Ենթադրում եմ, որ եթե դիրքից ավելին հնարավոր լիներ քամել, Գաբին գնալու էր դրան: Զուտ էն մասով, որ թիմային ոչ ոքին մեզ արծաթե մեդալ էր ապահովելու, իսկ սենց ձեռնունայն մնացինք (հա ոսկու համար նպատակադրված մարդը, արծաթով չի ուրախանա, բայց դե ծախսած նյարդերի հատուցում ա լավից-վատից): Խաղում ենք «հանուն», ոչ թե «ընդդեմ»:
Շախմատային չաթերից մեկում մեկը ադրբեջաներեն գրել էր. (ինչ մեղքս թաքցնեմ՝ հասկացա) «ափսոս 2-րդ տեղում կլինենք, բայց դե էդ ***-երը մեդալ էլ չեն ստանա»: Մի՞թե մեր պատասխանը պիտի լինի. «ջանդամ թե դատարկաձեռն չմնացինք, կարևորը ***-երը չեմպիոն չդարձան»: Չգիտեմ, գոնե մեր շախմատիստները դրանից բարձր են:
![]()
Էջանիշներ