User Tag List

Էջ 21 24-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 346 հատից

Թեմա: Համաշխարհային շախմատ

  1. #301
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
    Հիմա վերջը ովա հաղթել?
    Բարև Ձեզ

  2. #302
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
    Հիմա վերջը ովա հաղթել?
    Այ մարդ էս մեր լրագրողներն էլ:
    Ասեցինք Մագնուսն ու Լևոնը հավասար միավորներով կիսել են 1-2 տեղերը: Սև պարտաների թվի առավելությամբ Կարլսենը առաջինն է, Արոնյանը՝ երկրորդը: Ենթադրում եմ, որ շփոթի պատճառը պաշտոնական սայթի վրիպումն էր (Նաիրուհու դրած հղումը), որն արդեն շտկել են:

    Հ.Գ. Արոնյան - Նեպոմնյաշչի պարտիայից անմիջապես հեռու՝

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.11.2011), Նաիրուհի (25.11.2011)

  4. #303
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
    Հիմա վերջը ովա հաղթել?
    Ցավոք, եթե Հայլուրն է հայտարարել Արոնյանի հաղթանակը, ուրեմն հաղթողը Կառլսենը կլինի։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.11.2011), John (26.11.2011), Moonwalker (26.11.2011), Varzor (29.11.2011)

  6. #304
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Շնորհավոր Լևոնին գերազանց մրցաշարի համար: Թեև «+2»-ի փոխարեն կարող էր շատ ավելին հավաքել (գործնականում հաղթած դիրք ունենալով թե՛ նույն Կարլսենի և թե՛ ԱՉ Անանդի հետ): Այնուամենայնիվ, խաղի որակի աճը, գոնե իմ՝ միջին շախմատասերի համար, ակնհայտ է: Սպասում ենք տարվա հաղթական ավարտի Լոնդոնում:

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (26.11.2011), Ariadna (26.11.2011), John (26.11.2011), Monk (26.11.2011), Ripsim (26.11.2011), Vaio (27.11.2011), Varzor (29.11.2011), Ձայնալար (02.02.2012), Նաիրուհի (26.11.2011)

  8. #305
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Դեկտեմբերի 3-ից 12-ը Լոնդոնում շրջանային մրցակարգով կանցկացվի ավանդական դարձած գերմրցաշարը՝ 9 գրոսմայստերների մասնակցությամբ (20-րդ կարգի՝ միջին վարկանիշը՝ 2748)՝

    1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826)
    2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
    3. Լևոն Արոնյան (Հայաստան, 2802)
    4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800)
    5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)
    6. Մայքլ Ադամս (Անգլիա, 2734)
    7. Նայջել Շորթ (Անգլիա, 2698)
    8. Լյուկ Մաքշեյն (Անգլիա, 2671)
    9. Դեյվիդ Հաուելլ (Անգլիա, 2633)



    Խաղային օրերը. դեկտեմբերի 3-6 և 8-12-ը:
    Պարտիաների սկիզբը. Երևանի ժամանակով՝ 18:00-ին, չորրորդ տուրը՝ 20:00-ին, վերջինը՝ 16:00-ին:
    Ժամանակի հաշվարկը. 2 ժամ 40 քայլի համար + 1 ժամ 20 քայլի համար + 15 րոպե + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 61-րդից:
    Միավորների հաշվարկը. գործում են սոֆիական կանոնները և ֆուտբոլային հաշվարկի կանոնները (հաղթանակ՝ 3, ոչ ոքի՝ 1, պարտություն՝ 0):
    Լրացուցիչ ցուցանիշները. 1. հաղթանակների թիվը 2. սևերով տարած հաղթանակների թիվը 3. անձնական հանդիպումը 4. թայ-բրեյք (2 պարտիա 15+2 հաշվարկով + արմագեդոն):
    Մրցանակային ֆոնդը. 160,000 եվրո (1 - €50,000, 2 - €25,000, 3 - €20,000, 4 - €15,000, 5 - €10,000 + €1000-ական յուրաքանչյուր տուրի լավագույն պարտիայի համար + €21,000 բոլոր հաղթած պարտիաների միջև)

    Խաղացողները պիտի հետևեն որոշակի «dress code»-ի և պիտի պարտադիր ներկայանան հետխաղային մամլո ասուլիսին:

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (29.11.2011), ars83 (29.11.2011), Hayk Avetisyan (10.12.2011), Monk (29.11.2011), Varzor (29.11.2011), Նաիրուհի (28.11.2011)

  10. #306
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ գրոսմայստեր՝ վանաձորցի, Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը մինչեւ 18 տարեկան շախմատիստների խմբում:
    Samvel_Ter-Sahakyan_2010.jpg
    Վերջին խմբագրող՝ Arpine: 06.12.2011, 00:39:
    "Non est ad astra mollis e terris via."

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (06.12.2011), Hayk Avetisyan (07.12.2011), John (06.12.2011), Moonwalker (06.12.2011), Vaio (06.12.2011), Varzor (06.12.2011), Շինարար (06.12.2011)

  12. #307
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի 3-րդ տուրը

    Նշենք, որ վաղը Լևոն Արոնյանը հանգստանում է:


    3-րդ տուրից հետո շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հերթականությամբ.


    1 Մագնուս Կառլսեն 7
    2 Լյուկ Մքշեյն 5
    3 Վլադիմիր Կրամնիկ 4
    4 Լևոն Արոնյան 4
    5 Հիկարու Նակամուրա 4
    6 Վիշվանաթան Անանդ 2
    7Մայքլ Ադամս 2
    8 Դեյվիդ Հոուել 2
    9 Նայջլ Շորթ 0

    աղբյուր՝ Armsport.am

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (07.12.2011), Moonwalker (06.12.2011), Ripsim (02.02.2012), Varzor (06.12.2011)

  14. #308
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, երևի ավելի կոնկրետ՝ Արշակ ջան, ինձ կբացատրե՞ք՝ կանանց աշխարհի թիմային առաջնությունում միավորները ոնց են հաշվում։ Էս աղյուսակից գլուխ չեմ հանում. հիմա մենք վե՞ց, թե՞ 13.5 միավոր ունենք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. #309
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիներ ջան, երևի ավելի կոնկրետ՝ Արշակ ջան, ինձ կբացատրե՞ք՝ կանանց աշխարհի թիմային առաջնությունում միավորները ոնց են հաշվում։ Էս աղյուսակից գլուխ չեմ հանում. հիմա մենք վե՞ց, թե՞ 13.5 միավոր ունենք։
    Փորձեմ իմ ատկերացրածի չափով բացատրել հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ էդ 13.5ը ընդհանուր վաստակած միավորներն ա: Մենք էս պահին ունենք 6 միավոր՝ 3 հաղթանակ, 3 պարտություն, ու եթե այնպես ստացվի, որ ինչ-որ թիմի հետ հավասար միավորներ վաստակենք՝ արդեն կնայեն լրացուցիչ միավորներին, այսինքն՝ մեր դեպքում 13.5ին և ում լրացուցիչ միավորները շատ եղավ՝ էդ թիմն էլ ավելի բարձր տեղ կզբաղեցնի

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (25.12.2011), Varzor (26.12.2011), Նաիրուհի (25.12.2011)

  17. #310
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պաշտոնապես հայտարավել է Կրամնիկ - Արոնյան ընկերական մրցամարտի անցկացման մասին: I.G.C. International Gemological Laboratories ընկերության նախագահ Օլեգ Սկվորցովի (Կրամնիկի մտերիմ ընկերներից) հովանավորությամբ ապրիլի 21-29-ը Արևմտյան Եվրոպայի քաղաքներից մեկում կկազմակերպվի 6 դասական պարտիաներից բախկացած մրցամարտ (օրվա պարտիայի արագ ավարտի դեպքում + արագ պարտիա): Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անանդ - Գելֆանդ մրցամարտից քիչ առաջ ընթանալիք մրցամարտը առաջին արձագանքներով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատասերների մոտ: Ավելի մանրամասն:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (28.01.2012), Varzor (29.01.2012)

  19. #311
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քիչ առաջ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի միջոցով ՖԻԴԵ-ին է ուղարկվել համաշխարհային դասակարգման աղյուսակի 2-րդ համար (2820+ կենդանի վարկանիշով), վերջերս ավարտված Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող (թե ինչ եմ ներկայացնում. մեկա ճանաչում եք: ) Լևոն Արոնյանի նամակը՝ կապված 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու հետ՝

    2 փետրվարի 2012 թ.



    ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,

    ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին



    Հարգելի պարոն նախագահ,

    նախագահական խորհրդի հարգելի անդամներ



    Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
    Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:
    Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
    Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
    Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:


    Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով,


    Գրոսմայստեր Լեւոն Արոնյան


    Եթե հիշում եք, անցյալ տարի էլ նույն պատճառով մրցաշարը տեղափոխվեց Կազան (չնայած լրացուցիչ մասնակից հայտավորելու հնարավորությունը մնաց Ադրբեջանին): Էս ցիկլում իրենք ընդհանրապես ներկայացուցիչ չունեն, դրա համար էլ ձեռուոտ են ընկել: Հուսանք՝ չնայած նաֆթադոլարներին, ՖԻԴԵ-ի նախագահությունը օբյեկտիվորեն հավանությունը կտա բուլղարական Պանագյուրիշտեին: Ախր հավակնորդների մրցաշարն առանց Արոնյանի ուղղակի նոնսենս ա:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (02.02.2012), ars83 (02.02.2012), John (02.02.2012), Lion (03.02.2012), Monk (02.02.2012), Vaio (02.02.2012), Varzor (10.02.2012), Yevuk (11.02.2012), Գեա (06.02.2012), Ձայնալար (02.02.2012)

  21. #312
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր հավակնորդների մրցաշարն առանց Արոնյանի ուղղակի նոնսենս ա:
    Եվ այսպես մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևի թվիթերած նորությունը պաշտոնապես հաստատվեց: 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը Լոնդոնում: ՖԻԴԵ-ն ողջ ցիկլը վաճառել է ստամբուլաբնակ ամերիկացի գործարար Անդրյու Պոլսոնի «Ագոն» ընկերությանը: Մրցաշարի 8-րդ մասնակիցը կլինի համաշխարհային դասակարգման 5-րդ համար ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
    Լավ էլ կոմպրոմիսային լուծում են գտել: Ցանկացած դեպքում, լավ ուժեղ կազմ ա լինելու՝ Անանդ-Գելֆանդ զույգի պարտվող, Կարլսեն, Արոնյան, Կրամնիկ, Ռաջաբով, Իվանչուկ,Գրիշչուկ, Սվիդլեր: Սպասենք:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.02.2012), John (10.02.2012), Varzor (10.02.2012), Yevuk (11.02.2012), Ձայնալար (10.02.2012)

  23. #313
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Անանդ-Գելֆանդ զույգի պարտվող, Կարլսեն, Արոնյան, Կրամնիկ, Ռաջաբով, Իվանչուկ,Գրիշչուկ, Սվիդլեր: Սպասենք:
    Պարտվող, թե հաղթող?
    Բարև Ձեզ

  24. #314
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտվող, թե հաղթող?
    Պարտվող, բնականաբար: Զի աշխարհի չեմպիոնի մրցամարտի հաղթողը նույն ինքը՝ աշխարհի չեմպիոնը, կարիք չունի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.02.2012)

  26. #315
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անանդ-Գելֆանդ զույգի հաղթողը ֆինալում խաղալու է 8 հոգու միջի հաղթողի հետ?
    Բարև Ձեզ

Էջ 21 24-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021222324 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական շախմատ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 156
    Վերջինը: 22.11.2015, 22:33
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. շախմատ Օպերայի բակում
    Հեղինակ՝ Anul, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.05.2007, 09:37
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •