Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների այս տարվա 2-րդ վարկանշային աղյուսակը: Դրա վերնամասն ունի հետևյալ տեսքը.
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2835* - 2834,6** - 0*** - -0,4**** - 13*****
2. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2820 - 2820,4 (Իրականում Լևոնի ներկայիս վարկանիշը հավասար է 2825.3-ի, բայց Բունդեսլիգայի 3 պարտիաների վարկանիշները հաշվարկվելու են լիգայի ավարտից հետո: ) - 0 - +15,4 - 13
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2801 - 2801 - 0 - +0 - 0
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2799 - 2799 - 0 - +0 - 0
5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2784 - 2784,4 - 0 - +11,4 - 13
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2771 - 2770,8 - ↑ 6 - +11,8 - 23
7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2767 - 2766.5 - ↑ 10 - +30.5 - 32
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2766 - 2766,2 - ↓ 1 - -2,8 - 13
9. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) - 2765 - 2764,8 - 0 - +1,8 - 10
10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2764 - 2763,7 - ↓ 2 - -2,3 - 23
* - կլորացված վարկանիշը
** - մաքուր վարկանիշը
*** - աղյուսակում դիրքի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
**** - վարկանիշի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
***** - անցկացրած պարտիաների թիվը (2012թ.-ի հունվար-մարտ ժ/միջոցում)
Մի քանի հետաքրքիր փաստ էլ՝
- Լևոն Արոնյանի նոր՝ իր համար ռեկորդային 2820 վարկանիշը նրան դարձնում է բոլոր ժամանակների երրորդ վարկանիշն ունեցող շախմատիստը (Կասպարովից ու Կարլսենից հետո):
- 2001թ.-ի ապրիլից ի վեր առաջին անգամ բուլղարացի Վեսելին Թոփալովը տեղ չի գտել շախմատիստների լավագույն տասնյակում:
- Փոխարենն իտալացի Ֆաբիո Կարուանան առաջին փորձից տասնյակ ներխուժելով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում:
- Շախմատիստների լավագույն 100-յակում տեղ են գտել նաև մեր երկիրը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (2702, № 41), Վլադիմիր Հակոբյանն (2684, № 64) ու Գաբրիել Սարգսյանը (2674, № 72):
Եթե չեք մոռացել:
Այսօր մեկնարկում ենք Երևանի ժամանակով 17:00-ին: Առաջին պարտիայում Լևոնը խաղալու է սևերով:
Մրցամարտի պաշտոնական կայքը հիանալի ֆորմատով (LiveStream վիդեո + համակարգչի կարծիք + ԳՄ Յաննիկ Պելլետյեի մեկնաբանություն) լուսաբանելու է:
Բայց դե ռուսալեզու և էքս-սովետական շախմատային մտածողությամբ մարդկանց համար ավելի հոգեհարազատ լավ լուր էլ կա: ԳՄ Սերգեյ Յուրյևիչ Շիպովը (հանրահայտ Crest-ը) մեկնաբանելու է պարտիան տեքստային ռեժիմով իր կայքում (+ իմ կողմից այդքան սիրելի վիդեոանալիզը օրվա վերջում):
Chess Evolution-ի թիմն էլ (մասնավորապես, Արկադի Նայդիչը) մեկնաբանելու է զուգահեռաբար չաթ անելու լավագույն հարթակում՝ ChessBomb-ում:
Մնաց մոտ 6 ժամ:
Երեկվա բացման արարողությունից: Լուսանկարը՝ chess-news.ru-ի:
Ու առաջին հաղթանակը սևերով::like_a_sir
Սլավոնական պաշտպանության Մոսկովյան տարբերակում Լևոնը նորույթ կիրառեց վերջերս Գազիանթեփի կանանց Եվրոպայի առաջնության Գունինա - Մուզիչուկ պարտիայի համեմատ՝ 16...Թe6!
Հետագայում սպիտակներով խաղացող աշխարհի 14-րդ չեմպիոնի դիրքն ուղղակի փլվեց: Շատ անատամ խաղ էր Կրամնիկի կողմից՝ իսկական անբարոյական պարտություն:
Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս: Այլ մանրամասները քիչ ավելի ուշ:
Պարտիա №2 ½-½
Լևոնը շախմատային էլիտայում հայտնվելուց հետո առաջին անգամ լուրջ պարտիայում սկսեց 1.e4!:![]()
Փաստորեն զուտ թագուհու զինվորով մեկնարկող սկզբնախաղերով (երբեմն 1.Ձf3-ից կամ 1.c4-ից անցմամբ + երբեմն մաքուր անգլիական) հայտնի Լևոնի ռեպերտուարն ընդլայնվել է: Կրամնիկը կանխատեսելիորեն նախընտրեց իր «ֆիրմային» Բեռլինյան պատը (հենց Վլադիմիր Բորիսովիչի ջանքերով այդ անտեսված սկզբնախաղը կենդանություն ձեռք բերեց /2000թ.-ի մրցամարտում Պատը փլուզել չկարողացավ ինքը՝ Գարրի Կիմովիչը): Հաշվի մեջ հետ մնացած Կրամնիկի համար շատ անցանկալի, բայց Բեռլինին բնորոշ ձևով պարտիան անցավ սպիտակների փոքր, սակայն անընդհատ շարունակվոշ ճնշմամբ: Ու Կրամնիկը հաջողացրեց անթերի պաշտպանվել Լևոնի լարած մի շարք ծուղակներից ու կիսել միավորը: Երեքշաբթի օրը սպասենք աշխարհի նախկին չեմպիոնի սպիտակ գույնին:
Մանրամասներ՝ 1, 2
Պարտիան
Մոտ մեկ տարի առաջ Լևոնը մեր դպրոցում էր ու երեխաներից մեկի <<բեռլինյան>> պարտիան նայելուց ասեց, որ մեծ հաճույքով 1. e4 կխաղար և հակառակորդին կտանջեր, եթե իմանար, որ դիմացինները բեռլին կխաղան: Ասեց, որ սիցիալականների դիրքեր կան, որտեղ իրեն տհաճ է սպիտակներով խաղալը: Էնպես, որ կարծում եմ ինքը 1.e4-ին շուտվանից է պատրաստ, ուղղակի դեռ ցույց չի տալիս: Նաև կարծում եմ, որ լուրջ նորույթներ ունի բեռլինի դեմ, ուղղակի էս մրցամարտը էն տեղը չի, որ դրանք բացահայտի:
Ինչպես նաև հակառակորդներին նոր խնդիր առաջարկեց, այսուհետև պատրաստվելիս պետք է 1.e4-դեմ էլ պատրաստվեն: Ընենց որ ինչպես Իվանչուկի սկզբնախաղերը գուշակել չի լինում, էնպես էլ Լևոնինը պետք է դժվար լինի գուշակելը:
Эти люди, Григорий и Седа, почти тридцать лет назад произвели на свет одного из участников нынешнего матча, Левона Ароняна.
Արոնյանի հայրն ու մայրը:
Կրամնիկի ընտանիքը
chess-news.ru
Lion (23.04.2012), Monk (22.04.2012), Moonwalker (23.04.2012), Varzor (23.04.2012)
1.e4-ի լայն սպեկտրի ուղղությամբ Լևոնի ինտենսիվ աշխատանքի անուղղակի ապացույցներ կան (Ասենք Բունդեսլիգայում Ֆրեսինեի դեմ խաղացված Մոդերն, կամ Լոնդոն 2011-ում Հաուելի դեմ՝ Ուֆիմցևի պաշտպանությունները: Ok, սևերով էր բնականաբար, բայց ողջ ճակատով աշխատանքը զգացվում էր: ): Հա, 1.e4-ը քեզ ավելի անկանխատեսելի ա դարձնում, բայց պիտի պատրաստ լինես ավելի լայն հնարավորությունների (չնայած 1...e5/Սիցիլիականից բացի մնացածները ամենավերևներում համեմատաբար ավելի քիչ հանդիպող «հյուրեր են», բայց դե): Չեմպիոնը պիտի 3 ձեռքից խաղա՝ 1.e4/1.d4/1.c4:
Եթե Կրամնիկը սպիտակներով հաղթանակի չհասնի ու Լևոնը էլի 1.e4 խաղա (չնայած՝ դժվար), Բորիսիչը ստիպված պիտի լինի ավելի մարտական բան ընտրել: Հետաքրքիր կլինի:
Հ.Գ. Կրամնիկի դուստր Դարյան մռութ ա:
Հ.Գ.Գ Լևոնը 1.e4-ի մասին:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 22.04.2012, 23:00:
Lion (23.04.2012)
Կարծում եմ ինքը պատրաստա բոլոր հնարավորություններին էլ, նորմալ կխաղա, փորձ քիչ ունի, բայց դե ինքը տախտակի առաջ աշխատող շախմատիստա, նենց որ տակից դուրս կգա: Ամենադժվարը սիցիլիականներն են, բայց դե դա էլ հավասար պահելու խնդիր չի ունենա: Իսկ ինչ վերաբերվում Մոդերն-Բենոնիին կամ Ուֆիմցևին, դրանք հա էլ կիրառվելու են հաղթանակի կարիքի դեպքում: Հենց նույն Հոուելին ինքը Բունդեսլիգայի վերջին պարտիայում հաղթել ա, էլի Ուֆիմցևով, իսկ Բենոնին շուտ էլ էր խաղում, մանավանդ շատ ա սիրում ինչ-որ մի պահի h5 անցկացնելըու հետո նույնիսկ h4, եթե թողնում են: Ավելի թույլերի հետ խաղալիս այս երկու սկզբնախաղերը դեռ չեն սպառվել
![]()
Պարտիա №3 1-0
Աշխարհի նախկին չեմպիոնը հավասարեցնում է մրցամարտի հաշիվը:
Անկախ մեր համար անցանկալի ելքից՝ ֆանտաստիկ պարտիա էր զուտ գեղագիտական առումով: 4 ձիերի սկզբնախաղի Շոտլանդական տարբերակում Լևոնը էսթետիկ կերպով զոհաբերեց թագուհին՝
11...Ձxc3!?
Հարգանքներս Լևոնին, որ, հաշվի մեջ առջևում լինելով, չխուսափեց պայքարից: Ցավոք ուշ միջնախաղում առաջացած խնդիրները լուծել չհաջողվեց (նաև ցայտնոտի պատճառով):
Ինչևէ, 3 պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 1½-1½:
Վաղը սպասում ենք սպիտակներով խաղացող Արոնյանի պատասխան կրակոցին:
Ցյուրիխյան մրցամարտն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3-3 (արագ պարտիայում Արոնյանի տարած հաղթանակը ընդհանուր հաշվարկում չի արտացոլվում): Գոհ են բոլորը:
![]()
Moonwalker (02.05.2012), Varzor (02.05.2012)
Moonwalker ջան, մի քիչ տեմպից դուրս եմ ընկել, դրա համար էլ - ինչու են բոլորը գոհ, ինչի էր ոչ-ոքին բոլորին ձեռք տալիս?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, երկուսն էլ ոչ մի մարզական նպատակ չէին հետապնդում: Լևոնին ստացած մրցախաղային փորձն էր կարևոր (ո՞ւմից եթե ոչ Կրամնիկից կարելի է այն ստանալ), Կրամնիկին օպտիմալ վիճակի մեջ մտնելը (ինչը տարիքի հետ ավելի ու ավելի բարդ պրոցես է): Մրցանակային ֆոնդի մասին լռում եմ: Ըստ էության իրանք մրցախաղը օգտագործելու էին իբրև հավակնորդների մրցաշարի նախապատրական փուլ, բայց նախ մրցաշարը տեղափոխվեց 2013-ի մարտ, հետո էլ ֆորմատը մրցախաղից փոխվեց շրջանային սիստեմով մրցաշարի: Իմա՝ շատ բան էլ էն չէր:
Էս իմաստով վերևի նկարը շատ բնութագրական ա: Եթե Արոնյանն ու Կրամնիկը զուտ խաղում էին, ապա Անանդն ու Գելֆանդը մարտնչելու են: Ի դեպ համարյա մի շաբաթ բան մնաց:![]()
aragats (21.05.2012), Moonwalker (20.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ