նախաձեռնություն ստացավ, բայց իրացնել այն չստացվեց: Ու երբ թվում էր, որ կգրանցվի ոչ ոքի Կարուն զոհաբերեց որակը (79.Նxe4? ՝ այնուամենայիվ ոչ կոռեկտ զոհաբերություն), ինչից հետո Մագնուսն անհասկանալիորեն կորցրեց խաղի թելն ու անփառունակ կերպով պարտվեց: )
    Արոնյան - Կարյակին 1-0 (Հաղթանակ Լևոնի ֆիրմային ոճով: Սկզբնախաղային տնային պատրաստությունը ուղղակի հոգեբանորեն սպանեց մրցակցի դիմադրական կորովը: Չնայած մինչև 23-րդ քայլը Կարյակինը վատ չէր պաշտպանվում, բայց քանի որ ստիպված էր շատ մտածել, շուտով հայտնվեց ցայտնոտի մեջ





    Պարտիայի դիրքը սպիտակների 23-րդ քայլից հետո:

    Կարյակինը խաղաց 23...Ձd7?! (պետք էր փորձել ...Ձd3!?): Լևոնն արձագանքում է 24.Ձe4՝ սպառնալով Նxd7!: Սևերի միակ շանսն էր 24...Թc8 (այս դեպքում 25.Նxd7-ին ի պատասխան 25...Փxe4-ն աշխատում է), բայց տախտակին հայտնվեց 24...Թa4? ու սևերն արդեն գործնականում պարտված են:



    Այսօրվա տուրում՝

    Վալյեխո - Կարլսեն
    Կարյակին - Կարուանա
    Անանդ - Արոնյան

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2012), Peace (25.09.2012), Varzor (28.09.2012)

  16. #339
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր ծնունդդ, մե՛ծ չեմպիոն: Համարյա ամեն ինչ ունես՝ շախմատային թագն եմ ցանկանում:




    Հ.Գ. Մասթերսի երկրորդ շրջանը մեկնարկում է երկուշաբթի:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.10.2012), Lion (06.10.2012), Peace (06.10.2012), Ripsim (06.10.2012), Varzor (07.10.2012)

  18. #340
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շախմատային աշխարհը նոր թագուհի ունի: Կանանց համաշխարհային դասակարգման 38-րդ համար 27-ամյա ուկրաինուհի Աննա Ուշենինան (2452) իր կյանքի մրցաշարն անցկացրեց Խանտի-Մանսիյսկում: Բրավո՜, Աննուշկա



    Հ.Գ. Հա, մի երկու ժամից մեկնարկում է 4-րդ London Chess Classic-ը: Սպասում ենք, Լևոնի խաղից կարոտներս առնենք:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.12.2012), John (01.12.2012)

  20. #341
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Շախմատային աշխարհը նոր թագուհի ունի: Կանանց համաշխարհային դասակարգման 38-րդ համար 27-ամյա ուկրաինուհի Աննա Ուշենինան (2452) իր կյանքի մրցաշարն անցկացրեց Խանտի-Մանսիյսկում: Բրավո՜, Աննուշկա



    Հ.Գ. Հա, մի երկու ժամից մեկնարկում է 4-րդ London Chess Classic-ը: Սպասում ենք, Լևոնի խաղից կարոտներս առնենք:

    Շնորհավորում եմ Աննային, ուղղակի փայլեց: Չէի հավատում, որ Ստեֆանովային էլ կարա անցնի:
    Բայց դե էս ինչ դարձրեց Իլյումժինովը: Մյուս տարի պատմություն կդառնա Աննան

  21. #342
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գարի Կասպարով. մեծ շախմատիստի 50 ամյակին

    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.02.2013, 22:15: Պատճառ: Հայատառ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (25.02.2013)

  23. #343
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահացել է Վուգար Հաշիմովը



    Ցավալի կորուստ շախմատի համար:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 11.01.2014, 21:26: Պատճառ: օտար լեզվով հատվածների հեռացում

  24. #344
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մագնուս Կառլսեն. նորից լավագույնը արագ շախմատում




    Հղում


    Այսօր` նույն Բեռլին քաղաքում, կավարտվի բլիցի աշխարհի առաջնությունը:
    Երեկ խաղացվել են առաջին 11 խաղերը: Այսօր մնացած 10-ը կխաղան:
    Առաջատարը Ֆրանսիացի շախմատիստ Վաշիե-Լագրավն է-9,5, երկրորդը` Մագնուս Կառլսենը`9 միավորով:
    Հղում:

    Հայերից ամենալավը այս պահին խաղում են Լևոն Արոնյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը:
    Հղում:


    Խաղերին անմիջապես կարող եք հետևել հետևյալ հղումով` 17:00-ից սկսած` ռուսերեն մեկնաբանությամբ:
    Վերջին խմբագրող՝ Tiger29: 14.10.2015, 13:15:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.10.2015)

  26. #345
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալեքսանդր Գրիշչուկ. <<Կարլսենի հաղթանակներից արդեն սկսել էի հոգնել>>:





    Հայերի մասնակցությունը:


    Կյանքի տղա ա Գրիշչուկը: Շատ եմ հավանում իր ոճը` թե սպորտին նվիրվածությունը, թե կյանքում իր պահվածքը: Երևում ա, որ <<թքած>> ունի շատ բաների վրա, բայց բացառիկ տաղանդ ա ու միամիտ չէր, որ Արոնյանը հավակնորդների մրցաշարերից մեկում հենց իրանից դուրս մնաց:
    Ֆրանսիացի Լագրավն էլ ա շատ առաջադիմել: Վերջին հաջողությունները այլևս անակնկալ չեն:
    Կրամնիկին ու Իվանչուկին էլ հալալ ա <<Շախմատային պապիկները>> ապացուցում են, որ դեռ շատ անգամ են խանգարելու երիտասարդներին:
    Մենակ ցավալի էր, որ Նակամուրան չէր խաղում: Արագ շախմատում ու բլիցում ֆավորիտներից մեկն էլ ինքը կլիներ:


    Հ.Գ. Հիշեցնեմ, որ ինքը էդ օրերին Ամերիկայի միլիոնանոց մրցաշարը հաղթեց`



  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (15.10.2015)

Էջ 23 24-ից ԱռաջինԱռաջին ... 13192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •